Երեքշաբթի , 22 Սեպտեմբերի 2026

Կասեմ՝ որ արտահայտությունից հետո է սկսվել պատերազմը

Կասեմ՝ որ արտահայտությունից հետո է սկսվել պատերազմը

Tue, 02 Jun 2026 15:23:47 +0400


«Ժողովուրդ ջան, ասում եմ, որ իմանաք։ Մենք ոչ մի բան զրոյական կետից չենք սկսում։ Ամենից մեծ ավերիչ հայտարարությունը եղել է Նիկոլ Փաշինյանի հենց այդ հայտարարությունը, թե բանակցությունները սկսում են զրոյական կետից։ Հենց այդ հայտարարության արդյունքում ենք կորցրել Արցախը։ Այդ հայտարարության արդյունքում է հրահրվել պատերազմ, որում պարտվել ենք»,- Տավուշում բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Ես նորից ու նորից ասում եմ՝ մենք զրոյական կետից սկսող չենք։ Ես ժամանակին փոխարինեցի Լևոն Տեր-Պետրոսյանին։ Այո, մենք կոնֆլիկտներ ունեինք, արտահերթ ընտրություններ տեղի ունեցան, բայց ուզում եմ հիշեցնեմ, որ ընտրվելուց հետո ես չեմ ասել, որ ամեն ինչ զրոյական կետից եմ սկսելու և այլն։ Եթե լավ բան կա արած, լավը շարունակի, եթե վատ բան կա արած, վատը ստոպ տուր, հետ պտտեցրու ,բայց առաջ շարժվի։ Ահա հենց սա է արդյունավետ կառավարման մոդելը»,- ասել է Քոչարյանը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Հայտարարությունը արվել է Արցախի տեղահանման հենց նախօրեին. Նարեկ Կարապետյան

Հայտարարությունը արվել է Արցախի տեղահանման հենց նախօրեին. Նարեկ Կարապետյան Sat, 19 Sep 2026 09:41:29 +0400 …