Հինգշաբթի , 4 Հունիսի 2026

Հենրիկ Հովհաննիսյանի անունն են շահարկում

Հենրիկ Հովհաննիսյանի անունն են շահարկում

Wed, 03 Jun 2026 16:50:15 +0400


2020 թվականի հուլիսին` մինչեւ աղետաբեր պատերազմը, թատերագետ Հենրիկ Հովհաննիսյանը մի ճռճռան տեքստ էր գրել` գովերգելով Նիկոլ Փաշինյանին եւ փնովելով նրան քննադատող ընդդիմությանը: Նույնիսկ այն ժամանակ այդ տեքստը շատերը զարմանքով կարդացին, բայց հայ հասարակության սթափության պահը եկավ 20 թվի պատերազմից ու պարտությունից, դրան հաջորդած կորուստներից եւ հակահայկական թեզերից հետո:

Անցել է դրանից 6 տարի, շատ շատերն են սթափվել ու հասկացել, որ ՔՊ-ն եւ Նիկոլ Փաշինյանը, մեղմ ասած, այնքան էլ հավատարիմ չեն հայկական շահերին եւ այս պահին` երբ երկրում կա իշխանափոխության պահանջ, ինչ որ մարդիկ համացանցում նորից շրջանառության մեջ են դրել Հենրիկ Հովհաննիսյանի հին` 2020 թ. հուլիսին գրված տեքստը` առանց շեշտելու, որ այն հին է, առանց ամսաթիվը նշելու եւ փորձում են Փաշինյանի օգտին քարոզչություն անել:

Պարզ է, որ այլեւս ոչ մի ծանրակշիռ մարդ իրեն թույլ չի տա նման փառաբանող խոսք ասել Հայաստանը փոքրացրած եւ այսքան աղետ բերած իշխանությունների հասցեին եւ քիչ թե շատ ծանրակշիռ խոսքի բացակայությունը փորձում են նման կեղտոտ մանիպուլյացիաներով լրացնել` տարածելով տարեց թատերագետի 6 տարի առաջվա ասածը: Պարզ է, որ ընտրություններից ընդամենը 3 օր առաջ նման բան անելը ոչ միայն անազնիվ է, այլեւ հանրությանը մոլորեցնելու նպատակ է հետապնդում:

Արեգ Մարգարյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Մահացած Թաթուլ Հովհաննիսյանին մեղադրում են Գագիկ Ծառուկյանին տարածք տրամադրելու մեջ

Մահացած Թաթուլ Հովհաննիսյանին մեղադրում են Գագիկ Ծառուկյանին տարածք տրամադրելու մեջ Thu, 09 Apr 2026 18:15:38 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով