Ուրբաթ , 27 Նոյեմբերի 2026

Սա մի սահմանադրություն է, որով մեր ձեռքերին հագցվելու է ռուսական վասալությունն ամրագրող ձեռնաշղթան

Սա մի սահմանադրություն է, որով մեր ձեռքերին հագցվելու է ռուսական վասալությունն ամրագրող ձեռնաշղթան

Thu, 26 Nov 2026 10:35:15 +0400


Ինչպես հայտնի է, նիկոլականությունն ունի ընդամենը մեկ «գաղափարախոսություն» , ինչ տվյալ պահին կասի փաշինյանը և բոլորովին էական չէ, որ դա կարող է տրամագծորեն հակասել իր իսկ մեկ ժամ առաջ արված հայտարարությանը։

Նիկոլականությունը մեկ անձի բացարձակ պաշտամունք է։ Եթե նրանց պաշտյալը վաղն ազդարարի, թե մինչ օրս ձեզ մոլորեցրել են, իբր մածունը սպիտակ է, մինչդեռ այն բացարձակ սև է, վստահ եղեք նույն ակնթարթում մածունը նրանց համար կսևանա։ Եվ որ ամենակարևորն է նրանք նույնիսկ չեն ստի, նրանք իսկապես այլևս ունակ չեն լինի տեսնելու մածունի սպիտակությունը։

Եվ ահա այս զանգվածը, որն առավոտից երեկո ընդդիմությանը մեղադրում է «ռուսաստրկության» մեջ, այսօր դրախտավայրային Հայաստանի նկարներով գովազդում է Նիկոլի առաջարկած Սահմանադրությունը։ Մի փաստաթուղթ, որը բառիս բուն իմաստով ստալինյան է և որևէ աղերս չունի եվրոպական արժեքների հետ։

Ընդհակառակը սա մի սահմանադրություն է, որով վաղը մեր ժողովրդի ձեռքերին հագցվելու է եթե ոչ ադրբեջանական, ապա իրական ռուսական վասալությունն ամրագրող ձեռնաշղթան։

Մնում է միայն որոշել, թե այլախոհներին աքսորելու համար «Սիբիրը» որտեղ է լինելու։

Նիկոլականները անգամ չեն հասկանում, որ նիկոլը հավերժ չէ, իսկ այսօր իրենց սրբացրած Սահմանադրությունը վաղը հարվածելու է հենց իրենց։ Որովհետև նրանք, ում դուք առավոտից երեկո պիտակավորում եք որպես «ռուսաստրուկ», ցանկացած իրավիճակում շարունակելու են իրենց պայքարը, մինչդեռ ձեզ պես անողնաշար «արևմտամետները» հայտնվելու են հենց այդ «գուլագի» անողոք անիվների տակ:

Անահիտ Օհանյանի էջից

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Դա ինքնիշխան պետության ներքին գործերին անթույլատրելի միջամտություն է․ Զախարովան՝ Գերմանիայի ԱԳ նախարարի՝ Հայաստանի Սահմանադրությունը փոխելու կոչի մասին

Դա ինքնիշխան պետության ներքին գործերին անթույլատրելի միջամտություն է․ Զախարովան՝ Գերմանիայի ԱԳ նախարարի՝ Հայաստանի Սահմանադրությունը փոխելու …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով