Պատերազմի իրողությունն ընդունելու, մարտ մղելու և հաղթելու մասին է մարդու կյանքը. Բագրատ Սրբազան

Պատերազմի իրողությունն ընդունելու, մարտ մղելու և հաղթելու մասին է մարդու կյանքը. Բագրատ Սրբազան

Mon, 08 Jun 2026 22:04:13 +0400


Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը ծավալուն աշխատություն է գրում կալանավայրում խաղաղության, պատերազմի և նահատակության մասին։

«Սրբազան պայքարի» էջում հրապարակվել է հերթական հատվածը,

«Սկսում ենք պատերազմի մասին սուրբգրային և հոգևոր փորձառությունը ներկայացնել` մաս առ մաս` հետևյալ բովանդակությամբ.

Ա. Կյանքը պատերազմ է

Բ. Պատերազմը հաղթանակի մասին է

Գ. Պատերազմի էությունը

Դ. Պպատերազմ և առաջնորդություն

Ե. Ազգ- տաճար – ազգ – բանակ

Զ. Պատերազմի դաշտը՝ հերոսների ծննդավայրն և մսուրը

Է. Արդար պատերազմ (just war)

Ը. Ամփոփում

Պատերազմի մասին

«Ո՞վ է սա Թագաւոր փառաց, Տէր հզաւր զաւրութեամբ իւրով, Տէր կարող ի պատերազմի» («Ո՞վ է փառքի այս Թագավորը, Իր զորությամբ հզոր Տերը, Պատերազմի մեջ հզոր Տերը») (Սաղմ. 23:8, Սբ Պատարագ):

Քրիստոնեական ընկալմամբ և մարդաբանությամբ «Մարդու կյանքը պատերազմ է» (Եզնիկ Կողբացի) և պատերազմի թատերաբեմ` և’ հոգևոր-անձնական իմաստով, և’ կենցաղային-հասարակական առումով: Ըստ էության, այն ոչ թե պատերազմից խուսափելու, վախենալու կամ հեռացնելու մասին է, որը պարզապես անհնար է, այլ` այդ պատերազմի իրողությանը պատրաստված լինելու և այն ընդունելու, դրան դիմագրավելու, այն կառավարելու, այն վարելու, մարտը մղելու և հաղթելու մասին:

«Տե’ր, որքան շատացան ինձ նեղողները և շատերն իմ դեմ ելան… Ես չեմ վախենում նրանց բյուրավոր զորքերից, որոնք շուրջս բոլորած պաշարել են ինձ» (Սաղմ. 3:1-7) և «Բարի պատերազմը պատերազմեցի, ավարտեցի ընթացքը, պահեցի հավատը: Այսուհետև ինձ է սպասում արդարության պսակը» (Բ. Տիմ. 4:7-8):

Այս իրողությունը ամբողջական և լավագույնս ձևակերպում է Սբ. Գրիգոր Նարեկացին.

«… Կրկինս ինձ երկնէ մարտից յարուցմունս`

Այժմէն գուշակեալ շարժմունս յուզմանց ներհակականաց,

Որ յիմումս անձին ցուցանի,

Խռովութիւնս ամբոխից`

Հարեալք ընդ միմեանս զէն առ սուսեր…»

(Նարեկ ԲԱՆ Ա, Բ)

(Առանց չափազանցելու կարելի է վկայել, որ «Նարեկ» մատյանը պատերազմ մղելու և հաղթելու համապարփակ փաստաթուղթն ու հայեցակարգը, հիասքանչ երգն ու վկայությունն է):

Շարունակելի…

Բագրատ արք. Գալստանյան»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ». Այս հարցում էլ են Ադրբեջանի օրինակին հետեւում

«Հրապարակ». Այս հարցում էլ են Ադրբեջանի օրինակին հետեւում Wed, 19 Aug 2026 09:15:12 +0400 Կենսաբազմազանության…

11 րոպե ago

Հասարակությունն իր էլիտայից լավն է

Հասարակությունն իր էլիտայից լավն է Wed, 19 Aug 2026 09:00:51 +0400 Հասարակությանն առաջնորդելու, հանրային խնդիրների…

26 րոպե ago

«Հրապարակ». Որ ասեի՝ պարոն վարչապետ, ուզում եմ այդ պաշտոնն ունենալ, հաստատ կունենայի

«Հրապարակ». Որ ասեի՝ պարոն վարչապետ, ուզում եմ այդ պաշտոնն ունենալ, հաստատ կունենայի Wed, 19 Aug…

41 րոպե ago

«Հրապարակ»․ Հայաստանից կամավորներ են հավաքագրում

«Հրապարակ»․ Հայաստանից կամավորներ են հավաքագրում Wed, 19 Aug 2026 08:35:56 +0400 Ռուս-ուկրաինական պատերազմի ողջ ընթացքում…

51 րոպե ago

«Հրապարակ»․ Կանա՞նց էլ կուղարկեն դիրքեր

«Հրապարակ»․ Կանա՞նց էլ կուղարկեն դիրքեր Wed, 19 Aug 2026 08:30:42 +0400 Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը…

56 րոպե ago

«Հրապարակ»․ Նորատուսցի Ալիկը՝ կրկին մեղադրյալի կարգավիճակում

«Հրապարակ»․ Նորատուսցի Ալիկը՝ կրկին մեղադրյալի կարգավիճակում Wed, 19 Aug 2026 08:25:12 +0400 Քրեական հեղինակություն Նորատուսցի…

1 ժամ ago