ՄԻՊ աշխատակազմի թեժ գծին ստացվել է 59 հեռախոսազանգ

ՄԻՊ աշխատակազմի թեժ գծին ստացվել է 59 հեռախոսազանգ

Sun, 07 Jun 2026 15:40:31 +0400


Ժամը 15։00-ի դրությամբ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծին ստացվել է ընտրական գործընթացին վերաբերող 59 հեռախոսազանգ

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծին ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների օրը՝ ժամը 15:00-ի դրությամբ ստացվել է ընտրական գործընթացի ընթացքում մարդու իրավունքներին առնչվող 59 հեռախոսազանգ: Խնդիրների մի մասը չի վերաբերել ՄԻՊ մանդատին և փոխանցվել է իրավասու մարմիններին: Խնդիրների մի հատված էլ վերաբերել է համակարգային բնույթ ունեցող օրենսդրական հարցերի, որոնք արագ արձագանքման ձևաչափով միջամտություն չեն ենթադրում: ՄԻՊ մանդատին վերաբերելի 15 խնդիր Պաշտպանի աջակցությամբ ստացել է դրական լուծում։

Պաշտպանի աշխատակազմը նշված ժամանակահատվածում ուսումնասիրել է նաև լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում զետեղված 170 հրապարակում։

Ստացված ահազանգերը, ի թիվս այլնի, վերաբերել են ընտրացուցակներում անձի տվյալների բացակայությանը, քվեարկության ընթացակարգերին, ընտրատեղամասերի մատչելիությանը և հաշմանդամություն ունեցող անձանց ընտրական իրավունքների իրացմանը, ստացիոնար բուժման մեջ գտնվող անձի ընտրական իրավունքի իրացմանը, այլ համայնքի հաշվառում ունեցող կամ որևէ համայնքում հաշվառում չունեցող ընտրողների ընտրելու իրավունքի իրացմանը, օրվա ընթացքում քրեական վարույթներին առնչվող հարցերին և այլն:
Քաղաքացիներին տրվել են լիարժեք խորհրդատվություններ, ըստ կոնկրետ դեպքերի անմիջապես պարզաբանումներ են պահանջվել իրավասու մարմիններից։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը շարունակում է հետևել ընտրական գործընթացի ընթացքում մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված հարցերին:

Ընտրական իրավունքներին առնչվող բողոքներն ու ահազանգերը կարելի է Պաշտպանին ներկայացնել 116 կամ (096) 116 100 թեժ գծի հեռախոսահամարներով։ Օրվա ընթացքում արձանագրված խնդիրները կամփոփվեն և սահմանված կարգով կհասցեավորվեն:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ»․ Ստիպում են Շաթիրյանին՝ չառաջադրվել

«Հրապարակ»․ Ստիպում են Շաթիրյանին՝ չառաջադրվել Wed, 28 Oct 2026 08:15:10 +0400 Սահմանադրական դատարանի նախագահի ընտրությունների…

9 րոպե ago

«Հրապարակ»․ Փաշինյանը խուճապի է մատնել թիմակիցներին

«Հրապարակ»․ Փաշինյանը խուճապի է մատնել թիմակիցներին Wed, 28 Oct 2026 08:10:49 +0400 Արտահերթ ընտրությունների թեմայով…

14 րոպե ago

«Հրապարակ»․ Արմեն Գրիգորյանը չի թաքցնում դժգոհությունը

«Հրապարակ»․ Արմեն Գրիգորյանը չի թաքցնում դժգոհությունը Wed, 28 Oct 2026 08:05:43 +0400 Անվտանգության խորհրդի նախկին…

19 րոպե ago

«Հրապարակ»․ Ո՞վ կգլխավորի ցուցակը

«Հրապարակ»․ Ո՞վ կգլխավորի ցուցակը Wed, 28 Oct 2026 08:00:51 +0400 Նոյեմբերյանի բնակիչ Մխիթար Խաչիկյանը կգլխավորի…

24 րոպե ago

Ուկրաինական հակամարտության «վերջակետի» պայմանը հայտնի է

Ուկրաինական հակամարտության «վերջակետի» պայմանը հայտնի է Wed, 28 Oct 2026 02:00:42 +0400 Ուկրաինան՝ հանուն Ռուսաստանի…

6 ժամ ago

Առաջիկա օրերին Իրանի դեմ հարվածները կվերսկսվեն

Առաջիկա օրերին Իրանի դեմ հարվածները կվերսկսվեն Wed, 28 Oct 2026 01:30:48 +0400 Առաջիկա 96 ժամվա…

7 ժամ ago