Ռազմական օգնությունը չի՞ օգտագործվի Հայաստանի դեմ․ Ալիևը Թրամփին էլ մոլորեցրեց

Ռազմական օգնությունը չի՞ օգտագործվի Հայաստանի դեմ․ Ալիևը Թրամփին էլ մոլորեցրեց

Mon, 01 Jun 2026 16:07:41 +0400


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ իրենց ուղարկված «Ազատության աջակցության մասին» օրենքի 907-րդ ուղղումը (սահմանափակում է Ադրբեջանին ռազմական օգնություն տրամադրելը – խմբ․) չկիրառելու ժամկետը երկարաձգելու վերաբերյալ հուշագրի համար, որը ուղեկցվել է ամերիկացի առաջնորդի անձնական նամակով։

Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Թրամփի կողմից ստորագրված և 2025 թվականի օգոստոսի 8-ի թվագրված փաստաթղթում հաստատվում է 907-րդ օրենքի չկիրառման ժամկետի երկարաձգումը Ադրբեջանի մասով։

Հուշագրում նշվում է, որ արտոնության ժամկետի պահպանումը անհրաժեշտ է միջազգային ահաբեկչության դեմ պայքարում ԱՄՆ ջանքերին աջակցելու, ԱՄՆ զինված ուժերի և նրանց դաշնակիցների գործառնական պատրաստվածությունն ապահովելու և Ադրբեջանի սահմանային անվտանգությունն ամրապնդելու համար։

Նաև ընդգծվում է, որ տրամադրվող օգնությունը չպետք է օգտագործվի Հայաստանի դեմ և չպետք է խոչընդոտի Բաքվի և Երևանի միջև խաղաղ կարգավորման հասնելու ջանքերին։

907-րդ բանաձևը (Section 907 of the Freedom Support Act) ԱՄՆ-ի Կոնգրեսի կողմից ընդունված օրենսդրական դրույթ է, որը ներառվել է 1992 թվականին ընդունված «Ազատության աջակցության ակտ»-ում (Freedom Support Act): Այս ակտը նպատակ ուներ աջակցել ԽՍՀՄ-ի փլուզումից հետո անկախություն ձեռք բերած պետություններին՝ նպաստելու նրանց ժողովրդավարական և տնտեսական զարգացմանը: Սակայն 907-րդ բանաձևը սահմանափակում էր ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանի կառավարությանը ուղղակի օգնության տրամադրումը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ»․ Մարզպետացուների պայքարը թեժանում է. նոր անուններ

«Հրապարակ»․ Մարզպետացուների պայքարը թեժանում է. նոր անուններ Tue, 11 Aug 2026 08:25:06 +0400 Մինչ Փաշինյանը…

21 րոպե ago

«Հրապարակ»․ Մի ամբողջ բուհ եւ ընդամենը 29 առաջին կուրսեցի

«Հրապարակ»․ Մի ամբողջ բուհ եւ ընդամենը 29 առաջին կուրսեցի Tue, 11 Aug 2026 08:20:21 +0400…

26 րոպե ago

«Հրապարակ». «Վիզ դրեցի»` չգնահատեցին. մարզպետի ողբը

«Հրապարակ». «Վիզ դրեցի»` չգնահատեցին. մարզպետի ողբը Tue, 11 Aug 2026 08:15:48 +0400 Հայտնի է, որ…

30 րոպե ago

«Հրապարակ». Երկրորդ ալիքն է սպասվում`ՔՊ-ում սարսափած են

«Հրապարակ». Երկրորդ ալիքն է սպասվում`ՔՊ-ում սարսափած են Tue, 11 Aug 2026 08:10:52 +0400 Իշխանական մեր…

35 րոպե ago

«Հրապարակ»․ Սկանդալ. անգործ մնացած պաշտոնյան՝ ընդդեմ ՔԿԾ պետի

«Հրապարակ»․ Սկանդալ. անգործ մնացած պաշտոնյան՝ ընդդեմ ՔԿԾ պետի Tue, 11 Aug 2026 08:05:09 +0400 2025…

41 րոպե ago

«Հրապարակ». 3 անշարժ գույք՝ 18-ից ի վեր. «սրտի դատավորի» ունեցվածքը

«Հրապարակ». 3 անշարժ գույք՝ 18-ից ի վեր. «սրտի դատավորի» ունեցվածքը Tue, 11 Aug 2026 08:00:46…

45 րոպե ago