Թաթոյանի թիրախավորումը Փաշինյանի կողմից ազդակ էր՝ Թաթոյանը մոտ է շեմը հաղթահարելուն

Թաթոյանի թիրախավորումը Փաշինյանի կողմից ազդակ էր՝ Թաթոյանը մոտ է շեմը հաղթահարելուն

Fri, 05 Jun 2026 09:38:07 +0400


Ինչպես նշել էի առավոտյան՝
«Ձևավորեք եթերում «փոխաջակցության դաշինք» և կտեսնեք, թե ինչպես է ձևավորվում հենց եթերում «կոնսենսուս մինուս 1-ը»:

Արման Թաթոյանի թիրախավորումը Փաշինյանի կողմից հստակ ազդակ էր, որ Թաթոյանը մոտ է շեմը հաղթահարելուն և Փաշինյանը տիրապետում է այդ տվյալներին, ինչն այլևս անկառավարելի ռիսկ է:

Նարեկ Կարապետյանի քաղաքական աճն ակներև է և դա փաստեց Նարեկի սոլիդ պահվածքը և Փաշինյանի անհաջող և էժան փորձը շահարկել Նարեկի տարիքը: Կարապետյան Նարեկին հաջողվել է ամենակարևորը՝ մարդիկ սկսել են սիրել նրան: Սա շատ թանկ քաղաքական կապիտալ է և դրա ազդեցության էֆեկտը Փաշինյանը շատ լավ գիտի:

Փաշինյանական սատելիտների կատարյալ և անվերադարձ ֆիասկոն ամենաէականն էր այս դեբատներում: Եվ՛Փաշինյանը և՛ սատելիտները վերջնականապես հասկացան, որ այլևս իրար պետք չեն և քաղաքականապես փոխօգտագործված և սպառված են:
Խոսել Փաշինյանից անիմաստ է, ինչպես որ անիմաստ է եղել միշտ:

P.S. Ողջ պետական մեխանիզմը և ուժային մեխանիզմը լծված է հոգեբանական տեռորի և մամլիչի գործարկմանը: Մամլիչը աշխատեցվում է և միացված է ոչ միայն ընդդիմադիր ուժերի վրա, այլ նաև սեփական վարչական ռեսուրսի գերշահագործման վրա: Վաղը պոպուլիզմի գերդոզավորման և «լեգիտիմության նկար» ստանալու վերջին օրն է:
Եվ թող իրականում լինի վերջին օրը:

Վլադիմիր Մարտիրոսյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Իրական խաղաղությանն ուղղված թիվ մեկ քայլը պետք է լիներ մեր բոլոր գերիների ազատ արձակումը

Իրական խաղաղությանն ուղղված թիվ մեկ քայլը պետք է լիներ մեր բոլոր գերիների ազատ արձակումը Sat,…

14 րոպե ago

«Ոչ մի երաշխիք չեմ ստացել». Մխիթարյանը՝ «Ինտերի» հետ պայմանագիրը երկարաձգելու մասին

«Ոչ մի երաշխիք չեմ ստացել». Մխիթարյանը՝ «Ինտերի» հետ պայմանագիրը երկարաձգելու մասին Sat, 08 Aug 2026…

28 րոպե ago

Արամի ու քո մեջ ոչ թե 40, այլ 40 հազար հեկտարի տարբերություն կա․․․

Արամի ու քո մեջ ոչ թե 40, այլ 40 հազար հեկտարի տարբերություն կա․․․ Sat, 08…

44 րոպե ago

Ուկրաինան համաձայնել է ԱՄՆ-ի պահանջին

Ուկրաինան համաձայնել է ԱՄՆ-ի պահանջին Sat, 08 Aug 2026 13:30:21 +0400 Ուկրաինան պարտավորվել է չհարվածել…

60 րոպե ago

Լոնդոնը վերահաստատել է իր աջակցությունը խաղաղության ջանքերին

Լոնդոնը վերահաստատել է իր աջակցությունը խաղաղության ջանքերին Sat, 08 Aug 2026 13:15:13 +0400 Միացյալ Թագավորությունը…

1 ժամ ago

Դադարեցրե՛ք վրացական տարածքների օկուպացիան․ Թբիլիսին կոչով դիմել է Մոսկվային

Դադարեցրե՛ք վրացական տարածքների օկուպացիան․ Թբիլիսին կոչով դիմել է Մոսկվային Sat, 08 Aug 2026 13:00:07 +0400…

1 ժամ ago