Իգդիրում ոգևորված են հայ-թուրքական սահմանային անցակետի բացմամբ
Tue, 08 Sep 2026 19:15:35 +0400

Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հետ մեկտեղ Իգդիրի Ալիջան սահմանային անցակետում շինաշխատանքները շարունակվում են։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը՝ հղում անելով թուրքական «DHA» լրատվական գործակալությանը։
Նշվում է, որ Ալիջան սահմանային անցակետում, որը փակ է 1952 թվականից, լայնացվում է 7 կիլոմետրանոց ճանապարհահատված, ինչպես նաև պատրաստվում է նախագիծ մեքենաների ու բեռնատարների կայանատեղիի համար։
Նշվել է նաև, որ օդանավակայանի խաչմերուկում տեղադրվել են ճանապարհային նոր նշաններ, որոնք ցույց են տալիս Ալիջան սահմանային անցակետի ուղղությունը:
Իգդիրի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Քամիլ Արսլանը հայտնել է, որ Հայաստանի ու Թուրքիայի միջև սահմանային անցակետի բացումը դրական մթնոլորտ է ստեղծել քաղաքի ու տարածաշրջանի համար։ Ըստ նրա՝ անցակետի բացումը կնպաստի տարածաշրջանի զարգացմանը՝ առևտրի, մշակույթի, սոցիոլական, զբոսաշրջության և տնտեսության առումով։
Նա նաև նշել է, որ սահմանային անցակետի բացման նախապատրաստական աշխատանքները շարունակվում են ու աշխատանքներ են տարվում նաև առկա ենթակառուցվածքների բարելավման ուղղությամբ։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր