Երևանում դանակահարված 27-ամյա երիտասարդը մահացել է

Երևանում դանակահարված 27-ամյա երիտասարդը մահացել է

Sun, 07 Jun 2026 22:00:28 +0400


Հունիսի 7-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն բժշկական կենտրոններից մեկից ահազանգ է ստացվել, որ ժամը 19.55-ին կտրած-ծակած վերքերով բուժօգնության է տեղափոխել 27-ամյա մի երիտասարդ։

Ինչպես հայտնել է ՆԳՆ ոստիկանությունը, Արտաշիսյան փողոց մեկնած Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի և Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները պարզել են, որ, ըստ նախնական տեղեկությունների, մեքենան արագ վարելու հարցի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել մի խումբ անձանց միջև, ինչի ընթացքում նրանից մեկը դանակահարել է 27-ամյա երիտասարդին։ Ոստիկանների օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզվել է նաև, որ դանակահարողը Երևանի 16-ամյա բնակիչ է։ Դանակահարության մեջ կասկածվող անձը և միջադեպի մասնակիցները հայտնաբերվել և ձերբակալվել են։

Դեպքից որոշ ժամանակ անց ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ բժշկական կենտրոն տեղափոխված 27-ամյա երիտասարդը մահացել է։

Դեպքի հանգամանքները պարզվում են։ Կատարվում է նախաքննություն։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Մակրոնի վարկանիշը շեշտակի անկում է գրանցել

Մակրոնի վարկանիշը շեշտակի անկում է գրանցել Mon, 26 Oct 2026 18:30:52 +0400 Ֆրանսիայում տեղի ունեցած…

6 րոպե ago

Արտավազդ Գեւորգյանի 100-ամյակին է նվիրված

Արտավազդ Գեւորգյանի 100-ամյակին է նվիրված Mon, 26 Oct 2026 18:19:30 +0400 ՀՀ գլխավոր դատախազ Աննա…

17 րոպե ago

Կարծես երեկ լիներ, երբ ծննդատնից դուրս էին գրում փոքրիկ Էլենին, իսկ այսօր նա արդեն հարսիկ է․ Անդրե

Կարծես երեկ լիներ, երբ ծննդատնից դուրս էին գրում փոքրիկ Էլենին, իսկ այսօր նա արդեն հարսիկ…

21 րոպե ago

Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ

Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ Mon, 26 Oct 2026 18:08:47 +0400 Հայաստանի Հանրապետության գլխավոր…

28 րոպե ago

«Մառախլապատ Ալբիոնը» հայտնվել է փոթորկի ճիրաններում

«Մառախլապատ Ալբիոնը» հայտնվել է փոթորկի ճիրաններում Mon, 26 Oct 2026 18:00:17 +0400 Մեծ Բրիտանիան հայտնվել…

36 րոպե ago

Կայացվեց անսպասելի որոշում․ Ասլանյան

Կայացվեց անսպասելի որոշում․ Ասլանյան Mon, 26 Oct 2026 17:57:32 +0400 Latest news from Հրապարակ ©…

39 րոպե ago