Հիվանդ մարդուն տարել են ոստիկանություն, վախեցրել, ստիպել՝ ցուցմունք տա, թե ընտրակաշառք են տվել

Հիվանդ մարդուն տարել են ոստիկանություն, վախեցրել, ստիպել՝ ցուցմունք տա, թե ընտրակաշառք են տվել

Mon, 01 Jun 2026 18:15:01 +0400


Հրազդանի բնակիչ 47-ամյա Գոռ Պողոսյանին, ում խնամքի տակ 2 երեխա կա եւ լուրջ առողջական խնդիրներ ունի, Հրազդանի ոստիկանները` խաբելով տարել են ոստիկանություն, ստիպել են, որ ցուցմունք տա, թե իրեն ընտրակաշառք են տվել: Մեզ հետ զրույցում Գոռը մի կերպ էր խոսում, քանի որ ոստիկանությունից տուն է հասել ու մի քանի անգամ ուշաթափվել. «2 տարի է, ինչ ամուսնալուծվել եմ, դատարանի որոշմամբ` երեխաների խնամքը ինձ են տվել: Սկզբից ինձ ասացին, որ կինս բողոքել է, որ իբր ես երեխաներին չեմ թողնում տեսնել, ու այսպես ասելով` ինձ տարան ոստիկանություն: Ոստիկանության շենքում ինձ մի սենյակ տարան, եւ ասացին. տեսնո՞ւմ ես միջանցքում քանի հոգի մարդ կա, սրանց 20 հազար, 30 հազար գումար են տվել, իրենք խոստովանել են, բա քե՞զ ինչքան են տվել: Ասեցի, որ փող չեն տվել, ստիպեցին, ճնշեցին: Ես էլ վախեցա, Պապայիս քառասունքին ինձ 20 հազար է տվել շենքի իմ հարեւանը` զանգեց, ասավ, որ չեմ կարող գալ քառասունք, վերցրու էս փողը էդ օրվա վրա ծախսի: Դա եղել է ապրիլ ամսվա սկիզբ, պապայիս քառասունքը ապրիլի 19-էր: Հիմա դա օգտագործում են, վախեցնելով՝ ստիպում են ինձ, որ ես ցուցմունք տամ, որ ընտրութկուններին ինձ կաշառք են տվել, բայց էտենց բան չկա, ինձ ճնշում են, ասում են, որ քրեական գործ են հարուցելու, քննչական են տանելու»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Որն էր պարտության գլխավոր պատճառը

Որն էր պարտության գլխավոր պատճառը Wed, 15 Jul 2026 13:30:35 +0400 Ֆրանսիայի ազգային հավաքականի արդեն…

8 րոպե ago

«Ձեզնից բաց չի մնա»․ Թրամփը՝ Իրանին

«Ձեզնից բաց չի մնա»․ Թրամփը՝ Իրանին Wed, 15 Jul 2026 13:00:58 +0400 ԱՄՆ նախագահ Դոնալդ…

37 րոպե ago

«Հրապարակ». Իսրայելի համար հետեւանքները սարսափելի են լինելու

«Հրապարակ». Իսրայելի համար հետեւանքները սարսափելի են լինելու Wed, 15 Jul 2026 12:45:51 +0400 Հորմուզի նեղուցի…

52 րոպե ago

Փաշինյանը զգացնել տվեց՝ ինչ մեծահոգի, ինչ բարերար մարդ է Ծառուկյանը

Փաշինյանը զգացնել տվեց՝ ինչ մեծահոգի, ինչ բարերար մարդ է Ծառուկյանը Wed, 15 Jul 2026 12:34:28…

1 ժամ ago

Փարիզում իսկական քաոս է. անկարգություններ են սկսվել

Փարիզում իսկական քաոս է. անկարգություններ են սկսվել Wed, 15 Jul 2026 12:30:54 +0400 Ֆրանսիայի հավաքականի՝…

1 ժամ ago

Վրներս գվարդիա են բերում, փոխանակ գան, խոսեն

Վրներս գվարդիա են բերում, փոխանակ գան, խոսեն Wed, 15 Jul 2026 12:30:49 +0400 «Մուլտի սթոուն»-ի…

1 ժամ ago