Սևակ Միքայելյան, Դուք անձամբ երաշխավորու՞մ եք

Սևակ Միքայելյան, Դուք անձամբ երաշխավորու՞մ եք

Sun, 31 May 2026 13:15:34 +0400


Հրազդանի քաղաքապետ Սեւակ Միքայելյանն ամեն օր շրջում է Հրազդանի տարբեր թաղամասերով, ՔՊ-ի համար ձայն է խնդրում: Իր պաշտոնավարման օրոք կատարած աշխատանքները՝ ասֆալտն ու բորդյուրն է փիառում, որ հրազդանցին ընտրի Արցախը հանձնած, 3 պատերազմ բերած, այժմ էլ՝ խաղաղության կեղծ թեզը շրջանառող Նիկոլ Փաշինյանին:

Հրազդանցիների հետ հանդիպման ժամանակ քաղաքապետը խոսում է Փաշինյանի բերած խաղաղության մասին եւ խնդրում է, որ ձայն տան համար 16-ին, իսկ ընդդիմադիրներին անվանում է նախկին իշխանության կցորդներ, կարծես իր հայրը նախկինների ժամանակ չի իր հարստությունը կուտակել. «Ընդդիմադիրները նախկին իշխանության կցորդներն են, փորձում են վերակենդանանալ: Քննադատում են մեզ, որ մենք դպրոց ենք կառուցում, մանկապարտեզ ենք կառուցում, ճանապարհներ ենք կառուցում՝ քննադատում են, բանակը ժամանակակից զինտեխնիկայով ապահովված է՝ քննադատում են, ու խոստումներ են տալիս: Իրենց գերնպատակն է Հայաստանը դարձնել՝ գուբերնիա ու խոսում են հայրենասիրությունից: Այսօր բանակը նոր զինտեխնիկայով է համալրվում, մեր զինվորները դիրքերում ավելի անվտանգ են»,- ասում է նա:

Գրեթե բոլոր բակային հանդիպումների ժամանակ էլ նույն տեքստն է կրկնում: Քաղաքապետի ցանկացած ելույթի տեսանյութի տակ, կապ չունի, թե ինչ կասի, բնականաբար, համայնքապետարանի աշխատակազմի և ՀՈԱԿ -ների աշխատակիցները սրտիկներ են դնում և լայքում, այլապես գործից կազատեն:

Իհարկե, այս իրավիճակը ոչ միայն Հրազդանում է, այլ՝ Հայաստանի տարբեր քաղաքներում: Քաղաքապետի ելույթի տակ սրտիկ դնողների ու լայքողների 90 %-ին ճանաչում եմ և ըմբռնումով եմ մոտենում, քանի որ ինքս Հրազդան քաղաքից եմ:

2 պարզ հարց էի ուղղել քաղաքապետ Սևակ Միքայելյանին, և ակնկալում էի, որ հարցերիս կպատասխանի: Քանի որ հարցերս մնացին անպատասխան՝ որոշեցի հրապարակել դրանք:

Պարոն Միքայելյան մի 5 րոպե դադարեք լինել ՔՊ-ական, սթափ մտքով կարդացեք հարցերը: Դուք ասում եք. Հրազդանցիներ ջան, մենք խաղաղություն ենք բերել, տեր կանգնեք այդ խաղաղությանը: Հայ ժողովուրդը ո՞ր խաղաղությանը տեր կանգնի՝ օդում կախված խաղաղությանը՝ որը ՔՊ- ի վերընտրվելուց հետո կպայթի կա՛մ պատերազմով, կա՛մ 300,000 ադրբեջանցիների` Հայաստան ժամանելով, իսկ ամենավատագույնը՝ Հայաստանը կդառնա Թուրքիայի վիլայեթ, թե՞ այն խաղաղությանը, որը առաջին հերթին ենթադրում էր Բաքվի բանտերից մեր գերիների ազատ արձակում և Ադրբեջանի զինված ուժերի դուրս բերում Գեղարքունիքի, Սյունիքի և Վայոց Ձորի մարզերից: Անձամբ Դուք երաշխավորո՞ւմ եք, որ հրազդանցին ընտրի ՔՊ-ին, կունենա հարատև խաղաղություն:

Եվ քանի որ քաղաքապետը խոսում էր բանակից եւ անվտանգությունից, հարց` արդյո՞ք անվտանգ են Հայաստանի սահմաները, կարո՞ղ եք հստակ կանգնել և ասել. Սիրելի հրազդանցիների, մեր սահմանները շատ անվտանգ են, հանգիստ եղեք, օձն իր պորտով, հավքն իր թևով չի կարող մեր սահմանը հատել: Իսկ հազարավոր ադրբեջանցիների` Հայաստանում վերաբնակեցումից հետո Դուք, և Ձեզ լայքեր ու սրտիկներ դնողները հանգի՞ստ քնելու են:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Մարզպետը գիդ է աշխատում․ լուսանկարներ

Մարզպետը գիդ է աշխատում․ լուսանկարներ Sun, 31 May 2026 14:15:48 +0400 Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը…

11 րոպե ago

Հայտնի փաստաբանի բնակության հասցե են գնացել ինչ-որ մարդիկ․ ինչ է կատարվել

Հայտնի փաստաբանի բնակության հասցե են գնացել ինչ-որ մարդիկ․ ինչ է կատարվել Sun, 31 May 2026…

21 րոպե ago

Ես նիկոլիզմը, ինչպես բոլշևիզմի դրսևորում կապում եմ դեհումանիզացիայի հետ

Ես նիկոլիզմը, ինչպես բոլշևիզմի դրսևորում կապում եմ դեհումանիզացիայի հետ Sun, 31 May 2026 14:00:13 +0400…

27 րոպե ago

Վաղը՝ հունիսի 1-ին, մեկնարկում եմ անժամկետ, շուրջօրյա նստացույց

Վաղը՝ հունիսի 1-ին, մեկնարկում եմ անժամկետ, շուրջօրյա նստացույց Sun, 31 May 2026 13:57:20 +0400 Սիրելի…

29 րոպե ago

Տեղադրում եմ Միշել Պենայի ինձ ուղղված նամակը, որն անտեսվեց գործող իշխանության կողմից

Տեղադրում եմ Միշել Պենայի ինձ ուղղված նամակը, որն անտեսվեց գործող իշխանության կողմից Sun, 31 May…

34 րոպե ago

ՔՊ-ի նոր կարգախոսը․ «Կե՛ր, որ ժողովուրդը քեզ ընտրի»

ՔՊ-ի նոր կարգախոսը․ «Կե՛ր, որ ժողովուրդը քեզ ընտրի» Sun, 31 May 2026 13:45:00 +0400 Եթե…

42 րոպե ago