Ուրբաթ , 9 Հոկտեմբերի 2026

Վահան Բիչախչյանը՝ «Արարատ Արմենիայու՞մ»

Վահան Բիչախչյանը՝ «Արարատ Արմենիայու՞մ»

Thu, 06 Aug 2026 14:30:23 +0400


Հայաստանի գործող չեմպիոն «Արարատ-Արմենիան» հետաքրքրված է Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Վահան Բիչախչյանի ծառայություններով։

Լեհական «Լեգիա» ակումբը պատրաստ է քննարկել ֆուտբոլիստի հեռանալու տարբերակը, եթե ստանա համապատասխան ֆինանսական առաջարկ։ Ակումբը չի պատրաստվում խոչընդոտել Բիչախչյանի հնարավոր տեղափոխությանը։

«Արարատ-Արմենիան» այս պահին հաջող ելույթներ է գրանցում եվրագավաթներում․ թիմը շատ մոտ է Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի փուլին և արդեն ապահովել է իր մասնակցությունը Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլում։

Վահան Բիչախչյանի հնարավոր վերադարձը հայկական առաջնություն կարող է դառնալ մրցաշրջանի ամենախոշոր տրանսֆերներից մեկը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ահազանգ Զվարթնոց օդանավակայանից. Վահան Հովհաննիսյան

Ահազանգ Զվարթնոց օդանավակայանից. Վահան Հովհաննիսյան Sun, 19 Jul 2026 14:15:48 +0400 Փաստաբան Վահան Հովհաննիսյանը գրում …