Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ

Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ

Fri, 05 Jun 2026 22:23:44 +0400


Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ

Այսօր՝ ազգային ընտրություններից ընդամենը երկու օր առաջ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքին ընտրություններին մասնակցելու հնարավորությունից զրկելու որոշումը լինելու է՝

• անօրինական.
• հակասահմանադրական.
• և ոտնձգություն ժողովրդավարության դեմ։

Ես խստորեն դատապարտում եմ նրա այս արարքները, որոնք ուղղված են հունիսի 7-ին Հայաստանի քաղաքացիների ընտրական իրավունքը սահմանափակելուն։

Այս քայլը նշանակում է, որ իշխանությունը փորձում է ընտրությունները զրկել ժողովրդավարական լիարժեք լեգիտիմությունից։

Նիկոլ Փաշինյանին ուզում եմ ասել հետևյալը.

Չենք թույլ տալու, որ Հայաստանը վերածվի Էրդողանի Թուրքիայի ու Ալիևի Ադրբեջանի նման երկրի։ Դուք պատերազմ եք հայտարարել ոչ թե մեկ քաղաքական ուժի, այլ մեր ժողովրդավարական համակարգին և մեր ժողովրդին։

Պետք է պաշտպանել մեր դժվարությամբ ձեռք բերված ազատությունները և պայքարել Հայաստանը հետընթացից զերծ պահելու համար։

Իմ ուղերձը մեր ժողովրդին.

Հունիսի 7-ին մեծ թվով մասնակցեք ընտրություններին և ձեր քվեով պատասխան տվեք Նիկոլ Փաշինյանին ու նրա իշխանությանը։

Քվեարկեք այն թեկնածուի կամ քաղաքական ուժի օգտին, որին վստահում եք։

Ես կոչ եմ անում քվեարկել մեզ՝ թիվ 6-ի օգտին, քանի որ մենք առաջնորդելու ենք ժողովրդավարության, ազատությունների և իրավական պետության պաշտպանության պայքարը։

Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը։

Գրել է Արման Թաթոյանը

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Թշվառությունը պոզով-պոչով չի լինում

Թշվառությունը պոզով-պոչով չի լինում Fri, 20 Nov 2026 18:45:12 +0400 Պարոն վարչապետ, երկու օր առաջ…

10 րոպե ago

ԱՄՆ-ն փորձում է Իրանի դեմ կրկնել իրաքյան սցենարը․ Թեհրանի կոշտ արձագանքը

ԱՄՆ-ն փորձում է Իրանի դեմ կրկնել իրաքյան սցենարը․ Թեհրանի կոշտ արձագանքը Fri, 20 Nov 2026…

16 րոպե ago

Ովքեր են հավակնելու ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնին

Ովքեր են հավակնելու ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնին Fri, 20 Nov 2026 18:30:59 +0400 Ֆուտբոլի Ճապոնական ֆեդերացիայի…

24 րոպե ago

Սա սահմանադրական հանրաքվե չէ, հանրաքվե է նոր կապիտուլյացիա ստորագրելու հարցով

Սա սահմանադրական հանրաքվե չէ, հանրաքվե է նոր կապիտուլյացիա ստորագրելու հարցով Fri, 20 Nov 2026 18:15:14…

40 րոպե ago

Ընդդիմադիր գործչի գրասենյակում խուզարկություն են անում

Ընդդիմադիր գործչի գրասենյակում խուզարկություն են անում Fri, 20 Nov 2026 18:00:43 +0400 Ֆրանսիայի ընդդիմադիր «Ազգային…

54 րոպե ago

Աղմուկ ԱՄՆ Կոնգրեսում․ հանրապետականները զանգվածաբար բացակայում են նիստերից

Աղմուկ ԱՄՆ Կոնգրեսում․ հանրապետականները զանգվածաբար բացակայում են նիստերից Fri, 20 Nov 2026 17:49:00 +0400 ԱՄՆ…

1 ժամ ago