Երեքշաբթի , 13 Հոկտեմբերի 2026

Հաղթանակի առիթով 2 միլիոն մարդ է դուրս եկել փողոց

Հաղթանակի առիթով 2 միլիոն մարդ է դուրս եկել փողոց

Tue, 21 Jul 2026 17:00:55 +0400


Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում իսպանական հավաքականի հաղթանակի՝ Աշխարհի չեմպիոն դառնալու պատվին երկու միլիոն մարդ է դուրս եկել փողոց տոնական շքերթի։ Այս մասին հայտնում է Marca-ն» Սիբելես հրապարակում միայն 120 հազար մարդ է հավաքված եղել՝ դիմավորելու ազգային հավաքականին։

Հայրենիք վերադառնալուց հետո՝ Սարսուելա պալատում թիմին ընդունել են Ֆիլիպե 6-րդ թագավորն ու Լետիսիա թագուհին։ Նրանց հետ հանդիպում է ունեցել նաեւ վարչապետ Պեդրո Սանչեսը։ Չնայած շոգ եղանակին՝ մարդիկ փողոցում տոնախմբել են իրենց թիմի հաղթանակը։ Հիշեցնենք, որ հաղթական միակ գնդակը խփել է Ֆերան Տորեսը խաղի 106-րդ րոպեին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ». Դիլիջանում հանգստյան տան տիրոջը մեկնարկային գնով հող են օտարել

«Հրապարակ». Դիլիջանում հանգստյան տան տիրոջը մեկնարկային գնով հող են օտարել Tue, 13 Oct 2026 12:45:02 …