Հինգշաբթի , 19 Նոյեմբերի 2026

Պարոն Փաշինյան, Դուք, որպես հայկական բլոգոսֆերայի ռահվիրա պետք է հասկանաք․․․

Պարոն Փաշինյան, Դուք, որպես հայկական բլոգոսֆերայի ռահվիրա պետք է հասկանաք․․․

Thu, 29 Oct 2026 10:48:56 +0400


Պարոն Փաշինյան… Մի թեթև աչք անցկացրեցի Կիրակոսյան Նարեկի պատրաստած ռեպորտաժին COP-ի աուդիո-վիդեո բովանդակության ծառայության ծախսերի հետ կապված: Մոտ 225 միլիոն դրամ: Վստահ պնդում եմ, որ դուք 3-4 անգամ ավել գումար եք հատկացրել մի կոնտենտի վրա, որը Հայաստանի շուկայական գների հետ կապ չունի:

Ավելին, ուսումնասիրեք COP 17-ի YouTUBE-յան էջը և կտեսնեք, որ ընդամենը 150 հետևորդ ունեցող էջի ամենաշատ դիտում ունեցող հոլովակը ունի 15 օրում 2.8 միլիոն դիտում ու ԸՆԴԱՄԵՆԸ 72 լայք և ՄԵԿ քոմենթ, որտեղ գրված է «ափսոս, որ թիթեռը բնական չէ»: Խնդալու է չէ՞, բնությանը վերաբերող հոլովակում թիթեռը ԱՆԻՄԱՑԻԱ Է: Դիտումների քանակը խոսում է զուտ ԱՆՆՊԱՏԱԿ ՎԱՏՆՎԱԾ գովազդի մասին, որը մարդկանց հետաքրքիր չի եղել: Առանց գովազդի նյութերի դիտումները չեն անցնում 400-500 դիտումը: Դուք, որպես հայկական բլոգոսֆեռայի ռահվիրա պետք է հասկանաք, որ ձեր լեզվով ասած ձեզ ՀԱԳՑՐԵԼ ԵՆ, կամ փայ են տվել ձերոնց: Ի դեպ հագցրել են բոլոր ծառայությունների գների մեջ՝ հոլովակներից մինչև ֆիլմեր:
Լավ օր եմ մաղթում, մերսի մայրաքաղաքում ցերեկային թեթև երթևեկության համար:

Ռուբեն Մխիթարյան

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Փաշինյանն ասաց՝ որ դեպքում հրաժարական կտա

Փաշինյանն ասաց՝ որ դեպքում հրաժարական կտա Thu, 19 Nov 2026 13:33:03 +0400 ՀՀ վարչապետ Նիկոլ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով