Հայաստանը կկորցնի իրեն ԵՄ-ում, ինչպես «կորցրեց» կոնյակը․ Վոլոդինը էլի խոսել է

Հայաստանը կկորցնի իրեն ԵՄ-ում, ինչպես «կորցրեց» կոնյակը․ Վոլոդինը էլի խոսել է

Wed, 03 Jun 2026 13:24:29 +0400


Հայաստանը կկորցնի իր ինքնությունը, եթե միանա Եվրամիությանը, ինչպես արդեն կորցրել է իր բրենդին «կոնյակ» անվանելու իրավունքը։ Այս մասին «Վեստի»-ին տված հարցազրույցում հայտարարել է Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը։

Պաշտոնյան նշել է, որ ԵՄ-ն Հայաստանին տնտեսական աճ է խոստանում, ինչպես մի ժամանակ խոստացել էր Ուկրաինային։ Սակայն ուկրաինական արտադրանքին երբեք թույլ չեն տվել մտնել եվրոպական շուկաներ, քանի որ այն «անմրցունակ» է։

«Իսկ ի՞նչ կվաճառի Հայաստանը։ Նրանք մեզ գինի են վաճառում։ Մակրոնը եկավ, նա և Փաշինյանը գրկախառնվեցին, ուրեմն պայմանագիր կնքեք և սկսեք գինի մատակարարել Ֆրանսիային։ Ոչ, նույնիսկ նրանց կոնյակն այժմ բրենդի է, քանի որ ֆրանսիացիներն ասացին. «ձերը բրենդի է»։ Նրանք կկորցնեն իրենց ինքնությունը, ինչպես կորցրել են Ուկրաինայում», – հայտարարել է Վոլոդինը։

Միևնույն ժամանակ, նա ընդգծել է, որ Հայաստանի ժողովուրդը պետք է առանձնացվի «իշխող էլիտայից», քանի որ հենց վերջիններս են «[երկիրը] տանում դեպի անդունդ»։ Վոլոդինը նաև նշել է, որ Ռուսաստանը օգնում է և՛ Հայաստանին, և՛ նրա ժողովրդին, բայց դեմ է հարաբերություններում «ստին և երկակի չափանիշներին»։

«Մենք ընդամենը կողմ ենք ազնիվ, բաց հարաբերություններին և, իհարկե, փոխշահավետ համագործակցությանը: Բարեկամությունը երկկողմանի երթևեկությամբ փողոց է», – եզրափակել է Պետդումայի խոսնակը:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Tue, 24 Nov 2026 23:53:14 +0400 «Հայաստանի…

7 ժամ ago

Մելանյա Թրամփը պաշտոնապես սկսել է Սպիտակ տան Սուրբ Ծննդյան տոների շրջանը

Մելանյա Թրամփը պաշտոնապես սկսել է Սպիտակ տան Սուրբ Ծննդյան տոների շրջանը Tue, 24 Nov 2026…

7 ժամ ago

Երբ է հեշտ եւ երբ է դժվար հարաբերությունները պահպանելը

Երբ է հեշտ եւ երբ է դժվար հարաբերությունները պահպանելը Tue, 24 Nov 2026 23:30:54 +0400…

7 ժամ ago

Նոր Սահմանադրության նախագիծ, TRIPP-ի գործնական փուլի մեկնարկից հետո տարածաշրջանային արձագանքներ․ Օրվա լրահոս

Նոր Սահմանադրության նախագիծ, TRIPP-ի գործնական փուլի մեկնարկից հետո տարածաշրջանային արձագանքներ․ Օրվա լրահոս Tue, 24 Nov…

7 ժամ ago

Եվրոպան պատրաստ չէ ռուսական զանգվածային հարվածներին․ ամերիկացի գեներալ

Եվրոպան պատրաստ չէ ռուսական զանգվածային հարվածներին․ ամերիկացի գեներալ Tue, 24 Nov 2026 23:07:35 +0400 Եվրոպայում…

7 ժամ ago

Նախարարի հրամանն ընդունվել է իրավական պահանջների խախտմամբ․ փաստաբան

Նախարարի հրամանն ընդունվել է իրավական պահանջների խախտմամբ․ փաստաբան Tue, 24 Nov 2026 23:03:05 +0400 Փաստաբան…

8 ժամ ago