Զանգվածային թունավորում ռուսական թատրոններից մեկում
Tue, 07 Apr 2026 19:30:46 +0400

Կրասնոյարսկի երաժշտական թատրոնի կողմից ներկայացվելիք «Պայքար ստվերի դեմ» ներկայացումը, որը պետք է կայանար ապրիլի վեցին՝ Մոսսովետի թատրոնի բեմին՝ ռուսական «Ոսկե դիմակ» թատերական 32-րդ փառատոնի շրջանակում, չեղարկվել է։ Պատճառը՝ թատրոնի 28 աշխատակցի թունավորումն է։ Այս մասին հայտնում է «Ոսկե դիմակ» փառատոնի Մամուլի ծառայությունը։
Կրասնոյարսկի երաժշտական թատրոնի թունավորված բոլոր 28 աշխատակիցները հոսպիտալացվել են։ Նրանք գտնվում են բժշկի հսկողության ներքո։ Նրանց մոտ կասկածվում է ռոտավիրուսային ինֆեկցիայի առկայություն։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր