Երեքշաբթի , 7 Հուլիսի 2026

Երևանում դանակահարված 27-ամյա երիտասարդը մահացել է

Երևանում դանակահարված 27-ամյա երիտասարդը մահացել է

Sun, 07 Jun 2026 22:00:28 +0400


Հունիսի 7-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն բժշկական կենտրոններից մեկից ահազանգ է ստացվել, որ ժամը 19.55-ին կտրած-ծակած վերքերով բուժօգնության է տեղափոխել 27-ամյա մի երիտասարդ։

Ինչպես հայտնել է ՆԳՆ ոստիկանությունը, Արտաշիսյան փողոց մեկնած Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի և Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները պարզել են, որ, ըստ նախնական տեղեկությունների, մեքենան արագ վարելու հարցի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել մի խումբ անձանց միջև, ինչի ընթացքում նրանից մեկը դանակահարել է 27-ամյա երիտասարդին։ Ոստիկանների օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզվել է նաև, որ դանակահարողը Երևանի 16-ամյա բնակիչ է։ Դանակահարության մեջ կասկածվող անձը և միջադեպի մասնակիցները հայտնաբերվել և ձերբակալվել են։

Դեպքից որոշ ժամանակ անց ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ բժշկական կենտրոն տեղափոխված 27-ամյա երիտասարդը մահացել է։

Դեպքի հանգամանքները պարզվում են։ Կատարվում է նախաքննություն։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Տիկինս վատ հոսանքի ազդեցությամբ դիմել է ոստիկանություն. Տիգրան Արզաքանցյան

Տիկինս վատ հոսանքի ազդեցությամբ դիմել է ոստիկանություն. Տիգրան Արզաքանցյան Thu, 02 Jul 2026 15:08:32 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով