«Հրապարակ». Դիլիջանի համայնքապետը հա՛մ արձակուրդում է, հա՛մ արձակուրդում չէ

«Հրապարակ». Դիլիջանի համայնքապետը հա՛մ արձակուրդում է, հա՛մ արձակուրդում չէ

Thu, 04 Jun 2026 12:45:06 +0400


Նիկոլ Փաշինյանը, լինելով արձակուրդում՝ նախընտրական քարոզարշավի մեջ, Ագարակում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին հրահանգեց ծառայությունից ազատել բարձրլեռնային պայմաններում ծառայության պայմաններից դժգոհող քաղաքացուն, որը, հետո պարզվեց՝ չէր էլ ծառայում, զորացրված էր։ Արձակուրդում գտնվելով հանդերձ՝ իր պաշտոնից օգտվելու Փաշինյանի օրինակին է հետեւել նրա կուսակից, Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանը։

Մայիսի 28-ին Դիլիջանի համայնքապետարանի ինտերնետային կայքը «Դիլիջան համայնքի ղեկավարն ընդունել է պատվիրակությունների ներկայացուցիչներին» վերնագրով տեղեկատվություն է տեղադրել․ ««Հանրապետություն – 108» խորագրով Դիլիջանում իրականացվող տոնական միջոցառմանը մասնակցելու նպատակով Դիլիջան համայնքում հյուրընկալվել են ՀՀ-ում Սլովակիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանը, Մոլդովայի Հանրապետության Վոդուլ Լուի Վոդե քաղաքի քաղաքապետը, ՌԴ Տվեր քաղաքի պատվիրակությունը, Դիլիջանի քույր քաղաք Պովաժսկա-Բիստրիցայի պատվիրակությունը։ Դիլիջանի համայնքապետարանում կայացած պաշտոնական ընդունելությանը ներկա են գտնվել նաեւ արձակագիր, արվեստաբան Սեյրանուհի Գեղամյանը, օպերային երգչուհի, սոպրանո Ստեֆանի Քոչարյանը, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի ռեկտոր, երաժշտագետ, արվեստագիտության թեկնածու Հասմիկ Հարությունյանը եւ Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի Դիլիջանի հոգեւոր հովիվ Տեր Շավարշ քահանա Սիմոնյանը։ Հյուրերին ընդունել է Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանը։ Ընդունելությունից հետո հյուրերը մասնակցել են Դիլիջանի ամֆիթատրոնում կայացած «Հանրապետություն – 108» տոնական միջոցառմանը»։

Նյութի տակ հղում կա, որտեղ պետք է ներկայացված լինեին այդ ընդունելության վերաբերյալ լուսանկարներ, սակայն հղումը չի բացվում։ 2021 թվականից Դիլիջան համայնքի ղեկավար, ՔՊ-ի Դիլիջանի տարածքային կազմակերպության ղեկավար Դավիթ Սարգսյանը մայիսի 7-ին Ֆեյսբուքի իր էջում տեղադրել է մի հայտարարություն․ «Դիլիջան համայնքի սիրելի՛ բնակիչներ։ Վաղվանից մեկնարկում է ՀՀ Ազգային ժողովի հերթական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, եւ այդ օրերին գտնվելու եմ արձակուրդում՝ քարոզարշավին ակտիվ մասնակցելու եւ իմ աջակցությունը հայտնելու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։ Հավատում եմ, որ միասին կարող ենք շարունակել կառուցել խաղաղ, անվտանգ եւ զարգացող Հայաստան՝ վստահ քայլերով առաջ շարժվելով դեպի ավելի կայուն ու արժանապատիվ ապագա։ Տե՛ր կանգնիր խաղաղությանը»։

Դ․ Սարգսյանը մայիսի 7-ից գտնվում է նախընտրական արձակուրդի մեջ, ակտիվ քարոզչություն է կատարում համայնքի բնակավայրերում, ընտրողներին ՔՊ-ի նախընտրական բուկլետները բաժանում։ Նրան Դիլիջանի համայնքապետարանում փոխարինում է համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արման Բազինյանը։ Համայնքապետարանի կայքում տեղադրված են Ա․ Բազինյանի ընդունած որոշումները։ Ինչպե՞ս եղավ, որ նախընտրական արձակուրդում գտնվող Դավիթ Սարգսյանը համայնքապետարանում պաշտոնական ընդունելություն է կատարում, շնորհավորական ուղերձներ հղում։ Դիլիջանի համայնքապետարանի ինտերնետային կայքում տեղադրված են Սարգսյանի շնորհավորական ուղերձները մայիսի 28-ի՝ Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա, հունիսի 1-ի՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Վանաձորն ընտրությունների է գնում, մարզպետը՝ համայնքապետի թեկնածու

Վանաձորն ընտրությունների է գնում, մարզպետը՝ համայնքապետի թեկնածու Thu, 25 Jun 2026 13:45:05 +0400 Նիկոլ Փաշինյանը…

17 րոպե ago

Թրամփը «հաճելի» լուր ունի Թուրքիայի համար

Թրամփը «հաճելի» լուր ունի Թուրքիայի համար Thu, 25 Jun 2026 13:30:13 +0400 ԱՄՆ նախագահ Դոնալդ…

32 րոպե ago

Բաքուն սպառնալիքից անցել է կոնկրետ «քայլերի»

Բաքուն սպառնալիքից անցել է կոնկրետ «քայլերի» Thu, 25 Jun 2026 13:15:57 +0400 «Արեւմտյան ադրբեջանցիների` իրենց…

46 րոպե ago

Ողբերգական դեպք` բլոգեր Նորայր Նիկոյանի ընտանիքում

Ողբերգական դեպք` բլոգեր Նորայր Նիկոյանի ընտանիքում Thu, 25 Jun 2026 13:14:10 +0400 Ողբերգական ավտովթարից մահացել…

48 րոպե ago

ՔՊ-ն տապալեց Գյումրու ավագանու նիստը. ինչ սցենար են մշակել

ՔՊ-ն տապալեց Գյումրու ավագանու նիստը. ինչ սցենար են մշակել Thu, 25 Jun 2026 13:12:37 +0400…

49 րոպե ago

Տղերք, փոխեք սցենարը. Մեր մեկ անդամի մանդատի հարցը կլուծվի և իրենց պլանը չի աշխատի. ավագանու անդամ

Տղերք, փոխեք սցենարը. Մեր մեկ անդամի մանդատի հարցը կլուծվի և իրենց պլանը չի աշխատի. ավագանու…

56 րոպե ago