Հայաստանի ղեկավարությունից մեկ բան ենք խնդրում․ ի՞նչ է ասել Փաշինյանը

Հայաստանի ղեկավարությունից մեկ բան ենք խնդրում․ ի՞նչ է ասել Փաշինյանը

Fri, 05 Jun 2026 20:00:50 +0400


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է` «մենք կպահպանենք նորմալ հարաբերություններ Հայաստանի հետ՝ անկախ նրանից, թե ինչ ուղի կընտրի նա»։

«Յուրաքանչյուր ինքնիշխան երկրի իրավունքն է ընտրել ինչ-ինչ առաջնահերթություններ, արժեքավոր չափանիշներ և գործընկերներ երկրի զարգացման, իր անկախության, ինքնիշխանության և, ամենակարևորը, տնտեսության ամրապնդման համար»։

Ի՞նչն է մեզ մտահոգում ։ Հայաստանն ընդունել է Եվրամիությանը միանալու գործընթացի մեկնարկի մասին օրենք։ Ալեքսանդր Գրիգորևիչը (Լուկաշենկո-Բելառուսի նախագահ-խմբ․) նշել է դա. ես նույնիսկ մոռացել էի դրա մասին, բայց նա հստակ նշել է օրենքի անվանումը։ Բայց Հայաստանը Եվրասիական տնտեսական միության մաս է կազմում։

Եթե օրենքն ընդունվի, մենք կխնդրենք մեր հայ գործընկերներին հնարավորինս արագ որոշել, թե որ ուղղությամբ են գնալու։ Շուկաների կազմակերպումը և կարգավորման ձևը կախված են դրանից։

Հատկապես այն պատճառով, որ վարչապետ Փաշինյանն ինքը վերջերս ասաց, որ անհրաժեշտ է համարում այս հարցի շուրջ հանրաքվե անցկացնել։ Մենք միայն մեկ խնդրանք ունենք՝ դա անել հնարավորինս արագ, այդքանը։ Մենք որևէ առարկություն չունենք։ Մենք կպահպանենք նորմալ հարաբերություններ Հայաստանի հետ, անկախ նրանից, թե ինչ ուղիով նա կորոշի գնալ, այդքանը», – միջազգային լրատվական գործակալությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ ասել է Վլադիմիր Պուտինը։

«Ռուսաստանը, Հայաստանի խնդրանքով, պնդել է, որ միանա ԵԱՏՄ-ին. մի շարք տնտեսական պարամետրերով Հայաստանը լիովին չէր տեղավորվում ընդհանուր համատեքստում։ Բայց հիմա նրանք որոշել են, որ պետք է դիտարկեն այլ ուղղություն։ Մենք դեմ չենք դրան, խնդրեմ։ Պարզապես կխնդրեինք, որ հնարավորինս արագ որոշում կայացնեն և աշխատեն բաց քարտերով, այդքանը։ Այնպես որ, ես այստեղ որևէ մեծ քաղաքական խնդիր չեմ տեսնում։ Կան տնտեսական և տեխնիկական խնդիրներ։ Հուսով եմ՝ մենք դա էլ կլուծենք», – հավելել է Ռուսաստանի նախագահը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ես Իրանի բանկիրն եմ․ Թրամփ

Ես Իրանի բանկիրն եմ․ Թրամփ Tue, 11 Aug 2026 17:00:17 +0400 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը…

6 րոպե ago

Այսօրվա Ազգային ժողովը՝ նախկինի համեմատ, սարսափ ֆիլմ է

Այսօրվա Ազգային ժողովը՝ նախկինի համեմատ, սարսափ ֆիլմ է Tue, 11 Aug 2026 16:45:34 +0400 Նախկին…

20 րոպե ago

Մահապատի՛ժ․ Ասադի վճիռը կայացված է

Մահապատի՛ժ․ Ասադի վճիռը կայացված է Tue, 11 Aug 2026 16:30:37 +0400 Սիրիայի նախկին նախագահ Բաշար…

35 րոպե ago

Տնտեսվարողները նախընտրում են կանխիկը

Տնտեսվարողները նախընտրում են կանխիկը Tue, 11 Aug 2026 16:15:21 +0400 Նիկոլ Փաշինյանը պարբերաբար Ֆեյսբուքի իր…

51 րոպե ago

Թրամփը պաշտպանել է ՖԻՖԱ նախագահին․ ի՞նչ է սարսափելի համարում

Թրամփը պաշտպանել է ՖԻՖԱ նախագահին․ ի՞նչ է սարսափելի համարում Tue, 11 Aug 2026 16:00:14 +0400…

1 ժամ ago

Եկեղեցական որ առաջնորդներն են դատվել պատմության ընթացքում

Եկեղեցական որ առաջնորդներն են դատվել պատմության ընթացքում Tue, 11 Aug 2026 15:45:34 +0400 Օգոստոսի 6-ին…

1 ժամ ago