Խուզարկում են Նաիրի Հոխիկյանի բնակարանը
Tue, 02 Jun 2026 15:22:07 +0400

Հասարակական-քաղաքական գործիչ Նաիրի Հոխիկյանը հայտնում է, որ Քննչական կոմիտեի քննիչները խուզարկում են իր բնակարանը։
«Քննչական կոմիտեի քննիչներն այս պահին իմ տուն են մտել՝ խուզարկություն անելու։
Իմ տան վրա ՔՊ անդամների հարձակումից հետո հանցագործները ազատության մեջ են, փոխարենը իմ տունն են խուզարկում»։
Հիշեցնենք՝ մայիսի 31-ին Նաիրի Հոխիկյանը հայտնել էր, որ իր տան վրա հարձակում է իրականացվել։
«Մայիսի 31-ի կեսօրին ՔՊ երկու ներկայացուցիչներ, որոնցից մեկը ոմն Գևորգ Խաչատրյան է, հարձակվել են իմ տան վրա Նորակերտ գյուղում և իմ նկատմամբ բռնություն կիրառել, սեռական բնույթի հայհոյանքներ և սպառնալիքներ հնչեցրել փողոցում, փորձել ներխուժել իմ տուն։
Տեղում ինձ օգնության հասած հարևանները կանխել են հանցանքը, և ՔՊ ներկայացուցիչների հեռանալուց հետո պարզել եմ, որ տանս արտաքին պատին ամրացված տեսախցիկի մալուխը կտրված է։ Ամենայն հավանականությամբ այն կտրվել է նախորդ գիշեր, որովհետև մինչ այդ տեսախցիկն աշխատել է։
Ժամանել են ոստիկանության ծառայողները, որոնց ներկայացրել եմ հաղորդում հանցագործության մասին’ որպես խուլիգանություն և հարձակում իմ տան վրա»։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր