«Հրապարակ»․ Միայն գազավորված հյութ են արտահանել

«Հրապարակ»․ Միայն գազավորված հյութ են արտահանել

Tue, 02 Jun 2026 10:15:48 +0400


Ռուսաստանը թույլ չի տալիս Հայաստանից մի շարք ապրանքատեսակների մուտքն իր տարածք։ ՌԴ ապրանք տեղափոխող բեռնատարի վարորդ Հայկ Գրիգորյանը նշեց, որ ֆուռերի սեփականատերերը, խնդիրներից խուսափելու համար, վերջին օրերին նախընտրում են Հայաստանից որեւէ ապրանք չարտահանել, քանի որ չգիտեն, թե ինչ խնդիրների կարող են բախվել․ «Բոլորս էլ հասկանում ենք, որ առավելագույն եկամուտ ապահովելու համար մեզ ձեռնտու է, որ երկկողմանի փոխադրում իրականացնենք, այսինքն՝ Հայաստանից X ապրանք տանենք Ռուսաստան, բեռնաթափենք եւ Ռուսաստանից մեկ այլ ապրանք բեռնենք ու բերենք Հայաստան՝ մեկ անգամ գնալ-գալու ընթացքում կրկնակի աշխատելով, բայց հիմա նման ռիսկի չենք գնում։ Հայաստանից ամեն ինչ արտահանելը կարող է պրոբլեմատիկ լինել։ Հայ-վրացական սահմանն անարգել անցնում ենք, Վրաստան-Ռուսաստան սահմանի վրացական կողմն անցնում ենք, իսկ Ռուսաստանի անցակետում ամեն ինչ խնդիր է։ Հայաստանից գնացող մեքենաների 99 տոկոսն ուղարկում են խոր զննման, հետո ուղարկում են Չմի գյուղի կայանատեղի, որտեղ օրերով, անգամ ամիսներով սպասում ենք ու վերջում չգիտենք՝ թողնելո՞ւ են, թե՝ ոչ։ Ընդ որում՝ այդ կայանատեղիի համար օրը 2 հազար ռուբլի գումար ենք վճարում։ Հնարավոր է 20 օր հետո ասեն` բեռը չենք ընդունում, ու հետ ուղարկեն, եւ ռուսական սահման հասած բեռների 99 տոկոսի դեպքում հենց այդպես էլ լինում է»։ Ի՞նչ պատճառաբանությամբ են արգելում բեռի մուտքը Ռուսաստան։ «Ամենատարբեր` փոքր թերությունից սկսած, մինչեւ ուղիղ տեքստով ասել, որ եթե ուզում ես իմանալ՝ ինչի ենք մերժում, գնա Փաշինյանին հարցրա։ Դեպք ունենք, որ սառնարան բեռնախցիկով ֆուռի արտաքին մասում փոքր հատված ժանգոտված էր, որը բացառապես արտաքինից էր ու որեւէ խնդիր չէր կարող առաջացնել բեռի հետ, բայց բեռը հետ ուղարկեցին»։

Այս պահին Հայաստանից արտահանման լուրջ խնդիրներ կան պտուղ-բանջարեղենի, հատկապես` ելակի հետ կապված։ Բացարձակ արգելված է կոնյակի, ջերմուկի, գարեջրի ներմուծումը Ռուսաստան․ «Սահմանափակումներ կան՝ կապված ձկան, ծաղիկի, ՀՀ-ում արտադրված էներգետիկ ըմպելիքների, ջրի, ալյումինե ֆոլգաների, տրավերտինից քարե սալիկների ՌԴ ներմուծման հետ»։ Մենք կապվեցինք մի քանի խոշոր արտահանող ընկերությունների հետ, որոնք նշեցին, որ գյուղատնտեսական ապրանքներ այս պահին չեն արտահանում։ Լոգիստիկ «Դավիան գրուպ» ՍՊԸ-ից ասացին, որ վերջին օրերին միայն գազավորված հյութ են արտահանել, որի հետ կապված խնդիր չեն ունեցել, իսկ գյուղապրանքներ չեն արտահանում։

Մոսկվայի եւ մերձմոսկովյան հայ համայնքների ղեկավար Արտյոմ Վարդանյանը մեզ հետ զրույցում նշեց․ «Արտահանման սահմանափակումը լուրջ խնդիր է ՀՀ թե՛ արտահանողների եւ թե՛ արտադրողների համար։ Արդեն իսկ հայկական մթերքների պակաս կա` խանութներում ջերմուկ, հայկական ոգելից խմիչքներ, բանջարեղեն արդեն չկան»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ավտոբուսը բախվել է պատին, կա մեկ զոհ եւ վիրավորներ

Ավտոբուսը բախվել է պատին, կա մեկ զոհ եւ վիրավորներ Sat, 29 Aug 2026 18:30:31 +0400…

7 րոպե ago

«Գագոն ե՞րբ է գալու…». սա իմ երեխաների ամեն օրվա հարցն է․ Անահիտ Ծառուկյան

«Գագոն ե՞րբ է գալու…». սա իմ երեխաների ամեն օրվա հարցն է․ Անահիտ Ծառուկյան Sat, 29…

16 րոպե ago

Հայաստանի համար պայքարն Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջեւ է, Ադրբեջանը հաղթում է

Հայաստանի համար պայքարն Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջեւ է, Ադրբեջանը հաղթում է Sat, 29 Aug 2026…

22 րոպե ago

Ով է քննելու Նարեկ Կարապետյանի եւ Ալիկ Ալեքսանյանի գործը

Ով է քննելու Նարեկ Կարապետյանի եւ Ալիկ Ալեքսանյանի գործը Sat, 29 Aug 2026 18:07:22 +0400…

30 րոպե ago

Ռուսները միանգամից 3 բնակավայր են գրավել

Ռուսները միանգամից 3 բնակավայր են գրավել Sat, 29 Aug 2026 18:00:28 +0400 Ռուսական բանակը վերահսկողություն…

37 րոպե ago

Նորանշանակ փոխնախարարը 47 մլն եկամուտ ու 9 անշարժ գույք ունի․ 332 հազար դոլար էլ պարտքով է տվել

Նորանշանակ փոխնախարարը 47 մլն եկամուտ ու 9 անշարժ գույք ունի․ 332 հազար դոլար էլ պարտքով…

52 րոպե ago