Եվ սա դեռ վերջը չէ․ իշխանությունը դեռ «անակնկալներ» է մեզ մատուցելու

Եվ սա դեռ վերջը չէ․ իշխանությունը դեռ «անակնկալներ» է մեզ մատուցելու

Thu, 04 Jun 2026 17:45:08 +0400


30 և ավելի տարի ես հետևել եմ մեր երկրում տեղի ունեցող ընտրություններին, պարտադիր գնացել եմ քվեարկության, լուսաբանել եմ բազմաթիվ ընտրություններ` նախագահական, խորհրդարանական, մինչև ուշ գիշեր հետևել եմ տեղամասերում քվեաթերթիկների հաշվարկին…մինչև լույս` արդյունքների հրապարակմանը: Այս տարիներին շատ բան եմ տեսել ու արձանագրել: Մի տարի նույնիսկ այնպիսի աղմուկ եմ բարձրացրել ընտրատեղամասում ու անպատվել հանձնաժողովի նախագահին, որ նա դիմում է գրել ոստիկանություն, որ գործ հարուցեն իմ դեմ…

Ինչու հիշեցի այս ամենը` դաժան պայքար ենք մղել, որ մեր երկրում արդար ընտրություններ լինեն: Մեծ թվով մարդիկ են մասնակցել այդ պայքարին, պետական զեղծարարության դեմ պայքարը հեշտ չի եղել: Հիշում եմ` ի՜նչ անհաղթահարելի ատելության զգացում ունեինք ընտրական հանձնաժողովների անդամ ուսուցիչների ու տնօրենների նկատմամբ, որոնք հնազանդորեն կատարում էին իշխանական հրահանգները, թաղային տասովշիկների նկատմամբ, որոնք փողով ու վախեցնելով ձայն էին բերում իշխող կուսակցությանն ու իշխանական թեկնածուներին: Փող բաժանողների, ցուցակ կազմողների…Ինչքա՜ն էինք մեղադրում գործող նախագահներին, տարբեր մակարդակի պաշտոնյաներին, որ այդպիսի արատավոր համակարգ են ձևավորել երկրում` սկսած 95 թվից ու ամեն գնով պահպանում են այն, մի մեծ ռումբ դնելով մեր պետության տակ և չհասկանալով, որ վնասում են նաև իրենք իրենց, իրենց ապագան են վտանգում:

Արդար ընտրությունը դարձել էր մեր սերնդի երազանքը, հատկապես ոչ իշխանական լրատվամիջոցներում աշխատող լրագրողների ու խմբագիրների, և այդ երազանքի կրողերից մեկն էլ այն ժամանակ Նիկոլ Փաշինյանն էր, ով հազարավոր հոդվածներ է գրել այդ մասին, ելույթներ ունեցել…իսկ այսօր հայտնվել է հակառակ ճամբարում, մոռացել է իր նախորդ կյանքն ու դարձել երկրում կատարվող ընտրակեղծիքների հայրը, կատարելագործել է զեղծարարությունների ալգորիթմը, աբսուրդի վերածել նախընտրական քարոզչությունը, ոչնչացրել հավասար պայմաններում ազնիվ պայքարի ծիլերը, որոնք սկսել էին երևալ ու կարող էին զարգանալ հետագայում:

Ես արդար ու թափանցիկ ընտրությունների համար մղվող 30- ամյա պայքարի ընթացքում չեմ հիշում, որ նախընտրական փուլում այսքան մարդ կալանավորվեր, առհասարակ` մարդիկ կալանավորվեին: Հակառակը` բերդում գտնվող մարդկանց պատգամավորության թեկնածու էին գրանցում, որ հնարավոր լիներ ազատել կալանքից: Ես չեմ հիշում, որ նախընտրական փուլում այսքան բռնություն, ծեծ, ատելություն լիներ երկրում: Չեմ հիշում, որ այսքան օրենքներ ընդունեին` ի վնաս ընդդիմության, հօգուտ` իշխանությունների: Չեմ հիշում, որ իշխանության ներկայացուցիչներն այսքան ցինիկ պահեին իրենց, այսքան հայհոյանք ու սպառնալիք հնչեր նրանց շուրթերից…
Եվ սա դեռ վերջը չէ` մարդիկ վատ կանխազգացում ունեն, որ մինչև քվեարկության օրը, կամ հենց հունիսի 7-ին, նաև հետընտրական փուլում բոլոր կարմիր գծերն անցած իշխանությունը դեռ «անակնկալներ» է մեզ մատուցելու:
Բայց ես նաև տեսնում եմ, թե ինչպես է շիկացել մթնոլորտը երկրում և ինչքան քիչ բան է պետք, որ մարդկանց համբերության բաժակը վերջնականապես լցվի…ցանկացած կայծից կարող է բոլորիս մոխրացնող հրդեհ բռնկվել…
Հուսանք այս իշխանության մեջ դեռևս կան ողջախոհության նշույլները չկորցրած մարդիկ, որոնք կկանխեն ընտրությունների ընթացքին կոշտ միջամտություններն ու անցանկալի զարգացումները…

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Հունիսի 8-ին բոլորս կմնանք հայ, չենք դառնալու «Արևմտյան Ադրբեջան». քաղաքացի

Հունիսի 8-ին բոլորս կմնանք հայ, չենք դառնալու «Արևմտյան Ադրբեջան». քաղաքացի Thu, 04 Jun 2026 19:07:43…

9 րոպե ago

ԵԱՏՄ-ում սպասու՞մ են Ադրբեջանին

ԵԱՏՄ-ում սպասու՞մ են Ադրբեջանին Thu, 04 Jun 2026 19:00:15 +0400 Ռուսաստանը կողջունի Ադրբեջանի և ԵԱՏՄ-ի…

16 րոպե ago

«Սատանաներին 2 օրից վռնդելու ենք» . Իշխան Սաղաթելյան

«Սատանաներին 2 օրից վռնդելու ենք» . Իշխան Սաղաթելյան Thu, 04 Jun 2026 18:56:42 +0400 Latest…

20 րոպե ago

Ինչ որոշում է կայացրել Բագրատ Սրբազանը

Ինչ որոշում է կայացրել Բագրատ Սրբազանը Thu, 04 Jun 2026 18:48:00 +0400 Բագրատ Սրբազանի կալանքը…

28 րոպե ago

#Ուղիղ․ Գագիկ Ծառուկյանը մեծ հանրահավաք է անում

#Ուղիղ․ Գագիկ Ծառուկյանը մեծ հանրահավաք է անում Thu, 04 Jun 2026 18:44:20 +0400 Latest news…

32 րոպե ago

Ովեր են մասնակցելու մեծ բանավեճին

Ովեր են մասնակցելու մեծ բանավեճին Thu, 04 Jun 2026 18:43:26 +0400 Այսօր երեկոյան տեղի է…

33 րոպե ago