Քանի կանգուն է մեր հավատքի խորանը, կանգուն կլինի նաև ազգս հայոց․ նշվել է Կաթողիկե Ս․ Էջմիածնի տոնը

Քանի կանգուն է մեր հավատքի խորանը, կանգուն կլինի նաև ազգս հայոց․ նշվել է Կաթողիկե Ս․ Էջմիածնի տոնը

Sun, 07 Jun 2026 19:45:19 +0400


Հունիսի 7-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը: Այս մասին տեղեկացնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:

«Նվիրական օրվա առիթով Միածնաէջ Մայր Տաճարում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ։

Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քարոզչկան կենտրոնի տնօրեն Գերաշնորհ Տ․ Զաքարիա եպիսկոպոս Բաղումյանը։ Սրբազան արարողությանը ներկա էին Հայ Եկեղեցու թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռի միաբանությունը և բազմաթիվ ուխտավորներ:

Պատարագիչ Սրբազան Հայրն իր քարոզում անդրադառնալով Սուրբ Էջմիածնի խորհրդին՝ նշեց․ «Դարերի հոլովույթում Մայր Տաճարը քարեղեն շինությունից վերածվել է առաքելության, աննկուն ոգու և զորեղ կամքի՝ առաջնորդելով մեր ազգին պատմության քառուղիներում։ Մեր նախնիներն այս տաճարն ընկալել են որպես միասնության խորհրդանիշ, ազգահավաքի կենդանի աղբյուր և ապրել հայոց պետականության վերականգնման, պահպանման և զորացման քաղցր երազով։ Այն ոչ միայն աղոթավայր է, այլ մեր հիշողության պահոցը՝ ապահովելով մեր «փոքր ածու»-ի ազգային կենսունակությունն ու շարունակականությունը։ Ս․ Էջմիածինը նաև համայն հայության տունն է, իսկ էջմիածնասիրությունը՝ հայրենանվիրումի և աստվածսիրության վառ օրինակ: ․․․ Համբուրելի այս անունը սիրելի է մեզ համար, որովհետև աստվածապարգև Էջմիածինը մենք ենք։ Երբ հեռացել ենք Ս․ Էջմիածնի խորհրդից, խարխափել ենք խավարում, հեռացել մեր արմատներից, լուսավորչական ուղղափառ հավատքից և ծնկել բազում դժվարությունների առաջ։ Բայց երբ վերագտել ենք Ս․ Էջմիածինը, պայծառակերպվել, լուսավորվել և ավելի հայացել։

Օրհասական պահերին համախմբվել ենք հենց Ս․ Էջմիածնի շուրջ այն հաստատ համոզմամբ, որ քանի դեռ կանգուն է մեր հավատքի խորանը, կանգուն կլինի նաև ազգս հայոց։ Հետևաբար Ս․ Էջմիածնի տոնը պարզապես պատմական մի դեպքի հիշատակություն չէ, այլ համազգային և անձնական կոչ՝ վերանորոգելու մեր կյանքը, հավատը, ինքնաճանաչվելու, ամուր կառչելու մեր ինքնությանը, որպեսզի չկորչենք փոփոխական և մարտահրավերնելով լի այս աշխարհում»։

Սուրբ Պատարագի ավարտին Մայր Տաճարի Սուրբ Իջման Խորանի առջև, Ամենայն Հայոց Հայրապետի գլխավորությամբ, կատարվեց Հայրապետական մաղթանք։ Ներկա հավատացյալ ժողովուրդը և եկեղեցականաց դասը աղոթք բարձրացրեցին առ Աստված Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի անսասանության, շենության և հավետ պայծառության համար»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Մնում է, որ ժողովուրդն իսկապես հեղափոխություն անի

Մնում է, որ ժողովուրդն իսկապես հեղափոխություն անի Mon, 31 Aug 2026 17:15:39 +0400 Հերթական ասուլիսին…

10 րոպե ago

Ոսկին և արծաթն էժանացել են

Ոսկին և արծաթն էժանացել են Mon, 31 Aug 2026 17:00:12 +0400 Նյու Յորքի COMEX ապրանքային…

26 րոպե ago

Սեպտեմբերի 1-ին հեռուստատեսային ալիքների հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվի

Սեպտեմբերի 1-ին հեռուստատեսային ալիքների հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվի Mon, 31 Aug 2026 16:48:38 +0400 «Հայաստանի հեռուստատեսային…

37 րոպե ago

Ո՞վ է Ղազախստանի նոր փոխնախագահը

Ո՞վ է Ղազախստանի նոր փոխնախագահը Mon, 31 Aug 2026 16:30:23 +0400 Երլան Կարինը ընտրվել է…

56 րոպե ago

Իրանական ռազմական բախումը վերսկսվո՞ւմ է

Իրանական ռազմական բախումը վերսկսվո՞ւմ է Mon, 31 Aug 2026 16:15:32 +0400 Օգոստոսի լույս 31-ի գիշերը…

1 ժամ ago

Երբ պատրաստվում ես հանդիպել ղեկավարիդ, բայց մոռանում ես կրել Հայաստանի դրոշը․ «Ուժեղ Հայաստան»

Երբ պատրաստվում ես հանդիպել ղեկավարիդ, բայց մոռանում ես կրել Հայաստանի դրոշը․ «Ուժեղ Հայաստան» Mon, 31…

1 ժամ ago