Թաթոյանը` հավանական վարչապե՞տ

Թաթոյանը` հավանական վարչապե՞տ

Tue, 02 Jun 2026 20:15:54 +0400


Հայաստանյան քաղաքական դաշտում ամենատարբեր կոնֆիգուրացիաները նորություն չեն։ Հարյուր անգամ տեսած կլինեք է՛լ կուսակցափոխների, է՛լ ճամբարափոխների, է՛լ քաղաքական պատեհապաշտների, է՛լ խորտակվող ու թվացյալ անխորտակելի նավը ճիշտ ժամին լքողների։ Ամեն մեկն, իհարկե, իր քայլը պատճառաբանող մի խուճուճ քաղաքական բացատրություն է գտել` խորը թաքցնելով սկզբից ևեթ կատարած հեռահար (գուցե` պահի ազդեցությամբ թելադրված) նպատակադրումն ու հաշվարկը։ Հայաստանյան քաղաքական դաշտում այսօր էլ մթնոլորտը լարված է։ Ապագա վարչապետի հարցում ընդդիմության տարբեր թևերի միջև կոնսենսուս չկա։ Եվ այսպես` ի՞նչ սցենարներ են հնարավոր, եթե Նիկոլ Փաշինյանը չհավաքի 50+ 1-ն ու չհռչակվի վարչապետ։ Եթե խորհրդարան անցնեն Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստանն» ու Արման Թաթոյանի «Միասնության թևերը», ապա հավանական է, որ կոմպրոմիսային վարչապետ ընտրվի Արման Թաթոյանը։ Ինչպե՞ս` գուցե կհարցնի զարմացած ընթերցողը։ Շատ պարզ։ «Ուժեղ Հայաստանի» Հանրապետական (իմա` սերժական) թևն անհրաժեշտ պահին կմիանա թաթոյանականներին` կազմելով միասնության հարկավոր թևերից մեկը և հնարավոր դարձնելով Թաթոյան վարչապետի ընտրությունը։ Այս պարագայում չի բացառվում այլ թիմերից ևս ճարպիկ ճամբարափոխների միացումը նոր իշխանության միասնության թևերին։ Հնարավոր է այս սցենարը։ Ցույց կտան հունիսի ութին արձանագրված ընտրության արդյունքներն ու ութից տասնհինգն ընկած ժամանակահատվածի իրադարձությունները։

Հովհաննես Սարդարյան

Հ. Գ. Երբ Հ1-ի եթերում Պետրոս Ղազարյանը Արման Թաթոյանին հարցրեց, թե կտա՞ն արդյոք իրենց ձայները հօգուտ Նարեկ Կարապետյանի վարչապետության, Թաթոյանն արձագանքեց. «Նաև ես կամ…»: Դրանից առաջ Թաթոյանը թե՛ այս, թե՛ բազում այլ եթերներում հստակ բացառել է թե՛ Քոչարյանին միանալը, թե՛ հանուն Սամվել Կարապետյանի սահմանադրության հոդվածը փոխելուն կողմ լինելը: Հասկացողները հասկանում են, որ վերոհիշյալ իրավիճակում Թաթոյանն ավելի շուտ կառաջադրի իր թեկնածությունը, քան կսատարի որևէ մեկին:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ղազախստանը հետաքրքրված է TRIPP-ով․ ի՞նչ է ակնկալում

Ղազախստանը հետաքրքրված է TRIPP-ով․ ի՞նչ է ակնկալում Sat, 07 Nov 2026 11:30:05 +0400 Հայաստան կատարած…

4 րոպե ago

«Հրապարակ»․ Մեր մենթալիտետի մեջ չկա նման ակցիաներ կազմակերպելը

«Հրապարակ»․ Մեր մենթալիտետի մեջ չկա նման ակցիաներ կազմակերպելը Sat, 07 Nov 2026 11:15:35 +0400 Հայկական…

19 րոպե ago

Ի՞նչ է Խամենեին խնդրել Պուտինից

Ի՞նչ է Խամենեին խնդրել Պուտինից Sat, 07 Nov 2026 11:00:38 +0400 Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա…

34 րոպե ago

Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը

Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը Sat, 07 Nov 2026 10:55:51 +0400 Քաղաքական դիրքավորումների…

38 րոպե ago

Մեգան Մարքլի՝ մանկապղծության մեջ մեղադրվող հորը գրավով ազատ են արձակել

Մեգան Մարքլի՝ մանկապղծության մեջ մեղադրվող հորը գրավով ազատ են արձակել Sat, 07 Nov 2026 10:53:15…

41 րոպե ago

«Հրապարակ»․ Իշխանության նոր «ուղերձը» 63+ քաղաքացիներին

«Հրապարակ»․ Իշխանության նոր «ուղերձը» 63+ քաղաքացիներին Sat, 07 Nov 2026 10:45:07 +0400 Կառավարության նոյեմբերի 5-ի…

49 րոպե ago