Վրաստանի վարչապետը ուշագրավ հայտարարություն է արել TRIPP-ի մասին
Sun, 04 Oct 2026 16:30:04 +0400
Թբիլիսին TRIPP-ը չի դիտարկում որպես մրցակից Վրաստանով անցնող երթուղիներին։ Այս մասին Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է «Իմեդի» հեռուստաալիքի եթերում։
Նրա խոսքով՝ 2020 թվականից ի վեր «Միջին միջանցքում» բեռնաշրջանառությունն աճել է յոթ անգամ, ուստի օբյեկտիվորեն դիվերսիֆիկացիան անհրաժեշտ է։ Նա TRIPP-ն անվանել է ոչ թե մրցակից, այլ գոյություն ունեցող երթուղու լրացում։
«Մենք չենք կարծում, որ TRIPP–ը կամ որևէ այլ երթուղի կարող է էական խնդիր ստեղծել ավանդական երթուղիների համար, որոնք անցնում են Վրաստանով։ Դա վերաբերում է նաև Անակլիային։ ը Անակլիայի նկատմամբ հետաքրքրությունը շատ մեծ է, ինչը խոսում է այն մասին, որ վրացական երթուղին մրցակից չունի»,-ընդգծել է Կոբախիձեն։