Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ

Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ

Thu, 04 Jun 2026 18:32:11 +0400


Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե’ք իմ պնդումը, որ 44-օրյայի ժամանակ սխալ մարտակոչ եք արել, այլապես կարող եք դատի տալ։
Ի վերջո, 44-օրյա պատերազմի օրերին վարչապետը սխալ հայտարարությամբ է դիմել ժոողովրդին, թե ոչ։
Առաջին ալիք-ի այսօրվա բանավեճը հիանալի հնարավորություն է հերքելու օրեր առաջ իմ կողմից արված պնդումը։ Եթե հերքում չկա ոչ իրենից, ոչ @ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Press Secretary of the RA Ministry of Defence-ից, ապա հարցերն էլ ավելի են շատանում, բայց դրանք արդեն համապատասխան մարմինների գործն են։
Հիշեցնեմ, որ օրեր առաջ Աբոովյան քաղաքում հանրային ելույթիցս հետո մտահոգ մարդկանցից շատ հարցեր եմ ստանում իմ այն հայտարարությանս շուրջ, որ 44-օրյա պատերազմի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի առցանց մարտակոչը բացարձակ սխալ է 2020թ. նա դիմել էր ժողովրդին և ասել, թե իբր վերջին մեկ տարվա ընթացքում զինծառայությունից զորացրված մեր ամեամարտունակ տղաներին օրենքը թույլ չի տալիս զորահավաքի կանչել, և այդ պատճառով պետությունն այս հատվածի համար նախատեսած չի եղել զորահավաքային մոբիլիզացիոն պլան, ուստի որպես խնդրանք հնչեցվեց, որ այդ հատվածը որպես կամավոր զինվորագրվի՝ իրենց սաղավարտներով, բաճկոններով, զինվորական հագուստով։ Petros Ghazaryan -ին ենթադրում եմ դա նույնպես պետք է հետաքրքրի։
Մինչ այս պահը ես որևէ հերքում չեմ ստացել պնդմանս վերաբերյալ ոչ Պաշտպանության նախարարությունից, ոչ որևէ այլ մարմնից։ Այս իրավիճակում լրացուցիչ հարցեր են ծագում՝
– Արդյո՞ք նրան այդ սխալ տեղեկությունը տրված է եղել որևէ մարմնից՝ գրավոր ձևով (եթե այո, երբ և ում կողմից),
– Եթե ոչ, արդյո՞ք երկրի վարչապետը պատերազմի օրհասական պահին ատեղյակ է եղել մեր օրենսդրությունից և չգիտեր ինչպես կազմակերպել երկրի պաշտպանության համակարգումը,
– Ցանկացած պարագայում արդյո՞ք իրավասու մարմինները վարչապետի լայվից հետո զեկուցել են նրան հայտարարության սխալ լինելու մասին,
– Եթե զեկոււցվել է, ինչու՞ վարչապետը հանդես չի եկել համապատասխան նոր հայտարարությամբ, որ ինքը սխալվել է և զորացրված տղաների ոչ թե կամավոր ցանկությունն է, այլ սահմանադրական պարտականությունը մասնակցել երկրի պաշտպանությանը, այդ թվում՝ զորահավաքային զորակոչի միջոցով,
– Արդյունքում, արդյո՞ք ՊՆ իրականացրել է զորահավաք բոլոր այդ մարտունակ տղաներին և արդյո՞ք նրանց համար պետությունը նախատեսած է եղել մոբիիլիզացիիոն պլան։
❗Այս բոլոր հարցերը զուտ իրավական հարցեր չեն։
Այս հայտարարությունից հետո բազմաթիվ հայրենասեր հայորդինեեր, երկրի առաջին դեմքից լսելով իբր թե իրավական և ռեսուրսների սահմանափակումների մասին նման հայտարարություն, իրենք էլ նետվեցին առաջնագիծ՝ շատերն անպատրաստ, բայց հայրենիքի պաշտպանության կամքով ամուր… Մնացածը արդեն գիտենք։

Գրել է Լիլիա Շուշանյանը

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Դժգոհել է ինտերնետի արագությունից

Դժգոհել է ինտերնետի արագությունից Sun, 15 Nov 2026 23:45:23 +0400 Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել…

2 ժամ ago

Ասել է, թե ինչու է վերադարձել մեծ ֆուտբոլ

Ասել է, թե ինչու է վերադարձել մեծ ֆուտբոլ Sun, 15 Nov 2026 23:30:29 +0400 Բրազիլիայի…

2 ժամ ago

Քո հիշատակին հավատարիմ՝ շարունակելու ենք մեր սկսած ճանապարհը, մե՛ր լավ ընկեր

Քո հիշատակին հավատարիմ՝ շարունակելու ենք մեր սկսած ճանապարհը, մե՛ր լավ ընկեր Sun, 15 Nov 2026…

2 ժամ ago

Հետո չասեք՝ չի ասել․․․ Տաթևիկ Հայրապետյան

Հետո չասեք՝ չի ասել․․․ Տաթևիկ Հայրապետյան Sun, 15 Nov 2026 23:13:10 +0400 Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի…

2 ժամ ago

Մելիքյանը՝ Լատվիայի հետ խաղի մասին

Մելիքյանը՝ Լատվիայի հետ խաղի մասին Sun, 15 Nov 2026 23:10:12 +0400 ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի խաղարկության…

2 ժամ ago

Ավելի քան 1500 տարվա պալատական համալիր են հայտնաբերել

Ավելի քան 1500 տարվա պալատական համալիր են հայտնաբերել Sun, 15 Nov 2026 23:04:40 +0400 Վրաստանում…

2 ժամ ago