Ինչ են քննարկել Բաքուն և Անկարան
Fri, 16 Oct 2026 12:30:34 +0400
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Բաքվում հանդիպել է իր թուրք գործընկեր Հաքան Ֆիդանի հետ, հայտնում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։
Կողմերը քննարկել են ադրբեջանա-թուրքական հարաբերությունների ներկա վիճակը և երկկողմ համագործակցության վերջին զարգացումները։
Նախարարները նաև մտքեր են փոխանակել Բաքվում կայացած Ասիայում փոխգործակցության և վստահության ամրապնդման միջոցառումների խորհրդակցության 7-րդ գագաթնաժողովի արդյունքների և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի վերաբերյալ։