Պատրաստ եմ հանդիպել Պուտինին, չեմ ուզում սպասել․ Զելենսկու հնչեղ հայտարարությունը

Պատրաստ եմ հանդիպել Պուտինին, չեմ ուզում սպասել․ Զելենսկու հնչեղ հայտարարությունը

Wed, 03 Jun 2026 20:10:27 +0400


Ուկրաինան սպասում է ԱՄՆ բանակցային խմբի ժամանմանը, սակայն դա շատ է ձգձգվում։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այս կարծիքը հայտնել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ Կիևում կայացած հանդիպման ժամանակ։

«Ցավոք, այսօր մենք ուշադրության կենտրոնում չենք։ Իմ կարծիքով, Իրանը Ամերիկայի Միացյալ Նահանգների համար թիվ մեկ խնդիրն է։ Եվ հետո գալիս է Ուկրաինայի հարցը։ Ցավոք, մենք կանգնած ենք այս պատերազմների շարքում», – ասել է Զելենսկին։

Նա ընդգծել է, որ Միացյալ Նահանգներն այն երկիրն է, որը կարող է ամենաուժեղ կերպով ճնշում գործադրել Կրեմլի վրա՝ պատերազմը դադարեցնելու համար։ Միևնույն ժամանակ, ինչպես նշել է Զելենսկին, Ուկրաինայի համար լավագույն տարբերակը կլինի, որ բանակցություններին մասնակցեն և՛ Վաշինգտոնը, և՛ Եվրոպան։

«Պատերազմը այստեղ է՝ եվրոպական մայրցամաքում։ Ես իսկապես հավատում եմ, որ ամենաուժեղ տարբերակը Ամերիկայի Միացյալ Նահանգներն ու Եվրոպայի ներկայացուցիչներն են։ Բայց, ինչպես ասացի, մեզ համար պատերազմի դադարեցումը դեռևս թիվ մեկ խնդիրն է։ Եվ այլընտրանք չկա։ Եվ այդ պատճառով ես անկեղծորեն ասել եմ. մենք աջակցում ենք ցանկացած ձևաչափի։

Եվ ես պատրաստ եմ Պուտինի հետ ուղիղ բանակցությունների՝ այս պատերազմն ավարտելու համար, այլ ոչ թե հերթում սպասել, մինչև բոլորը վերջ դնեն աշխարհի բոլոր հակամարտություններին, հետո հերթը կհասնի մեզ», – հավելել է Զելենսկին։

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Կիրիլ Բուդանովը հայտնել էր, որ Զելենսկին իր թիմին հանձնարարել է հնարավորինս սեղմ ժամկետում՝ մինչև ձմեռ հասնել պատերազմի ավարտին։

Կրեմլում ևս վստահեցրել են, որ պատրաստ են պատերազմը կանգնեցնել հենց այս պահին, նշելով որոշակի նախապայմաններ սակայն։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Ինչո՞ւ են Արթիկում ընդդիմադիրները տատանվում` վերցնե՞լ մանդատները, թե՞ ոչ

Ինչո՞ւ են Արթիկում ընդդիմադիրները տատանվում` վերցնե՞լ մանդատները, թե՞ ոչ Tue, 03 Nov 2026 13:45:01 +0400…

12 րոպե ago

Գլուխները պատին են տալիս, հանգստացեք. Գալյանը` ընդդիմադիրներին

Գլուխները պատին են տալիս, հանգստացեք. Գալյանը` ընդդիմադիրներին Tue, 03 Nov 2026 13:44:15 +0400 Latest news…

12 րոպե ago

Հայ գործարարի կնոջն ու դստերը սպանողին ցմահ ազատազրկում տվեցին

Հայ գործարարի կնոջն ու դստերը սպանողին ցմահ ազատազրկում տվեցին Tue, 03 Nov 2026 13:30:32 +0400…

26 րոպե ago

ՄԻԵԴ-ի Մեծ պալատը մերժել է Ադրբեջանի ներկայացրած գանգատը

ՄԻԵԴ-ի Մեծ պալատը մերժել է Ադրբեջանի ներկայացրած գանգատը Tue, 03 Nov 2026 13:30:19 +0400 Նոյեմբերի…

26 րոպե ago

Ինչու պետք է հայերը քվեարկեն «Արևմտյան Ադրբեջանի» Սահմանադրության օգտին

Ինչու պետք է հայերը քվեարկեն «Արևմտյան Ադրբեջանի» Սահմանադրության օգտին Tue, 03 Nov 2026 13:15:56 +0400…

41 րոպե ago

Մեր փոխարեն պարտք են վերցնում, մեր գրպանից մարում

Մեր փոխարեն պարտք են վերցնում, մեր գրպանից մարում Tue, 03 Nov 2026 13:09:21 +0400 Հայաստանի…

47 րոպե ago