Հինգշաբթի , 6 Օգոստոսի 2026

Բաքվի վերաքննիչ դատարանը հայ գերիների հարցով որոշում է կայացրել

Բաքվի վերաքննիչ դատարանը հայ գերիների հարցով որոշում է կայացրել

Thu, 06 Aug 2026 14:40:14 +0400


Բաքվի վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների վերաբերյալ դատավճիռները։ Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Դատարանի որոշման մեջ նշվում է, որ Արայիկ Հարությունյանի, Բակո Սահակյանի, Դավիթ Բաբայանի, Լևոն Մնացականյանի, Արկադի Ղուկասյանի, Դավիթ Մանուկյանի, Դավիթ Իշխանյանի, Մադաթ Բաբայանի, Մելիքսեթ Փաշայանի, Գարիկ Մարտիրոսյանի, Էրիկ Ղազարյանի, Վասիլի Բեգլարյանի, Լևոն Բալայանի, Դավիթ Ալավերդյանի և Գուրգեն Ստեփանյանի վերաբերյալ քրեական գործով Բաքվի ռազմական դատարանի` 2026 թվականի փետրվարի 5-ի դատավճիռները պետք է թողնել անփոփոխ։

Հիշեցնենք` Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը», որը Բաքվում սկսվել էր 2025 թվականի հունվարին, ավարտվեց այս տարվա փետրվարի 5–ին, և հրապարակվեցին դատավճիռները` ցմահ ազատազրկման դատապարտվեցին Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը։ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվեցին 20 տարվա ազատազրկման։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Սահմանադրական դատարանը քննելու է ԹՐԻՓՓ-ի հարցը. Մելոյան

Սահմանադրական դատարանը քննելու է ԹՐԻՓՓ-ի հարցը. Մելոյան Wed, 05 Aug 2026 20:45:21 +0400 2026 թվականի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով