Մեզ պե՞տք է ադրբեջանական շահեր սպասարկող անհայրենիք իշխանություն

Մեզ պե՞տք է ադրբեջանական շահեր սպասարկող անհայրենիք իշխանություն

Sat, 30 May 2026 15:15:46 +0400


«Հրապարակի» ընթերցողներին իր խոսքն ասելու ցանկությամբ ինձ դիմեց Լոռու մարզպետարանի մշակույթի եւ սպորտի բաժինը շուրջ 20 տարի ղեկավարած Արամ Ռեւազյանը։

Կարդացել եմ «Հրապարակում» քո հոդվածներն ու հարցազրույցները, որտեղ «անխնա» քննադատել ես մշակութային գործիչներին եւ նրանց լռությունը՝ այն համարելով երկրի ապագայի հանդեպ անտարբերություն, գրեթե՝ դավաճանություն։ Այդ «ցուցակից» ես ուզում եմ դուրս գալ։ Ինչպես երկրում, այնպես էլ մարզում, մշակույթը լիովին անտեր վիճակում է՝ անկառավարելի, արհամարհված։ Դրանք անկարեւոր հարցեր չեն, թեեւ այսօր կան ավելի ծանր ու ճակատագրական խնդիրներ։ Գլխավոր հարցն այն է, թե առաջիկա հինգ տարիներին ում ենք վստահելու երկրի ղեկը։ Արդյո՞ք այդ մարդը կարողանալու է փրկել երկիրը վերահաս կործանումից, որպեսզի հնարավորություն ունենանք վերականգնելու վերջին 8 տարում կորցրած արժեքները՝ կրթության, առողջապահության, գյուղատնտեսության, արդյունաբերության, մշակույթի ու սպորտի ոլորտներում։

Հիշում եմ Նիկոլ Փաշինյանի «ինքնախոստովանական ցուցմունքը»․ «Մենք փախստականների վերադարձի թեման փակել ենք, ու չեմ թաքցնում՝ երկկողմ ենք փակել»։ Ո՞վ չի հիշում, որ Նիկոլն ու Ալիեւը նույնկերպ «երկկողմանի» ճանաչեցին միմյանց տարածքային ամբողջականությունը։ Արդյունքում Արցախը հայտարարվեց Ադրբեջանի մաս, իսկ Ալիեւը մինչ օրս խուսափում է իր «փայի» մասին նմանատիպ հայտարարությունից։ Հիմա էլ նույն վտանգավոր իրավիճակն է ստեղծվում։ Վարչապետ հռչակված մարդը հրաժարվում է արցախահայության վերադարձի իրավունքից, մինչդեռ Ադրբեջանը շարունակում է առաջ մղել «Արեւմտյան Ադրբեջանի» եւ 300 հազար «փախստականների» թեման։ Սա է սարսափելին։ Իր կարճ խելքով նա, փաստորեն, փակում է Արցախի ժողովրդի վերադարձի թեման՝ հրաժարվելով մեր հայրենիքի մի հատվածից, իսկ նման իրավունք նա չունի ոչ միայն Սահմանադրությամբ, այլեւ՝ ամենապարզ տրամաբանությամբ։

