Էշ, մի՛ սատկի, գարուն կգա, յոնջա կուտես

Էշ, մի՛ սատկի, գարուն կգա, յոնջա կուտես

Sat, 30 May 2026 17:45:02 +0400


Ռուսը մեզ ասում է՝ եթե ինձ հետ թշնամանաք, ձեր կոնյակն ու գյուղմթերքը ձեզ կմնան, չեք իմանա, թե ինչ անեք դրանց հետ: Նիկոլը պատասխանում է՝ մենք կհարստանանք: Թե ինչով կամ ինչպես՝ չի մանրամասնում: Եթե հույսը «Թրիփփ» անվանված «Զանգեզուրի միջանցքն» է, ապա այն, նախ, դեռ պետք է ապահովվի ենթակառուցվածքով, ինչը նույնիսկ մեկ տարում չի ավարտվի: Երկրորդ․ պարզ չէ, թե որքան են կազմելու ադրբեջանցիներին հատկացված անխոչընդոտ ճանապարհից ստացված եկամուտները: Որպեսզի սկզբում վերադառնան կատարված ծախսերը, իսկ այնուհետ դրա գեներացրած շահույթի հայաստանյան բաժինը՝ 26 տոկոսը, լուրջ գումար կազմի: Երրորդ․ գումարը գնալու է պետբյուջե, ոչ թե գյուղացիների կամ վարորդների եւ կամ փոքր ու միջին ձեռնարկատերերի գրպանը, որոնք, բնականաբար, կսնանկանան Լարս հասցրած, ինչ-որ ժամանակ այնտեղ մնացած ու հետ վերադարձած գյուղմթերքի կորստի (փչանալու) արդյունքում:

Անցնենք հայկական կոնյակին: Կոնյակի 2024 թ․ (ամենաբարձր ցուցանիշներով տարին) արտահանման ծավալը կազմել է շուրջ 31.5 միլիոն լիտր, դրամական արտահայտությամբ՝ մոտ 258 միլիոն դոլար։ Դա կազմում է կոնյակի ռուսական ներկրովի շուկայի մոտ կեսը, իսկ մեր կոնյակի արտահանման ընդհանուր ծավալի շուրջ 83%-ը։ Այսինքն, այլ շուկաների բաժինը կազմել է ընդամենը 17%: Ի դեպ, 2023-ին արտահանվել էր 16.4 միլիոն լիտր կոնյակ՝ 191.7 միլիոն դոլարով: Ինչպես տեսնում ենք, 2024-ին գումարային աճը կազմել է 34.5%:

Պաշտոնական վիճակագրական տվյալների համաձայն, հայկական ծագման ալկոհոլային խմիչքների եւ սպիրտի արտահանումը Ռուսաստան 2025 թ․ հունվար-հոկտեմբեր ամիսներին կազմել է 284.2 միլիոն դոլար, որի առյուծի բաժինը կոնյակն է: Սակայն տարեվերջին իրավիճակ է փոխվել: Թե ինչքան է կազմել տարվա կտրվածքով՝ դեռ հայտնի չէ, սակայն եթե պահպանված լինի նախորդ տարվա մակարդակը, արդեն կարելի է հաջողություն համարել: ՀՀ գործող իշխանության եվրոպական ձգտումների ֆոնին 2026-ին իրավիճակը վատացել է:

Ռուսաստանյան համապատասխան կառույցները որոշել են ժամանակավորապես կասեցնել ալկոհոլի, այդ թվում՝ կոնյակի, նաեւ՝ հանքային ջրի արտահանումը․ որոշ տեսակներում խաղողի սպիրտների եւ ԳՈՍՏ-ի պահանջներին համապատասխանության առումով տեսել են լուրջ խնդիրներ: Պարզ է, որ դրանց հիմքում ոչ այնքան որակի, որքան քաղաքական խնդիրներ են, ինչի մասին արդեն երկար ժամանակ է խոսվում: Ինչպես տեսնում ենք, Փաշինյան Նիկոլի կառավարության իբրեւ թե բալանսավորված քաղաքականության արդյունքում տուժում է ՀՀ տնտեսության մի հատվածը՝ գյուղացիներ, փոքր ու միջին ձեռնարկատերեր, բեռնափոխադրող ընկերություններ, ֆուռերի վարորդներ:
Իսկ ի՞նչ ենք փոխարենը ստանում Եվրամիությունից: Ընդամենը վիզայի ազատականացման խոստումներ եւ վարչապետի պաշտոնը զբաղեցրած անձի ասելով՝ մաքսատուրքերի առումով ինչ-որ արտոնություններ: Վիզայի ազատականացումը վերը նշված խավերին ոչինչ չի տալու, քանի որ իրենք ո՛չ կարող են դրա շնորհիվ աշխատանք գտնել այնտեղ եւ ո՛չ էլ ապրանք արտահանել եվրոպական երկրներ: Նույնիսկ չեն կարող որպես զբոսաշրջիկ այցելել, ասենք, Վենետիկ՝ սուրճ խմելու: Քանի որ նույնիսկ էժանագին ավիատոմս գնելու պարագայում չեն կարող իրենց թույլ տալ գիշերակացի, սննդի ու սուրճ ըմպելու ծախսերը: Որպես օրինակ՝ այն ժամանակ, երբ ԵՄ-ն տանելի հարաբերություններ ուներ Վրաստանի հետ, նրա 10 հազար քաղաքացիների էին դեպորտ արել՝ Եվրոպայում մնալու կանոնները խախտելու համար: Այսինքն, փորձել էին աշխատանք գտնել:

