Հ1-ում Պետրոսն իր մարմնով, Տաթևն իր ձեռքերով պահում են Նիկոլի դարպասը

Հ1-ում Պետրոսն իր մարմնով, Տաթևն իր ձեռքերով պահում են Նիկոլի դարպասը

Thu, 04 Jun 2026 15:45:43 +0400


Ուշադիր հետևում եմ քաղաքական դեբատներին և արձանագրում, որ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ճնշող մեծամասնությունը դեմ է այս իշխանությանը։ Իշխանության կողմից խաղացող ուժերը միայն բանեվեճի մասնակցողների շրջանակում չեն։ Դաշտում են նաև Պետրոս Ղազարյանն ու Տաթև Դանիելյանը, որոնք տնօրինում են խաղի ժամանակն ու ուղղությունը։ Հ1-ում Պետրոսն իր մարմնով, Տաթևն իր ձեռքերով պահում են Նիկոլի դարպասը։ Եվ որքան էլ ընդդիմադիր քաղաքական ուժերը փորձեն գոլ խփել իշխանության դարպասին, գնդակը պահելու են դեբատ վարողները, որոնք ութ տարվա ընթացքում անվերապահորեն ծառայել են Փաշինյանի քաղաքական օրակարգին։ Այդ պատճառով գնդակը պետք չէ անմիջապես փոխանցել իշխանության դարպաս, այսինքն՝ հարցերը չպետք է ուղղվեն ուղիղ Նիկոլ Փաշինյանին։ Պետք է խաղալ «պասերով»։ Նախորդ դեբատների ընթացքում այս մեթոդը մասամբ կիրառվեց և լիովին արդարացրեց իրեն։ ՀԱԿ-ից Արամ Մանուկյանն այդ օրինակը ցույց տվեց։

Մասնակիցները պետք է հնարավորինս շատ ժամանակ օգտագործեն ընտրողների հետ խոսելու համար։ Փաշինյանի հետ բանավիճելը անարդյունավետ է։ Նա տարիներ շարունակ կրկնում է նույն մի քանի թեզերը, նույն արդարացումներն ու նույն մեղադրանքները՝ խուսափելով բուն հարցերից։ «Դրիսիրովկա արած» մի քանի բառակապակցությամբ, որն ավելի շատ շանտաժ է հիշեցնում, փակում է բոլոր հարցերի պատասխանները։ Երբ ընդդիմախոսը մտնում է այդ շրջանակի մեջ և սկսում պատասխանել հերթական շեղմանը, իրական քննարկումը կորում է, իսկ ժամանակը՝ սպառվում։

Հետևաբար, ամեն անգամ, երբ Փաշինյանը փորձում է դեբատը տեղափոխել իրեն հարմար դաշտ, պետք է վերադառնալ հիմնական հարցին և խոսել ոչ թե նրա, այլ քաղաքացիների հետ։ Պետք է ներկայացնել փաստերը, թվերը, հետևանքները և սեփական լուծումները։ Գնդակը թողեք ձեր շրջանակում։ Այդպես ժողովուրդն իրապես կհասկանա, թե ով է քննարկում բովանդակությունը, և ով է փորձում վերահսկել խաղի ընթացքը։ ժողովուրդը կիրազեկվի, որ Փաշինյանին գնդակ փոխանցողը ներդրված ուժ է, խաղից դուրս։ Հնարավորություն ու ժամանակ կստանաք, որպեսզի զրուցեք ընտրողի հետ։ Այդպես քիչ ժամանակ կտրամադրվի Նիկոլ Փաշինյանին՝ հակաազգային իր թեզերը տարածելու համար։ Դե ձեզ տեսնեմ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Թրամփն Ալիևին հրավիրել է Մայամի

Թրամփն Ալիևին հրավիրել է Մայամի Sun, 01 Nov 2026 23:45:38 +0400 ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն…

7 ժամ ago

Արդյոք ավանդական՝ «երկու ձվով նախաճաշը» համապատասխանում է բոլորին

Արդյոք ավանդական՝ «երկու ձվով նախաճաշը» համապատասխանում է բոլորին Sun, 01 Nov 2026 23:30:06 +0400 Ռուս…

7 ժամ ago

Ինչպես Պուտինը կարձագանքի Զելենսկու հնարավոր զանգին

Ինչպես Պուտինը կարձագանքի Զելենսկու հնարավոր զանգին Sun, 01 Nov 2026 23:15:39 +0400 Ռուսաստանի նախագահ Վլադիմիր…

7 ժամ ago

Երեք միլիոն եվրոյանոց ավտոմեքենա են գողացել

Երեք միլիոն եվրոյանոց ավտոմեքենա են գողացել Sun, 01 Nov 2026 23:00:08 +0400 Bugatti Rimac ընկերության…

8 ժամ ago

Արագածոտնի թեմը խստիվ դատապարտում է կարգալույծ նախկին հոգևորականի կատարած կեղծ «պատարագը»

Արագածոտնի թեմը խստիվ դատապարտում է կարգալույծ նախկին հոգևորականի կատարած կեղծ «պատարագը» Sun, 01 Nov 2026…

8 ժամ ago

Այո, աշխարհի տարբեր պառլամենտներում լինում է ծեծկռտուք, բայց ոչ մի երկրում կառավարության որևէ ղեկավար երբևէ չի խրախուսել դա

Այո, աշխարհի տարբեր պառլամենտներում լինում է ծեծկռտուք, բայց ոչ մի երկրում կառավարության որևէ ղեկավար երբևէ…

8 ժամ ago