Խուզարկում են Նաիրի Հոխիկյանի բնակարանը

Խուզարկում են Նաիրի Հոխիկյանի բնակարանը

Tue, 02 Jun 2026 15:22:07 +0400


Հասարակական-քաղաքական գործիչ Նաիրի Հոխիկյանը հայտնում է, որ Քննչական կոմիտեի քննիչները խուզարկում են իր բնակարանը։

«Քննչական կոմիտեի քննիչներն այս պահին իմ տուն են մտել՝ խուզարկություն անելու։

Իմ տան վրա ՔՊ անդամների հարձակումից հետո հանցագործները ազատության մեջ են, փոխարենը իմ տունն են խուզարկում»։

Հիշեցնենք՝ մայիսի 31-ին Նաիրի Հոխիկյանը հայտնել էր, որ իր տան վրա հարձակում է իրականացվել։

«Մայիսի 31-ի կեսօրին ՔՊ երկու ներկայացուցիչներ, որոնցից մեկը ոմն Գևորգ Խաչատրյան է, հարձակվել են իմ տան վրա Նորակերտ գյուղում և իմ նկատմամբ բռնություն կիրառել, սեռական բնույթի հայհոյանքներ և սպառնալիքներ հնչեցրել փողոցում, փորձել ներխուժել իմ տուն։

Տեղում ինձ օգնության հասած հարևանները կանխել են հանցանքը, և ՔՊ ներկայացուցիչների հեռանալուց հետո պարզել եմ, որ տանս արտաքին պատին ամրացված տեսախցիկի մալուխը կտրված է։ Ամենայն հավանականությամբ այն կտրվել է նախորդ գիշեր, որովհետև մինչ այդ տեսախցիկն աշխատել է։

Ժամանել են ոստիկանության ծառայողները, որոնց ներկայացրել եմ հաղորդում հանցագործության մասին’ որպես խուլիգանություն և հարձակում իմ տան վրա»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am
Tags: Նաիրի

Recent Posts

Դրսում՝ հարս, ներսում` գազան

Դրսում՝ հարս, ներսում` գազան Sat, 26 Sep 2026 09:00:24 +0400 Աշխարհի գերտերությունների ղեկավարները դրսում իրենց…

10 րոպե ago

«Հրապարակ»․ Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար

«Հրապարակ»․ Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար Sat, 26 Sep 2026 08:45:24 +0400 Իրավապահները…

25 րոպե ago

«Հրապարակ»․ 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել

«Հրապարակ»․ 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել Sat, 26 Sep 2026 08:30:24…

40 րոպե ago

«Հրապարակ»․ Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու

«Հրապարակ»․ Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու Sat, 26 Sep 2026 08:25:52 +0400 9-րդ գումարման Ազգային…

44 րոպե ago

«Հրապարակ»․ Հաջորդ քառօրյան թեժ է լինելու

«Հրապարակ»․ Հաջորդ քառօրյան թեժ է լինելու Sat, 26 Sep 2026 08:20:37 +0400 Հաջորդ քառօրյայի ժամանակ…

49 րոպե ago

«Հրապարակ»․ Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է

«Հրապարակ»․ Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է Sat, 26 Sep 2026 08:15:00 +0400 Աբովյանի համայնքապետարանում երեկ…

55 րոպե ago