Ինչ վերաբերում է մաքսային արտոնություններին, ապա դա, նախ, Նիկոլի ասելով է, ինչը կարող է եւ նախընտրական քարոզչության մաս լինել, այսինքն՝ կեղծիք, քանի որ 2018-ից այս կողմ մենք նրանից որեւէ ճշմարիտ խոսք չենք լսել: Իսկ եթե դա նույնիսկ բացառություն լինի, ապա հայաստանյան արտադրողները դեռ պետք է համապատասխանեն ԵՄ խիստ չափանիշներին, ինչը բարդ գործընթաց է՝ թե՛ որպես ընթացակարգ եւ թե՛ որպես ապրանքի որակի խնդիր: Ի դեպ, 10-ական թվականների ՀՀ վարչապետներից Տիգրան Սարգսյանը սկսեց զբաղվել այդ հարցով, բայց դա այնքան բարդ էր, որ մնաց կիսատ: Նա, հիշեցնեմ, դեմ էր Ռուսաստանի հետ մաքսային միություն կազմելուն, որը հետո վերածվեց ավելի լայն տնտեսական կազմավորման՝ ԵԱՏՄ-ի:

Այնպես որ, կյանքի կկոչվի «Էշ, մի՛ սատկի, գարուն կգա, յոնջա կուտես» արտահայտությունը, ինչն արդեն կվերաբերի հայկական գյուղատնտեսությանը, վերամշակող արդյունաբերությանը եւ բեռնափոխադրող կազմակերպություններին ու ֆուռերի վարորդներին: Դրանից խուսափելու մի ճանապարհ կա միայն. հունիսի 7-ին այցելել ընտրատեղամասեր եւ «ՈՉ» ասել Նիկոլին ու նրա կուսակցությանը՝ քվեարկելով քաղաքական ուժերից համար 3-ի, 7-ի կամ 17-ի համար:

ՀԳ. Աստանայում անցկացվող ԵԱՏՄ խորհրդի նիստում ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը վստահություն է հայտնել եվրասիական ինտեգրացիայի հետագա զարգացման հարցում՝ ԵԱՏՄ անդամ պետությունների շահերից ելնելով։ Ինչպես երեւում է, Ռուսաստանի ու Հայաստանի շահերն այլեւս չեն համընկնում, այլապես չէին առաջանա վերը նշված խնդիրները:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ներսիկ, Արաբո և Աղասի Իսպիրյանները կանգ առան սրբազանի պատշգամբի տակ` ողջունելու նրան

Ներսիկ, Արաբո և Աղասի Իսպիրյանները կանգ առան սրբազանի պատշգամբի տակ` ողջունելու նրան Sat, 30 May…

21 րոպե ago

Ոճիր եւ պատիժ

Ոճիր եւ պատիժ Sat, 30 May 2026 19:15:03 +0400 Բաց նամակ Նիկոլ Փաշինյանին Պարո՛ն։ Անկեղծ…

36 րոպե ago

Չի կարելի խռովկան հարսի նման հեռանալ Ռուսաստանից․ Դավիթ Անանյան

Չի կարելի խռովկան հարսի նման հեռանալ Ռուսաստանից․ Դավիթ Անանյան Sat, 30 May 2026 19:11:44 +0400…

40 րոպե ago

Կոչ է արել Նոբելյան մրցանակը վերանվանել «Թրամփի անվան մրցանակի»

Կոչ է արել Նոբելյան մրցանակը վերանվանել «Թրամփի անվան մրցանակի» Sat, 30 May 2026 19:00:18 +0400…

51 րոպե ago

Մկրտիչ սրբազանին թույլ չեն տվել մասնակցել թեմի 30-ամյակի միջոցառմանը

Մկրտիչ սրբազանին թույլ չեն տվել մասնակցել թեմի 30-ամյակի միջոցառմանը Sat, 30 May 2026 18:45:23 +0400…

1 ժամ ago

Իրանցիներին համարել է հմուտ բանակցողներ

Իրանցիներին համարել է հմուտ բանակցողներ Sat, 30 May 2026 18:30:17 +0400 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը…

1 ժամ ago