Պահանջում ենք դադարեցնել Հանրային հեռուստատեսությամբ և այլ հարթակով ուղղված հոգեբանական տեռորն ու ապօրինի քարոզչությունը

Պահանջում ենք դադարեցնել Հանրային հեռուստատեսությամբ և այլ հարթակով ուղղված հոգեբանական տեռորն ու ապօրինի քարոզչությունը

Sun, 07 Jun 2026 19:56:11 +0400


Սիրելի՛ հայրենակիցներ,

Իշխանությունները, ակնհայտորեն վախենալով ժողովրդի ազատ կամարտահայտությունից, դիմում են ծայրահեղ վտանգավոր քայլերի։ Ընտրություններին մեր հայրենակիցների դրսեւորած բարձր քաղաքացիական գիտակցությունը եւ ակտիվ մասնակցությունը գնահատելով որպես սպառնալիք իրենց ակնկալած արդյունքներին, նրանք անցել են ընտրողներին ահաբեկելու, վախի մթնոլորտ տարածելու և Հայաստան ժամանող մեր հայրենակիցներին բացահայտ քրեական հետապնդումներով սպառնալու ապօրինի գործին։

ՔՊ-ական պաշտոնյաների հակաօրինական, սպառնալից տեսաուղերձները հանցավոր համագործակցությամբ հեռարձակվում են Հանրային հեռուստատեսությամբ։ Ողջ պետական քարոզչամեքենան լծվել է այդ հակապետական գործին։

Իրավական համակարգի կատարյալ դեգրադացիայի մասին է վկայում այն, որ Քննչական կոմիտեն, փոխանակ քրեաիրավական գնահատականի արժանացնելու օրինախախտ պաշտոնյաներին, նրանց ցուցումով հայտարարում է «ստուգումներն ավելացնելու» մասին։ Փաստորեն, պետական իրավապահ մարմինները վերածվել են քաղաքական պատժիչ մահակի՝ ընտրական գործընթացը տապալելու համար։ Սա ոտնձգություն է ժողովրդի իշխանության դեմ։
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 2-րդ հոդվածն ամրագրում է՝ «Իշխանությունը պատկանում է ժողովրդին»։ Այն, ինչ անում է իշխանությունը հենց այս վայրկյանին, ժողովրդի կողմից իշխանության կազմավորման սահմանադրական սկզբունքի բռնի խաթարումն է և ազատ կամարտահայտման իրավունքի ոչնչացումը։

Պահանջում ենք անհապաղ դադարեցնել Հանրային հեռուստատեսությամբ և ցանկացած այլ հարթակով քաղաքացիների դեմ ուղղված հոգեբանական տեռորն ու ապօրինի քարոզչությունը։
Քննչական կոմիտեի և իրավապահ մարմինների ղեկավարներից՝ հետ կանգնել քաղաքական պատվերներ կատարելուց և հիշել, որ պետական մարմիններին սահմանադրական կարգի տապալման մեջ ներքաշելը ծանրագույն հանցագործություն է, որի համար պատասխանատվությունը լինելու է անհատական ու անխուսափելի։
Միջազգային դիտորդական առաքելություններից՝ անհապաղ արձագանքել վարչական ու պետական ռեսուրսի այս աննախադեպ չարաշահմանը, որը վտանգում է ընտրությունների արդյունքների լեգիտիմությունը։

Սիրելի՛ քաղաքացիներ,

Իշխանությունների այս սանձարձակ վարքը ոչ թե ուժի, այլ վախի նշան է։ Նրանք վախենում են ձեր քվեից։ Ոչ մի պատժիչ մահակ չի կարող սահմնափակել քաղաքացիների ազատ ընտրելու սահմանադրական անօտարելի իրավունքը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբ

«Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբ Tue, 13 Oct…

10 րոպե ago

Նա առաջին հերթին մարդ էր, հետո՝ երաժիշտ

Նա առաջին հերթին մարդ էր, հետո՝ երաժիշտ Tue, 13 Oct 2026 17:53:23 +0400 Հոկտեմբերի 12-ը…

26 րոպե ago

«Կարինը» վաղուց արդեն ոչ միայն ուղղակի երգի-պարի խումբ է, այլև համայնք». Անի Գինոսյան

«Կարինը» վաղուց արդեն ոչ միայն ուղղակի երգի-պարի խումբ է, այլև համայնք». Անի Գինոսյան Tue, 13…

34 րոպե ago

ՔՊ-ն փակ նիստ է գումարում

ՔՊ-ն փակ նիստ է գումարում Tue, 13 Oct 2026 17:44:09 +0400 Մեր տեղեկություններով` քիչ անց…

36 րոպե ago

Էդվարդ Կարապետյանը նոր պաշտոն ունի

Էդվարդ Կարապետյանը նոր պաշտոն ունի Tue, 13 Oct 2026 17:28:51 +0400 Էդվարդ Կարապետյանը նշանակվել է…

51 րոպե ago

Ո՞նց կարելի էր քաղաքի կենտրոնում նման անշնորհք, անփույթ արձան տեղադրել

Ո՞նց կարելի էր քաղաքի կենտրոնում նման անշնորհք, անփույթ արձան տեղադրել Tue, 13 Oct 2026 17:15:20…

1 ժամ ago