Արցախցիների մորթվելը ցանկացող կինը Փաշինյանի աջակիցն է

Արցախցիների մորթվելը ցանկացող կինը Փաշինյանի աջակիցն է

Sun, 31 May 2026 23:25:07 +0400


Այսօր մեր հասարակությունն անասելի բևեռացված է` փաշինյանականներ և հակափաշինյանականներ։ Որպես կանոն բոլոր հակափաշինյանականները եկեղեցու, Արցախի պաշտպանության դիրքերից հանդես եկող գիտակից քաղաքացիներն են, որոնք տեր են փորձում կանգնել իրենց ազգային արժանապատվությանն ու ինքնությանը, նրանք հոգնել են ամենօրյա կտրվածքով նվաստացումներից ու ազգային շահերի ցավոտ ու ստորացուցիչ զիջումներից, նրանք մարդիկ են, ովքեր քաջ գիտակցում են «մինչհեղափոխական» Հայաստանի իշխանությունների սխալներն ու թերացումները, բայց նաև հասկանում են ինչ է կատարվում հիմա, ինչ օրհասական օրեր ենք ապրում և թե որքան կարևոր է օր առաջ ազատվել գործող իշխանություններից։

Ի տարբերություն մեր հասարակության այս հատվածի փաշինյանականներին բացարձակ չեն հետաքրքրում ո’չ Արցախը, ո’չ ազգային շահերն ու իղձերը, ո’չ ազգային ինքնության ոչնչացման վտանգը, ո’չ Փաշինյանի վարած արտաքին քաղաքականության հետևանքով բոլորիս գլխին կախվող դամոկլյան սուրը, ո’չ ներազգային այս թշնամանքի գերդոզավորումը, դեռ մի բան էլ որպես «բոնուս» Փաշինյանի աջակիցները հիմնականում թունդ արցախատյացներ են, խոր ատելությամբ լցված մեր արցախցի ազգակիցների նկատմամբ, որոնք հերոսաբար մինչև վերջ մնացին իրենց հողում: Մարդկանց նկատմամբ, ովքեր ֆիզիկական բնաջնջման վտանգի տակ ստիպված եյան իրենց հայրենիքից, ովքեր կորցրել են տուն֊տեղ, հարազատներ գերեզմաններ, սրբատեղիներ, ծննդավայր ու սեփական հայրենիքում դարձել անցանկալի` զրկվելով քաղաքացիությունից, ստիպված լինելով անցնել ստորացուցիչ ընթացակարգերի միջով ստանալու համար այն նույն անձնագիրը, որն իրենց ձեռքից ընդամենը մեկ որոշումով Փաշինյանի իշխանությունը վերցրեց։

Ի տարբերություն արցախատյաց Փաշինյանի, իր աջակիցների շրջանում կան մարդիկ, ովքեր արցախատյաց էին դեռ այն ժամանակ, երբ Փաշինյանը սիրով գնում էր Արցախ, պրոարցախյան ելույթներ ունենում թե’ Ստեփանակերտում, թե’ Երևանում։ Գուցե իր այս աջակիցներն իրենց կուռքից ավելի՞ «հեռատես» էին։

Ահա այս կինն օրինակ, որ վերջին տարիներին պարբերաբար հայտնվում է իշխանական եթերներում տարբեր ժամանակահատվածներում, ընդգծված արցախատյաց է և հակաեկեղեցական արշավի «պատվավոր» մասնակից, ով չի խորշում ասեկոսեների մակարդակի զրույցները որպես ճշմարտություն ու փաստ եթերից հնչեցնել։ Այս կինը դեռ տարիներ առաջ 2019֊ի մի տեսանյութում սահմռկեցուցիչ բան էր ասում Արցախի ու արցախցիների մասին. «…..որ երեխա ունենայի Ղարաբաղում ծառայող, էս րոպեին հետ կբերեի, թող մտնեին սաղին մորթեին….նրանք դրան են արժանի…..»:

Այսինքն, այս կինը, հայ կինը, գուցե մայր, գուցե տատիկ դեռ 2019֊ին ցանկանում էր, որ թշնամին մտնի բոլոր հայերին մորթի Արցախում, գտնում էր, որ արցախցիներն արժանի են դրան։

Տեսանյութն այստեղ

Սա, իհարկե, բանական հայ մարդու գլխում չտեղավորվող սահմռկեցուցիչ խոսույթ է, բայց մյուս կողմից էլ տեսնելով այսօրվա իշխանականների ու իրենց աջակիցների արցախատյաց ելույթները, պարզ է, որ դա օրինաչափ է, ուղղակի ժամանակագրության որոշակի դիսոնանս է։

Հունիսի 7֊ը նաև ինչ֊որ տեղ գուցե ցուցիչ կլինի հասկանալու, թե քանի՞ հայանուն, հայախոս մարդ է կիսում այս մասշտաբի արցախատյացությունը մեր երկրում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Հայտնի է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը

Հայտնի է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը Sun, 11 Oct 2026 09:45:29…

10 րոպե ago

Աշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելին շնորհակալություն է հայտնել Հենրիխ Մխիթարյանին նվերի համար

Աշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելին շնորհակալություն է հայտնել Հենրիխ Մխիթարյանին նվերի համար Sun, 11 Oct 2026…

40 րոպե ago

Նշանակվել է Դիանա Վարդանյան-Մարատյանը

Նշանակվել է Դիանա Վարդանյան-Մարատյանը Sun, 11 Oct 2026 09:00:29 +0400 ՀՅԴ թեկնածու Դիանա Վարդանյան-Մարատյանը Լիբանանի…

55 րոպե ago

Մտադիր են ծխախոտի վաճառքը թույլատրել միայն անձնագրով

Մտադիր են ծխախոտի վաճառքը թույլատրել միայն անձնագրով Sun, 11 Oct 2026 00:15:53 +0400 Թուրքիան կարող…

10 ժամ ago

Ջեք Նիքոլսոնի հայտնի կացինը կհանվի աճուրդի

Ջեք Նիքոլսոնի հայտնի կացինը կհանվի աճուրդի Sat, 10 Oct 2026 23:30:15 +0400 Այն հայտնի կացինը,…

10 ժամ ago

Ինչպես պայքարել կրկնվող տագնապահարույց երազների դեմ․ խորհուրդներ է տալիս հոգեբանը

Ինչպես պայքարել կրկնվող տագնապահարույց երազների դեմ․ խորհուրդներ է տալիս հոգեբանը Sat, 10 Oct 2026 23:00:13…

11 ժամ ago