Երկուշաբթի , 21 Սեպտեմբերի 2026

Ադրբեջանը ծաղրում է ՀՀ անկախության տոնը. «Հայաստանն իր անկախությունը ձեռք բերեց Ադրբեջանի շնորհիվ»

Ադրբեջանը ծաղրում է ՀՀ անկախության տոնը. «Հայաստանն իր անկախությունը ձեռք բերեց Ադրբեջանի շնորհիվ»

Mon, 21 Sep 2026 21:45:10 +0400


Minval.az-ում Ակպեր Հասանովի հերթական հակահայկական հոդվածն է լույս տեսել՝ ՀՀ անկախության 35-ամյակի հետ կապված: Վերնագիրն էլ է խոսուն՝ ադրբեջանական հակահայկական ֆաշիզմի ավանդույթների դրսևորմամբ՝ «Պատմության հեգնանքը՝ Հայաստանն իր անկախությունը ձեռք բերեց Ադրբեջանի շնորհիվ»:

Մենք, իհարկե, հակահայկականության ադրբեջանական հիվանդագին բազմաթիվ դրսևորումներ տեսել ենք, բայց այդ ամենը հնարավոր դարձավ Փաշինյանի «խաղաղության օրակարգի» ու դրա քողի տակ տարվող հայկականության, հայոց պետականության, հայ ազգի, հայոց բանակի անվերջանալի ստորացման ու ոչնչացման գործընթացով: Ակպերովը կարծում է, որ Հայաստանում հիմա սկսել են այլ կերպ դիտարկել, մեկնաբանել պատմական բազմաթիվ առանցքային իրադարձություններ, որոնք վճռորոշ դեր են խաղացել մեր պետության կայացման գործում եւ մեջբերում է Անկախության օրվա առթիվ ՔՊ-ական Ռուբեն Ռուբինյանի հայտարարությունը. «Այս առումով բացահայտող է Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանի շնորհավորական ուղերձը։

Նա նշել է, որ անկախ Հայաստանի առաջին իսկ օրվանից փորձեր են արվել հանրությանը համոզելու, որ անկախությունը «հռչակագրական, իրավիճակային, ժամանակավոր կամ արհեստական» է և ներշնչելու այն միտքը, որ գոյություն ունի որոշակի «ազգային շահ», որն ավելի կարևոր է, քան պետական անկախությունը։ Ավելին, ըստ Ռուբինյանի, փորձեր են արվել հայ հասարակությանը համոզելու, որ «հուսալի կախվածությունը» կարող է ավելի լավ լինել, քան անկախության համար կատարված զոհաբերությունները։ Այս արտահայտությունը բավականին ուշագրավ է։ Սակայն ցավալի է, որ Հայաստանի խորհրդարանի նախագահը չի նշել, թե կոնկրետ ինչ փորձերի և ինչ տեսակի կախվածության մասին է խոսքը։ Այնուամենայնիվ, այս հարցի պատասխանը գործնականում ակնհայտ է։ Ակնհայտ է, որ սկզբից ի վեր Հայաստանի պետական անկախությունը սերտորեն կապված էր ղարաբաղյան հակամարտության և արտաքին անվտանգության երաշխիքներ փնտրելու մշտական անհրաժեշտության հետ։ Եվ այստեղ առաջանում է մի պարադոքս, որը Երևանը հազվադեպ է քննարկում. ադրբեջանական տարածքների բռնագրավումը և երկարատև պահպանումը դարձավ հիմնական գործոններից մեկը, որը սահմանափակեց Հայաստանի սեփական անկախ քաղաքականության տարածքը հաջորդ տասնամյակներում։ Որքան շատ էր Հայաստանը կապում իր անվտանգությունը Ադրբեջանի օկուպացված տարածքների վերահսկողության հետ, այնքան ավելի շատ էր նրան անհրաժեշտ արտաքին հովանավոր։ Մոսկվան չէր թաքցնում այս կախվածությունը։ 2004 թվականի դեկտեմբերին Ռուսաստանի Պետդումայի այն ժամանակվա խոսնակ Բորիս Գրիզլովը, այցելելով Երևան, չկոծկեց, երբ Հայաստանն անվանեց Ռուսաստանի գլխավոր «ֆորպոստը Հարավային Կովկասում»։

