Բայց մեր ձայնը որոշիչ է ոչ միայն երկրի ներսում, այլև՝ դրանից դուրս․ Ասպրամ Կրպեյան

Բայց մեր ձայնը որոշիչ է ոչ միայն երկրի ներսում, այլև՝ դրանից դուրս․ Ասպրամ Կրպեյան

Fri, 05 Jun 2026 20:22:30 +0400


ԱԺ պատգամավոր Ասպրամ Կրպեյանը գրել է.
«Լռության օրվա նախօրեին որոշեցի խախտել լռությունս:

Սիրելի՜ երիտասարդներ, ասում են՝ մեկ ձայնը ոչինչ չի որոշում։ Շատերդ էլ հրաժարվում եք ընտրելուց՝ որպես բողոքի նշան։ Բայց իրականում, չքվեարկելը բողոք չէ, այլ՝ համր համաձայնություն այն ամենին, ինչ կորոշեն մյուսները։ Եթե դու չես գնում ընտրության, քո փոխարեն որոշում են ուրիշները, և դու պարզապես զիջում ես քո ապագան տնօրինելու քո միակ գործիքը։

Գիտե՞ք, թե որն է աշխարհի ամենաարդար վայրը. քվեախցիկը։ Այնտեղ չկան պաշտոններ, կոչումներ կամ արտոնություններ։ Այնտեղ բոլորս հավասար ենք, և բոլորիս որոշումն ունի ճիշտ նույն կշիռը։ Եվ հենց այդ հավասարությունն է մեզ տալիս ամենամեծ ուժը՝ մեր ապագան տնօրինելու հնարավորությունը:

Լավ պաշտոնյան հաշվետու, թափանցիկ ու պատասխանատու պաշտոնյան է: Իր խոսքը գործ դարձնողն է: Իսկ ինչպե՞ս ստիպել պաշտոնյային լինելու հաշվետու, պատասխանատու։ Շատ պարզ՝ ցույց տալով, որ դուք վերահսկում եք նրան ձեր քվեով։ Ընտրությունը լավագույն աուդիտն է, որը քաղաքացին անում է պետության, քաղաքական սուբյեկտների նկատմամբ։

Բայց մեր ձայնը որոշիչ է ոչ միայն երկրի ներսում, այլև՝ դրանից դուրս։ Դիվանագիտական սեղանի շուրջ մեր երկրի ձայնն ուժեղ է այնքանով, որքանով ուժեղ և միասնական է ժողովրդի քվեն նրա ետևում։ Ձեր մասնակցությունն ընտրություններին մեր արտաքին քաղաքականության ամենամեծ կապիտալն է։

Սիրելի՜ երիտասարդներ, եթե դուք չեք որոշում երկրի ապագան, այն որոշում են ավագ սերունդները՝ իրենց պատկերացումներով: Ժամանակն է դուրս գալու հարմարավետության գոտուց՝ վերցնելու պատասխանատվություն և անելու սեփական ընտրությունը։

Վաղը լռության օր է։ Բոլոր ծրագրերը ներկայացված են, բոլոր խոսքերն ասված են։

Կիրակի օրը միակ խոսողն ու գործողը դու’ք եք լինելու։

Գնացե՛ք ընտրության։

Քվեարկե’ք:

Հանուն ձեր ապագայի, հանուն Հավերժական Հայաստանի»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում Fri, 07 Aug 2026 23:45:53 +0400 Երևան քաղաքում սույն թվականի…

7 ժամ ago

ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի և Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցները խստացնելու օրինագծին

ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի և Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցները խստացնելու օրինագծին Fri, 07…

7 ժամ ago

Փրկարարները հայտնաբերել են մոլորված զբոսաշրջիկներին. մանրամասներ

Փրկարարները հայտնաբերել են մոլորված զբոսաշրջիկներին. մանրամասներ Fri, 07 Aug 2026 23:15:21 +0400 Օգոստոսի 7-ին՝ ժամը…

7 ժամ ago

Ամուսինը խանդի հողի վրա դանակահարել է կնոջը

Ամուսինը խանդի հողի վրա դանակահարել է կնոջը Fri, 07 Aug 2026 23:00:24 +0400 Հայաստանից Մոսկվա…

8 ժամ ago

ԲԴԽ նախագահին ՍՄՍ-ով գործից ազատողը կրկին կգոռգոռա կոռումպացված դատարանների մասին

ԲԴԽ նախագահին ՍՄՍ-ով գործից ազատողը կրկին կգոռգոռա կոռումպացված դատարանների մասին Fri, 07 Aug 2026 22:45:42…

8 ժամ ago

Իշխանությունները կարող են քրեական գործեր հարուցել, բայց չեն կարող դատապարտել ժողովրդի հավատը

Իշխանությունները կարող են քրեական գործեր հարուցել, բայց չեն կարող դատապարտել ժողովրդի հավատը Fri, 07 Aug…

8 ժամ ago