«Հրապարակ»․ Մեր մենթալիտետի մեջ չկա նման ակցիաներ կազմակերպելը

«Հրապարակ»․ Մեր մենթալիտետի մեջ չկա նման ակցիաներ կազմակերպելը

Sat, 07 Nov 2026 11:15:35 +0400


Հայկական ապրանքների նկատմամբ ռուսական սահմանափակումներից հետո Նիկոլ Փաշինյանը ամռանը ջերմոցատերերին «աչքալուսանք» էր տալիս, թե ծաղիկների եւ բանջարեղենի առաջին խմբաքանակներն արդեն դուրս են եկել եւ Հայաստանից դեպի ԵՄ շուկաներ ուղեւորվել, անգամ ծաղկի թագավորություն Հոլանդիան է անհամբեր սպասում հայկական ծաղիկին: Էկոնոմիկայի նախարար Պապոյանն էլ հայտարարում էր, որ կառավարությունը կսուբսիդավորի ջերմոցների` լոլիկի, պղպեղի, ելակի եւ ծաղիկների արտահանումը։ Կառավարության նիստում որոշվեց փոխհատուցել ԵՄ արտահանվող միրգ- բանջարեղենի, ծաղիկների, բրենդիի (կոնյակի) արժեքը` մեկ միավոր ապրանքի դիմաց: Հետո տեղեկացանք, որ վարկերի, գազի, հոսանքի վարձավճարների մուծումն են սառեցրել, որ բողոքի ալիք չբարձրանա: Եվ այլեւս ոչ ոք չի խոսում ո՛չ արտահանման, ո՛չ ռուսական սանկցիաների չեղարկման մասին: Կարծիք կա, որ գյուղմթերքի արտադրությունից ու արտահանումից բյուջե մեծ գումարներ չէին մտնում, դա է պատճառը, որ կառավարությունը շահագրգիռ չէ այս հարցում:

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հարություն Մնացականյանը, որը մասնագիտացած է գյուղոլորտում, մեզ ասաց. «Գյուղմթերքը չի հարկվում միայն գյուղացուց` աճեցրած մթերքի մասով, մնացած բոլոր ասպարեզներում հարկվում են: Օրինակ` արտահանողը երբ գյուղացուց գնում է ապրանք եւ արտահանում է որեւիցե երկիր, վճարում է շահութահարկ, այլ անուղղակի հարկեր: Իսկ առաջին օղակը` գյուղացին, այնպիսի արժեք է ստեղծում եւ այնպիսի մասշտաբների պարենային անվտանգություն է ստեղծում երկրի համար, որ իր չվճարած հարկերը դառնում են անէական, պետությունը չպետք է հարկեր չվճարելու հանգամանքը դրոշակ դարձնի՝ գյուղացուն չօգնելու համար: Երկրի թիվ մեկ պարենային անվտանգություն ապահովողը գյուղացին է»: Իսկ արտահանողները որքա՞ն հարկ են վճարում։ «Ենթադրենք՝ տարեկան արտահանվում էր 1 միլիարդ 200 միլիոն դոլարի ապրանք, եթե հարկը հաշվենք 3 տոկոսով, ապա 40-50 միլիոն հարկ պետությանը վճարվում է: Դրան գումարվում է ավելացված արժեքի հարկը»: Իսկ ինչքա՞ն է այժմ վճարվող կոմպենսացիան։ «Նախ ասեմ, որ եթե գումար չտային, ապա գյուղացին լուրջ խնդիրների առաջ էր կանգնելու: Ինչ վերաբերում է գումարի չափին, ապա նայած թե խոսքն ինչ արտադրանքի մասին է: Օրինակ` մեկ կգ լոլիկի համար 250-300 դրամ սուբսիդիա է տրվում, կեռասի պարագայում` 300-400 դրամ եւ այլն»: Կարծիք կա, որ հայ գյուղացու վիճակն այնքան վատ չէ, դա երեւում է նրանից, որ բողոքի ակցիաներ չեն անում, ասենք` չիրացրած գյուղմթերքը կառավարության շենքի առաջ չեն թափում։ «Մեր մենթալիտետի մեջ չկա նման ակցիաներ կազմակերպելու մղում: Մեզանում նման ակցիաներ չեն լինում, օրինակ` Եվրոպայում շատ են լինում: Պատճառներից հիմնականն այն է, որ համապատասխան ոլորտներում մենք չունենք հասարակական կազմակերպություններ եւ նմանատիպ կառույցներ»:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ղազախստանը հետաքրքրված է TRIPP-ով․ ի՞նչ է ակնկալում

Ղազախստանը հետաքրքրված է TRIPP-ով․ ի՞նչ է ակնկալում Sat, 07 Nov 2026 11:30:05 +0400 Հայաստան կատարած…

9 րոպե ago

Ի՞նչ է Խամենեին խնդրել Պուտինից

Ի՞նչ է Խամենեին խնդրել Պուտինից Sat, 07 Nov 2026 11:00:38 +0400 Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա…

38 րոպե ago

Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը

Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը Sat, 07 Nov 2026 10:55:51 +0400 Քաղաքական դիրքավորումների…

43 րոպե ago

Մեգան Մարքլի՝ մանկապղծության մեջ մեղադրվող հորը գրավով ազատ են արձակել

Մեգան Մարքլի՝ մանկապղծության մեջ մեղադրվող հորը գրավով ազատ են արձակել Sat, 07 Nov 2026 10:53:15…

45 րոպե ago

«Հրապարակ»․ Իշխանության նոր «ուղերձը» 63+ քաղաքացիներին

«Հրապարակ»․ Իշխանության նոր «ուղերձը» 63+ քաղաքացիներին Sat, 07 Nov 2026 10:45:07 +0400 Կառավարության նոյեմբերի 5-ի…

54 րոպե ago

ԱՄՆ-ն, Հայաստանն ու Ադրբեջանը հատուկ խումբ են ստեղծել «Թրամփի ուղին» գործարկելու համար

ԱՄՆ-ն, Հայաստանն ու Ադրբեջանը հատուկ խումբ են ստեղծել «Թրամփի ուղին» գործարկելու համար Sat, 07 Nov…

1 ժամ ago