Հինգշաբթի , 16 Հուլիսի 2026

Պատերազմը կարող է ավարտվել հենց այսօր․ ուշագրավ ազդակներ՝ Մոսկվայից և Կիևից

Պատերազմը կարող է ավարտվել հենց այսօր․ ուշագրավ ազդակներ՝ Մոսկվայից և Կիևից

Tue, 02 Jun 2026 15:30:13 +0400


Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորմանը, սակայն պատերազմը կշարունակվի, եթե Կիևը հրաժարվի լուրջ բանակցություններից։

Կրեմլի խոսնակի խոսքով՝ Ռուսաստանը համակարգված կերպով թիրախավորում է Ուկրաինայում «բացառապես ռազմական ենթակառուցվածքները»։ Նա նաև ընդգծել է, որ եթե Կիևը դիտավորյալ դիմում է երեխաների դեմ ահաբեկչական հարձակումների, դա նշանակում է «հակամարտության բոլորովին այլ մոդել»։

Պեսկովը նաև հայտարարել է, որ ուկրաինական հակամարտությունը կարող է ավարտվել հենց այսօր, եթե Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրամայի Ուկրաինայի զինված ուժերին լքել «ռուսական շրջանները»։

Ավելին, Կրեմլի խոսնակը նշել է, որ խաղաղության գործընթացում առկա դադարից հետո Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև շփումները շարունակվում են։

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Կիրիլ Բուդանովը հայտարարել է, որ նախագահ Զելենսկին իր թիմին հանձնարարել է հնարավորինս արագ ավարտել պատերազմը՝ մինչև այս ձմեռ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Որն էր պարտության գլխավոր պատճառը

Որն էր պարտության գլխավոր պատճառը Wed, 15 Jul 2026 13:30:35 +0400 Ֆրանսիայի ազգային հավաքականի արդեն …