Երևանը հասկանում է, որ առանց ՌԴ-ի Հայաստանի համար դժվար կլինի․ զգուշացնում է Շոյգուն

Երևանը հասկանում է, որ առանց ՌԴ-ի Հայաստանի համար դժվար կլինի․ զգուշացնում է Շոյգուն

Wed, 03 Jun 2026 20:45:06 +0400


Ռուսաստանը չի ֆինանսավորի Հայաստանի դուրս գալը ճգնաժամից, որը կհաջորդի ԵՄ-ի հետ Երևանի կապերի ընդլայնման գործընթացին։ Այս մասին հայտարարել է ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն:

«Ուզում եմ ուղիղ ասել՝ մենք չենք ֆինանսավորելու ո՛չ ԵՄ-ի հետ Հայաստանի կապերի ընդլայնումը, ո՛չ եվրոպական չափանիշների անցնելու գործընթացի դյուրացումը, ո՛չ էլ դրան հաջորդող տնտեսական ճգնաժամից վերականգնվելը», – ասել է Շոյգուն։

Նրա կարծիքով` պաշտոնական Երևանը չի ցանկանում ԵՄ անդամակցության հանրաքվե անցկացնել, քանի որ եթե Հայաստանի բնակչությունը դեմ լինի, իշխանությունները ստիպված կլինեն տհաճ խոսակցություն ունենալ եվրոպացի հովանավորների հետ:

«Այդ հայտարարության հետևում կա նշված հանրաքվեն անցկացնելու ակնհայտ դժկամություն։ Միանգամայն հնարավոր է, որ բնակչությունը դեմ կքվեարկի, և այսօրվա իշխանությունները ստիպված կլինեն տհաճ խոսակցություն ունենալ իրենց եվրոպացի հովանավորների հետ», – ասել է ՌԴ ԱԽ քարտուղարը։

Պաշտոնյան շեշտել է, որ Հայաստանի ՀՆԱ–ն ԵԱՏՄ անդամակցության 10 տարվա ընթացքում աճել է գրեթե երեք անգամ՝ 10,5 մլրդ դոլարից հասնելով ավելի քան 29 մլրդ դոլարի, ընդ որում` վերջին երեք տարիներին 40% աճ է ապահովել։

Երևանը հասկանում է, որ առանց Ռուսաստանի և ԵԱՏՄ-ի Հայաստանի համար, մեղմ ասած, դժվար կլինի, նկատել է Շոյգուն և հավելել՝ ՀՀ տնտեսության գրեթե ողջ իրական հատվածը կապված է ՌԴ-ի, ոչ թե Եվրոպայի հետ։

Նա վստահեցրել է, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում Հայաստանին չի հաջողվի նաև խուսափել արդյունաբերության և բնակչության համար էլեկտրաէներգիայի թանկացումից:
Գազը կարող է 3-4 անգամ թանկանալ, զբոսաշրջության կրճատումից կորուստները կարող են հասնել 1,5 մլրդ դոլարի։

Նա նշել է, որ ԵՄ-ն կարող է շահավետ նախագծերի համար փոքր գումարներ հատկացնել, սակայն Եվրամիությունը պատրաստ չէ իր վրա վերցնել իրական ծախսերը:

ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղարն ընդգծել է` ԵՄ-ի հետ ինտեգրումը նշանակում է խզել ԵԱՏՄ-ի և Ռուսաստանի հետ կապերը:

«ԵՄ-ի հետ ինտեգրումը, թեկուզ այն ներկայացվի որպես դիվերսիֆիկացիա, նշանակում է խզում ԵԱՏՄ-ի և Ռուսաստանի հետ, որքան էլ առանձին գործիչներ հավաստիացնեն, թե դա այդպես չէ։ Նման քայլերը Հայաստանի տնտեսությունը կհասցնեն խոր ճգնաժամի», – զգուշացրել է Շոյգուն։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ». Դասընթացը պետք է սկսեն նախ Նիկոլ Փաշինյանից

«Հրապարակ». Դասընթացը պետք է սկսեն նախ Նիկոլ Փաշինյանից Sat, 27 Jun 2026 10:25:34 +0400 «Բարեփոխումների…

10 րոպե ago

«Քրիստոնեական համերաշխություն» կազմակերպությունը խոր մտահոգություն է հայտնում Ավետիք Չալաբյանի կալանավորման կապակցությամբ

«Քրիստոնեական համերաշխություն» կազմակերպությունը խոր մտահոգություն է հայտնում Ավետիք Չալաբյանի կալանավորման կապակցությամբ Sat, 27 Jun 2026…

15 րոպե ago

«Հրապարակ». Փաշինյանին ձեռնտու են նոր ընտրությունների մասին լուրերը

«Հրապարակ». Փաշինյանին ձեռնտու են նոր ընտրությունների մասին լուրերը Sat, 27 Jun 2026 10:15:15 +0400 ՍԴ…

20 րոպե ago

Ով է օգնում եւ ով է խանգարում իրանական ճգնաժամի կարգավորմանը

Ով է օգնում եւ ով է խանգարում իրանական ճգնաժամի կարգավորմանը Sat, 27 Jun 2026 10:00:21…

35 րոպե ago

«Հրապարակ». Արդեն երանի ենք տալիս նախորդին, որը նողկալի էր

«Հրապարակ». Արդեն երանի ենք տալիս նախորդին, որը նողկալի էր Sat, 27 Jun 2026 09:45:45 +0400…

50 րոպե ago

«Թել-Սել»-ը 2025 թվականն ամփոփել է աճի, նորարարության և վստահության նոր ցուցանիշներով

«Թել-Սել»-ը 2025 թվականն ամփոփել է աճի, նորարարության և վստահության նոր ցուցանիշներով Sat, 27 Jun 2026…

1 ժամ ago