ՔՊ-ի նոր կարգախոսը․ «Կե՛ր, որ ժողովուրդը քեզ ընտրի»

ՔՊ-ի նոր կարգախոսը․ «Կե՛ր, որ ժողովուրդը քեզ ընտրի»

Sun, 31 May 2026 13:45:00 +0400


Եթե Հայաստանում երբևէ «շատ ուտողների» մրցույթ կազմակերպվի, Նիկոլ Փաշինյանը մրցակից չի ունենա․ նա բոլորին կգերազանցի դեռ մեկնարկից առաջ։

Հայաստանի ընտրական պատմության մեջ սա, թերևս, առաջին դեպքն է, երբ թեկնածուի նախընտրական ծրագրի ամենատեսանելի կետը ոչ թե տնտեսությունն է, անվտանգությունը կամ կրթությունը, այլ՝ ուտելը։ Աշխարհում շատ ուտողների մրցույթներ կան․ մարդիկ սահմանված ժամանակում փորձում են հնարավորինս շատ հոթ-դոգ, պիցցա կամ այլ ուտեստ ուտել։ Փաշինյանը, կարծես, այդ սպորտաձևի հայկական, քաղաքականացված տարբերակն է ստեղծել։

Որտեղ գնում է՝ ձեռքին կամ պերյաշկի է, կամ գազար, կամ կուկուռուզ։ Հասնում է գյուղ՝ անմիջապես սեղանի մոտ։ Սկսվում է «հանդիպում ընտրողների հետ» կոչվող, բայց իրականում «հանդիպում մենյուի հետ» գործընթացը։ Խաշլամա, խորոված, հավ, խոզ, միրգ, քաղցրավենիք․․․

Սովորական մրցույթներում մասնակիցները մեկ տեսակի սնունդ են օգտագործում։ Փաշինյանի մրցույթն ավելի բարդ է՝ բազմամարտ է։ Ուտում է ամեն ինչ, որովհետև մրցույթի միակ մասնակիցն է։ Ուտելու արշավում ո՞վ կարողէ մրցակցել նրա հետ։ Այդ պատճառով էլ, հավանաբար, նախընտրական նոր կարգախոսը պետք է հնչի այսպես․ «Կե՛ր, որ ժողովուրդը քեզ ընտրի»։

Ավելին, քարոզարշավի ընթացքում արդեն կարծես ձևավորվում է նոր քաղաքական փիլիսոփայություն՝ «Ավելի շատ կալորիա, ավելի շատ վստահություն»։ Ծրագրերի, խոստումների ու գաղափարների փոխարեն ընտրողին ներկայացվում է ճաշացանկ։ Եվ երբեմն թվում է, թե հիմնական ուղերձն էլ սա է․ «Այս ընտրություններում կարևոր է ոչ թե ծրագիրը, այլ մենյուն»։

Արդեն կարելի է մտածել նաև նոր կուսակցական կարգախոսի մասին․ «Հայաստանն ընտրում է ոչ թե վարչապետ, այլ վարչապետի ճաշացանկ»։

Պատմական է նաև այն փաստը, որ աշխարհում մարդիկ վարչապետ են դառնում ծրագրերով, գաղափարներով կամ թիմերով, իսկ Հայաստանում առաջին անգամ փորձ է արվում վարչապետ դառնալ ազգային գաստրոնոմիական տուրի միջոցով։ Քարոզարշավն աստիճանաբար վերածվում է քարոզսեղանի, և ընտրական պայքարը՝ ուտելու բազմամարտի։

Եթե, Աստված մի արասցե կամ Աստված բարեգութ գտնվի (ով ինչպես գնահատում է), Փաշինյանը կրկին ստանա ձայների մեծամասնությունը, ապա ընտրողներն առնվազն մեկ բանի համար չեն կարող դժգոհել․ նախընտրական խոստումներից մեկը հաստատ կատարվել է՝ ուտելը։ Մարդը չէր խոստացել , բայց ամբողջ քարոզարշավի ընթացքում հետևողականորեն ցուցադրել է իր գլխավոր քաղաքական հմտությունը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Նա բոլորովին նման չէ Աֆլեքին». Ջենիֆեր Լոպեսի և «Թեդ Լասո»-ի աստղի սիրավեպի մանրամասները

«Նա բոլորովին նման չէ Աֆլեքին». Ջենիֆեր Լոպեսի և «Թեդ Լասո»-ի աստղի սիրավեպի մանրամասները Fri, 23…

16 րոպե ago

Ամերիկացի հայտնի դերասան է մահացել

Ամերիկացի հայտնի դերասան է մահացել Fri, 23 Oct 2026 23:00:46 +0400 93 տարեկան հասակում մահացել…

31 րոպե ago

Բա ես իմ անասուններին որտե՞ղ պահեմ, հացս ո՞նց վաստակեմ․ Ղուլունցը որոշել է շինությունը խլել

Բա ես իմ անասուններին որտե՞ղ պահեմ, հացս ո՞նց վաստակեմ․ Ղուլունցը որոշել է շինությունը խլել Fri,…

46 րոպե ago

Իմ կողմից առաջ քաշած պայմանի ապահովումը անհնարին էր. Ինչու Արմեն Գրիգորյանը բանավեճի չմասնակցեց

Իմ կողմից առաջ քաշած պայմանի ապահովումը անհնարին էր. Ինչու Արմեն Գրիգորյանը բանավեճի չմասնակցեց Fri, 23…

57 րոպե ago

Մտադիր չեն հետեւել Թրամփի օրինակին

Մտադիր չեն հետեւել Թրամփի օրինակին Fri, 23 Oct 2026 22:30:18 +0400 Եվրամիությունը մտադիր չէ չեղարկել…

1 ժամ ago

Զգալի իշխանություն կպահպանի պաշտոնավարման ավարտից հետո եւս

Զգալի իշխանություն կպահպանի պաշտոնավարման ավարտից հետո եւս Fri, 23 Oct 2026 22:30:09 +0400 ԱՄՆ նախագահ…

1 ժամ ago