ԱՄՆ-ն և Իրանը փոխանակվել են հարվածներով․ կրկին պատերա՞զմ

ԱՄՆ-ն և Իրանը փոխանակվել են հարվածներով․ կրկին պատերա՞զմ

Mon, 01 Jun 2026 14:30:18 +0400


ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտարարել է, որ ԱՄՆ-ն շաբաթավերջին հարվածել է իրանական ռադարին և անօդաչու թռչող սարքերի կառավարման օբյեկտներին։

«Շաբաթավերջին ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) ինքնապաշտպանության հարվածներ է հասցրել Իրանի Գարուկ քաղաքում և Քեշմ կղզում գտնվող իրանական ռադարին և անօդաչու թռչող սարքերի կառավարման օբյեկտներին», – ասվում է հրամանատարության X սոցիալական հարթակում տեղադրված հայտարարության մեջ։

CENTCOM-ը նշել է, որ հարվածները հասցվել են ի պատասխան «Իրանի ագրեսիվ գործողությունների, այդ թվում՝ միջազգային ջրերի վրայով թռչող ամերիկյան MQ-1 անօդաչու թռչող սարքի խոցման»։

«ԱՄՆ կործանիչ ինքնաթիռները արագ արձագանքել են՝ ոչնչացնելով իրանական օդային պաշտպանության միջոցները, ցամաքային կառավարման կենտրոնը և երկու անօդաչու թռչող սարքեր, որոնք հստակ սպառնալիք էին ներկայացնում տարածաշրջանային ջրերով անցնող նավերի համար», – հավելել է CENTCOM-ը։

ԱՄՆ զինծառայողներից ոչ ոք չի տուժել։

Իր հերթին, Tasnim-ը հաղորդում է, որ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հակահարված է տվել։

«Հորմոզգան նահանգի Սիրիկ կղզում գտնվող հեռահաղորդակցության աշտարակի դեմ ԱՄՆ բանակի կողմից մի քանի ժամ առաջ իրականացված ագրեսիայից հետո, ԻՀՊԿ-ի ավիատիեզերական ուժերի կործանիչները հարվածել են այն ավիաբազային, որտեղից սկսվել էր հարձակումը։ Նախատեսված թիրախները ոչնչացվել են», – ասվում է ԻՀՊԿ-ի հայտարարության մեջ։

ԻՀՊԿ-ն զգուշացրել է, որ եթե նմանատիպ գործողությունները կրկնվեն, պատասխանը կլինի «բոլորովին այլ»։

Հայտարարության մեջ ավելացվում է, որ հետագա ցանկացած սրման պատասխանատվությունը կընկնի «ագրեսիվ և երեխա սպանող ամերիկյան ռեժիմի» վրա։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

ՀՀ-ից դեռևս տվյալներ չկան․ ի՞նչ է հայտնում «Ռոսսելխոզնադզոր»-ը

ՀՀ-ից դեռևս տվյալներ չկան․ ի՞նչ է հայտնում «Ռոսսելխոզնադզոր»-ը Sat, 26 Sep 2026 10:30:01 +0400 Հայկական…

8 րոպե ago

«Հրապարակ»․ Մեղվաբույծը` քաղաքապետի թեկնածու

«Հրապարակ»․ Մեղվաբույծը` քաղաքապետի թեկնածու Sat, 26 Sep 2026 10:25:37 +0400 Հայաստանի եվրոպական կուսակցությունը, որի առաջնորդը…

12 րոպե ago

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում քննարկվել է Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի հարցը

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում քննարկվել է Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի հարցը Sat, 26 Sep 2026…

18 րոպե ago

«Հրապարակ»․ Կլիմայի տատանումներն ավելի կարեւոր են, քան գազի գինը

«Հրապարակ»․ Կլիմայի տատանումներն ավելի կարեւոր են, քան գազի գինը Sat, 26 Sep 2026 10:15:42 +0400…

22 րոպե ago

Առաջին անգամ հայ թեկնածու է առաջադրվել ԱՀԿ նախագահի պաշտոնի համար

Առաջին անգամ հայ թեկնածու է առաջադրվել ԱՀԿ նախագահի պաշտոնի համար Sat, 26 Sep 2026 10:00:04…

38 րոպե ago

«Հրապարակ»․ ՀՅԴ-ի մասին խոսում են, որովհետեւ վտանգ են զգում

«Հրապարակ»․ ՀՅԴ-ի մասին խոսում են, որովհետեւ վտանգ են զգում Sat, 26 Sep 2026 09:45:58 +0400…

52 րոպե ago