Քարոզարշավի ընթացքում անամոթաբար հող է նախապատրաստում դրա համար՝ ասելով, որ Հայաստանը միայն հայերինը չէ, ժամանակին այստեղ ապրել են օտարներ։ Միայն հիմարին պարզ չէ, թե ինչ է խոստացել Նիկոլը Ալիեւին, եւ ինչու է այդքան կարեւոր, որ նա վերընտրվի երրորդ անգամ, ինչը Հայաստանի պատմության մեջ աննախադեպ է լինելու։ Գուցե Տիգրանաշենն էլ է «դժգույն», ինչպես Շուշին։ Ի՞նչ երաշխիք, որ վաղը դժգույն չի հայտարարելու նաեւ Սյունիքը, Գեղարքունիքը, Արարատը… Ընթերցող, լավ մտածիր մինչեւ հունիսի 7-ը արդյոք քեզ պե՞տք է «սրտիկ անող» իշխանություն, որի օրոք 8 տարի շարունակ միակողմանի զիջումներ են եղել։ «Ոնց են հայերն ապրում Վրաստանում, նույնկերպ ադրբեջանցիներն են ապրելու այստեղ»,- ասում է Ալեն Սիմոնյանն ադրբեջանցիների վերադարձի մասին։ Ընտրող, արդյոք քեզ պե՞տք է ադրբեջանական շահեր սպասարկող անհայրենիք իշխանություն։ Ինձ՝ ոչ։ Պատահաբար տեսա մի տեսանյութ, որտեղ Փաշինյանին մոտեցած կինը ներկայացավ․ «Երկու զոհ եմ տվել, քեզանից շնորհակալ եմ», եւ պատմեց՝ գնացել է Մեղրիի Ագարակ քաղաք՝ «թոռան հուշատախտակը շնորհավոր անելու»։ Ահա, այսպիսի թատերախաղ են բեմադրում հանրության համար՝ մարդը շնորհակալ է, որ զոհեր է ունեցել։ Հետո տեղեկություն է հայտնվում, որ Ագարակում նման հուշատախտակ չկա, Ագարակից զոհված պապ ու թոռ չեն եղել։ Եվ այս կեղտոտ խաղերի մեջ ներքաշում են հասարակության ամենախոցելի խավերին։ Կոտայքի Սարալանջ գյուղում ողբերգական դեպք տեղի ունեցավ․ դանակահարվեց ՔՊ-ական մի տղամարդ։ Ըստ տեղեկությունների՝ վիճաբանության ընթացքում նա ասել է․ «Ով Նիկոլ չընտրի՝ իրա մերը»։ Դրանից հետո մեկը վերցրել է դանակն ու … Եթե սա համապատասխանում է իրականությանը, ապա հերթական ապացույցն է, թե ատելության, բաժանման ու մարդկանց իրար դեմ լարելու քաղաքականությունն ինչի է հասցրել հասարակությանը։

