«Հրապարակ». Ջրհեղեղից հետո երկու տարում բարենպաստ եղանակ չեղա՞վ

«Հրապարակ». Ջրհեղեղից հետո երկու տարում բարենպաստ եղանակ չեղա՞վ

Wed, 03 Jun 2026 13:15:17 +0400


2024թ. մայիսի 27-ի ջրհեղեղը Տավուշի եւ Լոռու մարզերում 4 մարդու կյանք խլեց, մեծ վնասներ հասցրեց ենթակառուցվածքներին, գյուղացիական տնտեսություններին, անհատական բնակելի տներին, ոչ բնակելի տարածքներին, ֆիզիկական անձանց տրանսպորտային միջոցներին եւ տնտեսվարողներին։ Բնական տարերքից տուժած որոշ թվով ֆիզիկական եւ իրավաբանական անձանց պետբյուջեից դրամական փոխհատուցում տրամադրվեց։ Իշխանությունը միլիարդավոր դրամներ ծախսելով պետբյուջեից տրված պարգեւավճարների, զանազան ֆեստիվառների, Ջենիֆեր Լոպեսի երեւանյան համերգի վրա, անցած 2 տարում չվերականգնեց ջրհեղեղից վնասված ենթակառուցվածքները։ Ջրհեղեղից միջպետական ավտոճանապարհի Դիլիջան-Ճամբարակի խաչմերուկի հատվածում 10 տեղ ճանապարհի եզրերը քանդվել են։

2024թ․ դեկտեմբերի 4-ին Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին հարցում եմ արել, թե մայիսի 27-ի ջրհեղեղից վնասված հատվածների նորոգումը երբ է ավարտվելու։ Մարզպետարանից հայտնել են․ «Ճանապարհային դեպարտամենտի պատվիրատվությամբ իրականացվում են նախագծային փաստաթղթերի ձեռքբերման աշխատանքներ, որի առկայության պարագայում անմիջապես կիրականացվեն մրցութային գործընթացը եւ, հետեւաբար՝ շինարարական աշխատանքները։ Շինարարական աշխատանքները կիրականացվեն 2025 թվականի 1-ին կիսամյակում»։ 2025 թվականն անցավ, սակայն քանդված հատվածները չնորոգեցին։ Այդ խնդրով 2025թ․ դեկտեմբերի 1-ի մարզպետին կրկին հարցում եմ արել, Տավուշի մարզպետի աշխատակազմից հայտնել են․ «Մ-4, Երեւան-Սեւան-Իջեւան-ՀՀ սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի Դիլիջանից մինչեւ Հ-30 ավտոճանապարհի հետ հատման կետ հատվածում ջրհեղեղի հետեւանքով ողողված եւ փլուզված թվով 10 տեղամասերի վերակառուցման աշխատանքները կիրականացվեն 2026 թվականին»։

2026թ․ մարտի 5-ին նույն խնդրով նորից հարցում եմ արել, այս անգամ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանին: Մարտի 11-ին ստացել եմ ՏԿԵ նախարարի տեղակալ Ա․ Դարբինյանի ստորագրությամբ պատասխան․ «Մ4, Երեւան-Սեւան-Իջեւան-ՀՀ սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի Դիլիջանից մինչեւ Հ-30 ավտոճանապարհի հետ հատման կետ հատվածում ջրհեղեղի հետեւանքով ողողված եւ փլուզված 10 տեղամասերի վերակառուցման աշխատանքներն իրականացվելու են «Մոստ կոնտրակտ» ՍՊԸ-ի կողմից։ Կառավարության համապատասխան որոշմամբ, 526 518 000 դրամ միջոցներ են նախատեսվել աշխատանքների կատարման համար, աշխատանքները բարենպաստ եղանակային պայմանների դեպքում կմեկնարկեն»: Գարունն էլ անցավ, սակայն քանդված հատվածները չվերականգնեցին։ 2024թ․ մայիսի 27-ին վարարած Դեբեդը վնասեց երկաթուղային Այրում կայարան տանող կամուրջը։ Որպեսզի երկաթուղային կայարանի հետ տրանսպորտային կապն ապահովվի, Այրում կայարանից Այրում քաղաք տանող երկաթուղային կամրջից, երկաթուղու չգործող ճյուղավորումից ռելսերը հանեցին, կամուրջը դարձավ տրանսպորտային միջոցների կողմից օգտագործվող։ Թեեւ կայարանի կամուրջը վթարային է, որոշ վարորդներ չեն ցանկանում հավելյալ 300-400 մետր տարածք անցնել եւ օգտվել վերափոխված կամրջից։

Այրումի վարչական ղեկավար Արթուր Այվազյանն ասաց, որ մի քանի անգամ փակել են վթարային կամուրջը, սակայն դա օգուտ չի տվել, որոշ վարորդներ շարունակում են օգտվել վթարային կամրջից։ Նա հայտնեց, որ նոր կամրջի նախագծային փաստաթղթերը կազմվել են, պատվիրատուն Ճանապարհային դեպարտամենտն է։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Եժովներն ու բերիաները

Եժովներն ու բերիաները Thu, 25 Jun 2026 09:00:47 +0400 Վստահ եմ, որ Աննա Վարդապետյանը, Անդրանիկ…

7 րոպե ago

«Հրապարակ». Վիկտոր Դալլաքյանը` 23 տարի առաջ Սահմանադրական դատարանում

«Հրապարակ». Վիկտոր Դալլաքյանը` 23 տարի առաջ Սահմանադրական դատարանում Thu, 25 Jun 2026 08:45:06 +0400 Երեկ…

23 րոպե ago

«Հրապարակ»․ ՔՊ-ն գոհ է Առուշից, նա ընտրությունների է պատրաստվում

«Հրապարակ»․ ՔՊ-ն գոհ է Առուշից, նա ընտրությունների է պատրաստվում Thu, 25 Jun 2026 08:20:51 +0400…

47 րոպե ago

«Հրապարակ»․ Ճնշե՞լ է, թե՞ չի ճնշել

«Հրապարակ»․ Ճնշե՞լ է, թե՞ չի ճնշել Thu, 25 Jun 2026 08:15:25 +0400 Ընդդիմադիր դաշտից մեզ…

53 րոպե ago

«Հրապարակ»․ Նամակ ռուսաց նախարարին. Պապոյանը խնդրել է

«Հրապարակ»․ Նամակ ռուսաց նախարարին. Պապոյանը խնդրել է Thu, 25 Jun 2026 08:10:26 +0400 Էկոնոմիկայի նախարար…

58 րոպե ago

«Հրապարակ»․ Կաթողիկոսին սպանելու կոչ հնչեցնելուց 6 ամիս անց մեղադրյալ չկա

«Հրապարակ»․ Կաթողիկոսին սպանելու կոչ հնչեցնելուց 6 ամիս անց մեղադրյալ չկա Thu, 25 Jun 2026 08:05:16…

1 ժամ ago