Երկուշաբթի , 24 Օգոստոսի 2026

Ստամբուլի հայկական գերեզմանատան վանդալիզմի հեղինակը ձերբակալվել է

Ստամբուլի հայկական գերեզմանատան վանդալիզմի հեղինակը ձերբակալվել է

Fri, 10 Jul 2026 16:20:04 +0400


Պոլսո Հայոց պատրիարքարանը հայտնել էր, որ անհայտ անձը հուլիսի 7-8-ի գիշերային ժամերին ներխուժել էր Ստամբուլի Սկյուտար թաղամասում գտնվող հայկական սուրբ Կարապետ եկեղեցու գերեզմանատան տարածք։ Նա վնաս էր հասցրել վեց դամբարանի և աղբյուրի։

Վանդալիզմի դեպքից հետո Ստամբուլի գլխավոր դատախազությունը հայտնել էր, որ գերեզմանների վանդալիզմի գործով հետաքննություն է սկսվել։ Իրավապահ մարմիններին տրված հանձնարարականների արդյունքում՝ որպես կասկածյալ է ճանաչվել Մ.Կ.-ն։ Նա կալանավորվել է 48 ժամը չլրացած՝ 2026-ի հուլիսի 9-ին, գրում է Ermenihaber-ը։

Հայտարարության մեջ նշվում է, որ կասկածյալը նախ 2026-ի հուլիսի 10-ին բերման է ենթարկվել Ստամբուլի գլխավոր դատախազություն, ապա կալանքի միջնորդությամբ վերջինիս ուղարկել են դատարան։ Այս պահին ընթանում են աշխատանքներ՝ միջադեպի բոլոր հանգամանքները պարզելու համար:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

ՀՀ քաղաքացիներին արգելվա՞ծ է սովորել Ստամբուլում․ Քոփթաշի արձագանքը

ՀՀ քաղաքացիներին արգելվա՞ծ է սովորել Ստամբուլում․ Քոփթաշի արձագանքը Wed, 19 Aug 2026 10:00:57 +0400 Թուրքիայում …