Ընթերցող, գնա՛ ընտրության եւ «ոչ» ասա Ալիեւի ու Էրդողանի հայաստանյան ներկայացուցչի իշխանությանը։ Մի՛ բռնիր ինքնաոչնչացման ճանապարհը, որովհետեւ «խաղաղության» անվան տակ քեզ սաֆարովներ են բերում։ ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոն կես ժամով եկավ Հայաստան։ ԱԳ նախարարի հետ կարճ հանդիպումից հետո ստորագրվեցին Ռազմավարական գործընկերության կանոնադրությունը, TRIPP-ի համաձայնագիրը, հազվագյուտ հանքանյութերի արդյունահանման հուշագիրը։ Ոմանք այս այցը համարում են ԱՄՆ-ի «գաղութային վարձույթի» հավաքագրում եւ գործող իշխանությանը ցուցաբերած նախընտրական PR աջակցություն՝ համաձայն եմ։ Սա ցույց է տալիս, որ Հայաստանը դիտարկվում է որպես հումքային եւ լոգիստիկ կետ՝ «մետաղներ՝ լեգիտիմության դիմաց» սկզբունքով։ Հայաստանը պետք է դադարի խաբվել դիվանագիտական պաթոսով եւ հարաբերությունները կառուցի ազգային շահի տրամաբանությամբ։ Իսկ այդ պահին 450 բեռնատար կանգնած էր Վերին Լարսում։ Ծաղիկի, ելակի, գյուղմթերքի արտահանումը Ռուսաստան արգելվել է։ Վաղը գուցե մեր ծիրանն էլ չընդունեն։ Ո՞վ է մեղավոր։ Հեռուներում փնտրելու կարիք չկա։ Նա դեռ նստած է վարչապետական աթոռին եւ մի բան է մտածում՝ ինչպես մնալ իշխանության։ Ու որոշել է վարորդական իրավունքը կորցրածներին հնարավորություն տալ 50 հազար դրամ վճարելով՝ նորից վկայական ստանալ։ Նման դեպքերի համար են ասում՝ «կեցցե կատուն, որ իր փորի համար մուկ է որսում»։ Եվ այս ամենի ֆոնին նրա հիմնական ընդդիմադիր մրցակիցը տնային կալանքի տակ է։ Մյուս ընդդիմադիր ուժի երկրորդ համարը կալանավորվեց, իսկ Գագիկ Ծառուկյանը կանգնած է ունեցվածքի բռնագրավման սպառնալիքի առաջ։ Եվ «բարձր քաղաքական մշակույթի» մասին խոսող մարդը հրապարակավ գոռում է՝ «ասֆալտին կփռեմ», «բորդյուր լիզել կտամ», «ականջներդ կկտրեմ», «բոմժ կդարձնեմ»։ Միաժամանակ երեխաներին քարտեզ ու քաղցրավենիք է բաժանում, սելֆիներ անում, վարչական ռեսուրսով ձայներ «քերում»։ Մի խոսքով՝ մեզ արդեն «ծնգլ» է արել։ Ի՞նչ անել։ Ո՞ւմ ընտրել։ Ես վաղուց եմ կատարել իմ ընտրությունը՝ «Ուժեղ Հայաստան», Սամվել Կարապետյան։ Մարդ, որի ընտանիքին, մանկավարժ ծնողներին ճանաչում եմ անձամբ։ Նրա խոսքը պարզապես խոսք չէ, այլ հայ մարդու, տղամարդու խոսք է, որը վերածվում է գործի։ Հավատում եմ, որ Սամվել Կարապետյանը, ապահովելով ժողովրդի միասնությունը, կարող է երկիրը դուրս բերել այս վիճակից, փրկել նիկոլիզմի ախտից եւ տանել շենացման ճանապարհով։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Նարեկ Կարապետյանի հետ խոսում ենք երկրից հեռացող մեր հայրենակիցների, առկա խնդիրների ու տրվող լուծումների մասին

Նարեկ Կարապետյանի հետ խոսում ենք երկրից հեռացող մեր հայրենակիցների, առկա խնդիրների ու տրվող լուծումների մասին…

16 րոպե ago

Տուրիստական նավ է խորտակվել․ բարեբախտաբար զոհեր չկան

Տուրիստական նավ է խորտակվել․ բարեբախտաբար զոհեր չկան Sat, 30 May 2026 16:30:18 +0400 Թուրքիայի Մուղլայի…

19 րոպե ago

Եթե մենք չլինենք, Նիկոլն ու իր օրթախները ձեզ նորից առյուծների վանդակում են պահելու

Եթե մենք չլինենք, Նիկոլն ու իր օրթախները ձեզ նորից առյուծների վանդակում են պահելու Sat, 30…

26 րոպե ago

Նիկոլ Փաշինյանը հաստատ չի ընտրվի

Նիկոլ Փաշինյանը հաստատ չի ընտրվի Sat, 30 May 2026 16:15:46 +0400 Այսօր եթերից լսում էի…

33 րոպե ago

Ի՞նչ է պահանջում Հունգարիայի վարչապետն Ուկրաինայից․ մեծ ինտրիգ

Ի՞նչ է պահանջում Հունգարիայի վարչապետն Ուկրաինայից․ մեծ ինտրիգ Sat, 30 May 2026 16:00:34 +0400 Հունգարիայի…

49 րոպե ago

Ամերիկա-Իրանական գործարքը ենթադրում է նաեւ Հորմուզի նեղուցի բացում․ Դոնալդ Թրամփ

Ամերիկա-Իրանական գործարքը ենթադրում է նաեւ Հորմուզի նեղուցի բացում․ Դոնալդ Թրամփ Sat, 30 May 2026 15:30:44…

1 ժամ ago