Ռուբինյանի հայտարարության կապակցությամբ Ակպերովի հրճվանքը տարօրինակ չէ: Նա, բնականաբար գիտակցում է, որ հենց Արցախի ազատագրումն ու մայր Հայաստանին միանալու գործընթացն էին սուբյեկտայնություն տվել Հայաստանին ու աշխարհում ամրագրել մեր պետության դերը: Իսկ Արցախի կորուստը արդեն իսկ հարցականի տակ է դրել Հայաստանի Հանրապետության գոյությունը եւ հայ ժողովրդին սպառնացող գոյաբանական խնդիրներ է առացրել, որոնց մաիսն անգամ Ցեղասպանության միջազգային Լեմկինի անվան ինստիտուտն է արձանագրել: Բնականաբար Ակպերովը չէր կարող գրել, որ ով տիրում է Շուշին՝ նա տիրում է Հարավային Կովկասը, իսկ Արցախին տիրողը մի շարք աշխարհաքաղաքական կենտրոնների համար նշանակալի գործոն է դառնում: Եւ զարմանալի չէ նաեւ, որ Ակպերովի ու ՔՊ-ականների հայտարարություններն այսքան սինխրոն են:

Մյուս միտքն ադրբեջանցի հեղինակի, որին արժե անդրադառնալ հետևյալն է. «Որքան շատ էր Հայաստանը կապում իր անվտանգությունը Ադրբեջանի օկուպացված տարածքների վերահսկողության հետ, այնքան ավելի շատ էր նրան անհրաժեշտ արտաքին հովանավոր։ Մոսկվան չէր թաքցնում այս կախվածությունը»: Նորից հակահայկան քարոզիչ Ակպերովի միտքը կատարյալ սինխրոնությամբ համընկնում է ՔՊ-ի ու իր կարկառունների հայտարարությունների ու քայլերի հետ: Բնականաբար Ակպերովը չի նշելու, որ բոլոր, այսպես կոչված, վիճելի տարածքներում միշտ լինում է երրորդ կողմ, և աշխարհում չկան դաշնակիցներ չունեցող երկրներ: Անգամ Իրանի դեմ պատերազմող հզոր ԱՄՆ-ն եվրոպական երկրներից աջակցությունն էր խնդրում:

Պարզ է, որ հայ-ռուսական շահերի համագործակցությունը չի բխում ադրբեջանցիների շահերից եւ նա փորձում է սադրել` հիշեցնելով հայկական ինքնասիրությունը խոցող մի արտահայտություն` Հայաստանը Ռուսաստանի գլխավոր «ֆորպոստն» է Հարավային Կովկասում: Չնայած սա էլ մեծ նորություն չէ, օրինակ, աշխարհի ամենազարգացած երկրներից մեկը` Ճապոնիան համարվում է ԱՄՆ-ի ֆորպոստը Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, ԱՄՆ-ի ֆորպոստ է համարվում նաև Հարավային Կորեան, ու բազմաթիվ այլ երկրներ:

Բայց Ակպերովին հարկավոր է թեժացնել հակառուսականությունը Հայաստանում, պառակտել հայ ազգին, արցախցի- հայաստանցի «տրյուկը» կիրառել եւ նա երկար ու բարակ գրում է այն մասին, որ «ղարաբաղյան կլանը» եկավ իշխանության: Ծանոթ երգ է, չէ՞ ու նորից սինխրոնիզացիա ՔՊ-ականների տեքստերի հետ: Եւ ադրբեջանցի հակահայ հեղինակը փորձում է մեկ կրակոցով երկու նապաստակ սպանել՝ ընդդիմադիրներին որակել պրոռուսական ուժեր եւ հիշատակել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ու «թալանը»: Նա գրում է նաեւ, որ ադրբեջանական տարածքների օկուպացիան փորձել են հայ հանրությանը մատուցել որպես հայրենիք եւ եզրակացնում է, որ քառասունչորսօրյա պատերազմից հետո Հայաստանը իսկապես «անկախություն ձեռք բերեց», քանի որ ազատվեց Արցախից: Սա էլ Նիկոլ Փաշինյանի նշած «թոկն» է եւ նորից սինխրոն հայտարարություններ. որ սա վերջին տարիներին Հայաստանի ամենամեծ ձեռքբերումն է և Հայաստանը հիմա ինքն է որոշում, թե ում հետ համագործակցի:

Դե իսկ Հանրապետության Հրապարակի շենքը` ԱՆկախության տոնի առթիվ զարդարող գույները վկայում են այն մասին, թե ում հետ է ուզում համագործակցել այս իշխանությունը: Ադրբեջանին գովերգում են, ափսոսանք են հայտնում, որ Հեսսեի մրցանակը Ալիեւն էլ չի ստացել, իսկ կառավարության շենքը զարդարում են Ադրբեջանի դրոշի գույներով: Պատահականությո՞ւն է` անշուշտ ոչ:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Մենք այլևս հայրենիքի մասին երազելու կարիք չունենք». Նիկոլ Փաշինյանի ելույթը

«Մենք այլևս հայրենիքի մասին երազելու կարիք չունենք». Նիկոլ Փաշինյանի ելույթը Mon, 21 Sep 2026 21:52:25 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով