«Հրապարակ»․ Սասուն Միքայելյանի որդիները տեռոր են անում

«Հրապարակ»․ Սասուն Միքայելյանի որդիները տեռոր են անում

Thu, 04 Jun 2026 08:05:21 +0400


Նիկոլ Փաշինյանի եւ ՔՊ-ի` Կոտայքում անցկացրած քարոզարշավից հետո ԵԿՄ նախագահ, ՔՊ պատգամավորության թեկնածու Սասուն Միքայելյանի որդին՝ Մեխակ Միքայելյանը, ըստ լուրերի, մարզում ուղղակի տեռոր է սկսել։

Ասում են՝ Փաշինյանը գոհ չի մնացել մարզային այցից ու իր տպավորությունները կիսել է Սասուն Միքայելյանի հետ, որից հետո Միքայելյաններն ընտանյոք հանդերձ որոշել են էլ ավելի մեծ եռանդով գործի անցնել եւ Փաշինյանին խոստացել են ընտրություններին աննախադեպ թվեր տալ։

Մարզի մեր աղբյուրի փոխանցմամբ, հատկապես ակտիվ է Մեխակ Միքայելյանը: Եթե Սասունի` Հրազդանի համայնքապետ որդին՝ Սեւակ Միքայելյանն աշխատում է համայնքապետարանի ենթակայությամբ գործող հիմնարկների աշխատակազմերի ուղղությամբ՝ դպրոցներ, մանկապարտեզներ եւ այլն, ապա Մեխակի թիրախը տնտեսվարողներն են, մանր ու միջին բիզնեսի ներկայացուցիչները: Նա անձնական զրույցներ է ունենում նրանց հետ, սպառնում, որ եթե մեզ հետ չեք, լավ չի լինի։ Մեխակ Միքայելյանը եւս բիզնեսով է զբաղվում` իշխանափոխությունից հետո նախկիններից խլած գազալցակայան է աշխատեցնում:

Ասում են` Ծաղկաձորում մի շարք տարածքներ է ձեռք բերել։ Բայց ընտանիքը մտավախություն ունի, որ անգամ Հրազդանում կարող են պարտվել ընդդիմությանը, քանի որ քաղաքի հեղինակություններն անգամ իշխանության հետ չեն։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ». Լարվածությունը կնվազի, եթե հայկական կողմը հրաժարվի երկաթուղու կառավարումն այլ երկրի փոխանցելու մտքից

«Հրապարակ». Լարվածությունը կնվազի, եթե հայկական կողմը հրաժարվի երկաթուղու կառավարումն այլ երկրի փոխանցելու մտքից Thu, 04…

7 րոպե ago

Այս պահին խուզարկում են Գյումրու ՀՅԴ գրասենյակը և ՀՅԴ անդամների բնակարանները

Այս պահին խուզարկում են Գյումրու ՀՅԴ գրասենյակը և ՀՅԴ անդամների բնակարանները Thu, 04 Jun 2026…

16 րոպե ago

Ի՞նչ է այս անգամ Ադրբեջանի տարածքով ուղարկվելու Հայաստան

Ի՞նչ է այս անգամ Ադրբեջանի տարածքով ուղարկվելու Հայաստան Thu, 04 Jun 2026 11:35:48 +0400 Ռուսաստանից…

17 րոպե ago

Մոսկվան վստահ է՝ Հայաստանը պետք է փրկեն նրա քաղաքացիները, իրենց ընտրությամբ

Մոսկվան վստահ է՝ Հայաստանը պետք է փրկեն նրա քաղաքացիները, իրենց ընտրությամբ Thu, 04 Jun 2026…

22 րոպե ago

ՌԴ-ի հետ համագործակցությունից հրաժարվելը դարձավ ինքնասպանություն․ ի՞նչ է ասել Զախարովան

ՌԴ-ի հետ համագործակցությունից հրաժարվելը դարձավ ինքնասպանություն․ ի՞նչ է ասել Զախարովան Thu, 04 Jun 2026 11:30:06…

22 րոպե ago

Հարկային բեռը թեթևանալու է բոլորի համար․ «Միասնության թևերի» տնտեսական թիմի անդամ Վիգեն Եղոյան

Հարկային բեռը թեթևանալու է բոլորի համար․ «Միասնության թևերի» տնտեսական թիմի անդամ Վիգեն Եղոյան Thu, 04…

27 րոպե ago