Ֆասթ Բանկի հովանավորությամբ կայացել է «Music Through Centuries» մշակութային իրադարձությունը

Ֆասթ Բանկի հովանավորությամբ կայացել է «Music Through Centuries» մշակութային իրադարձությունը

Fri, 05 Jun 2026 12:35:57 +0400


Մայիսի 31-ին Գառնու հեթանոսական տաճարի հնամենի պատերը դարձել են հայկական և համաշխարհային երաժշտարվեստի հանդիպման բացառիկ վայր։ Ֆասթ Բանկի գլխավոր հովանավորությամբ և «Temple of Arts» ՀԿ նախաձեռնությամբ տեղի է ունեցել «Music Through Centuries» լայնամասշտաբ մշակութային իրադարձությունը։

Միջոցառումը համախմբել էր արվեստասերներին․ համերգին ներկա էր Ֆասթ Բանկի խորհրդի նախագահ Վահե Բադալյանը, մշակութային բազմաթիվ գործիչներ, հյուրեր արտերկրից։

Միջոցառման առանձնահատկության ու կարևորության մասին խոսելիս Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Էդուարդ Թոփչյանն ընդգծել է, որ Վիեննան համարվում է երաժշտության համաշխարհային կենտրոնը, իսկ տեղի ֆիլհարմոնիկն աշխարհի առաջատար նվագախմբերից մեկն է․ «Անչափ կարևորում եմ նման համագործակցությունը, որ այս կարգի երաժիշտները եկել և նվագում են Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ։ Ֆասթ Բանկը և ընդհանրապես նրա ղեկավարները, ես նկատել եմ, որ հաճախ դասական երաժշտության կողքը կանգնած են, ինչի համար ես շատ ուրախ եմ։ Այսօր բարձր արվեստը և հատկապես այն արվեստը, որը կապված է մեծ կոլեկտիվների հետ, ոնց որ սիմֆոնիկ նվագախումբն է, այլևս չի կարող առանց մասնավոր հովանավորների գործի», – նշել է դիրիժորը։

Վիեննայից ժամանած ջութակահար Յոհաննես Տոմբյոկը հիացած էր Հայաստանով, տեղի հյուրընկալությամբ ու երաժշտական ժառանգությամբ, մասնավորապես՝ Արամ Խաչատրյանի արվեստով․ «Սա առանձնահատուկ համագործակցություն է, մենք՝ որպես նվագախումբ, հաճախ համագործակցում ենք տարբեր նվագախմբերի հետ, օրինակ՝ Բեռլինի ֆիլհարմոնիկ նվագախմբի և այլոց։ Սովորաբար այն լինում է նույն մշակույթի շրջանակում՝ պարզապես տարբեր նվագախմբերի միջև, սակայն այս դեպքում ամեն ինչ այլ է։ Մշակույթները որոշ առումներով իրար մոտ են, բայց մարդիկ միանգամայն տարբեր են»,- ասել է ջութակահարը։

Երեկոյի ամենահուզիչ և սպասված պահերից մեկը տարիների տևական դադարից հետո երգչուհիներ Ինգա և Անուշ Արշակյանների բեմ վերադարձն էր՝ որպես միջոցառման հատուկ հյուրեր։ Քույրերը կատարել են հայկական ֆոլկլյորային ստեղծագործություններ սիմֆոնիկ մշակումներով, որոնք դեռևս 2018 թվականին ձայնագրվել էին մաեստրո Թոփչյանի ղեկավարությամբ, սակայն միայն հիմա կյանքի կոչվեցին բեմում։

Երգչուհի, երգահան, միջոցառման հատուկ հյուր Ինգա Արշակյանն ասել է․ «Մեզ համար մեծ պատիվ է ելույթ ունենալ Վիեննայի ֆիլհարմոնիկի երաժիշտների հետ և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ միասին: Հուսամ, որ սրանով իսկ նորից վերածնունդ կապրի նաև մեր գործունեությունն Անուշի հետ, քանի որ տարիներ շարունակ ելույթ չենք ունեցել»։

Երգչուհի, երգահան, միջոցառման հատուկ հյուր Անուշ Արշակյանն էլ ընդգծել է, որ շատ ոգևորված են․ «Մեծ պատասխանատվություն է և ոգևորություն ելույթ ունենալ կրկին Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի և այս անգամ Վիեննայից հրավիրյալ երաժիշտների հետ, շատ մեծ պատիվ է մեզ համար և շատ ոգևորված ենք, ոգեշնչված ենք», – ասել է նա։

Աջակցելով նմանօրինակ մեծամասշտաբ նախագծերին՝ Ֆասթ Բանկը նպատակ ունի խթանել ստեղծագործական միջավայրի աշխուժացումն ու միջազգային բարձրակարգ արվեստի հասանելիությունը հայ հանդիսատեսին։

Մայրամուտի յուրօրինակ գույների, բաց երկնքի և տաճարի վեհության ներքո դասական երաժշտությունն ստացավ նոր շունչ՝ ներկաների համար ստեղծելով հեքիաթային և անմոռանալի մթնոլորտ։

Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը ներկայացված է Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում։

Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Հոկտեմբերի 16-ին գազ չի լինի մի շարք հասցեներում

Հոկտեմբերի 16-ին գազ չի լինի մի շարք հասցեներում Thu, 15 Oct 2026 23:06:55 +0400 Պլանային…

15 րոպե ago

Որակազրկվել է չորս հանդիպումով

Որակազրկվել է չորս հանդիպումով Thu, 15 Oct 2026 23:00:55 +0400 Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը…

21 րոպե ago

COP17-ի մեկնարկը և առաջնորդների ժամանումը Երևան․ օրվա թոփ թեմաները

COP17-ի մեկնարկը և առաջնորդների ժամանումը Երևան․ օրվա թոփ թեմաները Thu, 15 Oct 2026 22:57:51 +0400…

24 րոպե ago

«Հարի Փոթերի» հեղինակ Ջոան Ռոուլինգի մասին BBC-ն վավերագրական ֆիլմ կներկայացնի

«Հարի Փոթերի» հեղինակ Ջոան Ռոուլինգի մասին BBC-ն վավերագրական ֆիլմ կներկայացնի Thu, 15 Oct 2026 22:53:04…

29 րոպե ago

«Նա լավագույն ղեկավարն է». Սպիտակ տան նախկին մամուլի քարտուղարը անսպասելիորեն գովաբանել է Թրամփին

«Նա լավագույն ղեկավարն է». Սպիտակ տան նախկին մամուլի քարտուղարը անսպասելիորեն գովաբանել է Թրամփին Thu, 15…

38 րոպե ago

Հրկիզել են Կրթության նախարարության շենքը

Հրկիզել են Կրթության նախարարության շենքը Thu, 15 Oct 2026 22:30:50 +0400 Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում բողոքի…

51 րոպե ago