Չորեքշաբթի , 19 Օգոստոսի 2026

Պատերազմի իրողությունն ընդունելու, մարտ մղելու և հաղթելու մասին է մարդու կյանքը. Բագրատ Սրբազան

Պատերազմի իրողությունն ընդունելու, մարտ մղելու և հաղթելու մասին է մարդու կյանքը. Բագրատ Սրբազան

Mon, 08 Jun 2026 22:04:13 +0400


Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը ծավալուն աշխատություն է գրում կալանավայրում խաղաղության, պատերազմի և նահատակության մասին։

«Սրբազան պայքարի» էջում հրապարակվել է հերթական հատվածը,

«Սկսում ենք պատերազմի մասին սուրբգրային և հոգևոր փորձառությունը ներկայացնել` մաս առ մաս` հետևյալ բովանդակությամբ.

Ա. Կյանքը պատերազմ է

Բ. Պատերազմը հաղթանակի մասին է

Գ. Պատերազմի էությունը

Դ. Պպատերազմ և առաջնորդություն

Ե. Ազգ- տաճար – ազգ – բանակ

Զ. Պատերազմի դաշտը՝ հերոսների ծննդավայրն և մսուրը

Է. Արդար պատերազմ (just war)

Ը. Ամփոփում

Պատերազմի մասին

«Ո՞վ է սա Թագաւոր փառաց, Տէր հզաւր զաւրութեամբ իւրով, Տէր կարող ի պատերազմի» («Ո՞վ է փառքի այս Թագավորը, Իր զորությամբ հզոր Տերը, Պատերազմի մեջ հզոր Տերը») (Սաղմ. 23:8, Սբ Պատարագ):

Քրիստոնեական ընկալմամբ և մարդաբանությամբ «Մարդու կյանքը պատերազմ է» (Եզնիկ Կողբացի) և պատերազմի թատերաբեմ` և’ հոգևոր-անձնական իմաստով, և’ կենցաղային-հասարակական առումով: Ըստ էության, այն ոչ թե պատերազմից խուսափելու, վախենալու կամ հեռացնելու մասին է, որը պարզապես անհնար է, այլ` այդ պատերազմի իրողությանը պատրաստված լինելու և այն ընդունելու, դրան դիմագրավելու, այն կառավարելու, այն վարելու, մարտը մղելու և հաղթելու մասին:

«Տե’ր, որքան շատացան ինձ նեղողները և շատերն իմ դեմ ելան… Ես չեմ վախենում նրանց բյուրավոր զորքերից, որոնք շուրջս բոլորած պաշարել են ինձ» (Սաղմ. 3:1-7) և «Բարի պատերազմը պատերազմեցի, ավարտեցի ընթացքը, պահեցի հավատը: Այսուհետև ինձ է սպասում արդարության պսակը» (Բ. Տիմ. 4:7-8):

Այս իրողությունը ամբողջական և լավագույնս ձևակերպում է Սբ. Գրիգոր Նարեկացին.

«… Կրկինս ինձ երկնէ մարտից յարուցմունս`

Այժմէն գուշակեալ շարժմունս յուզմանց ներհակականաց,

Որ յիմումս անձին ցուցանի,

Խռովութիւնս ամբոխից`

Հարեալք ընդ միմեանս զէն առ սուսեր…»

(Նարեկ ԲԱՆ Ա, Բ)

(Առանց չափազանցելու կարելի է վկայել, որ «Նարեկ» մատյանը պատերազմ մղելու և հաղթելու համապարփակ փաստաթուղթն ու հայեցակարգը, հիասքանչ երգն ու վկայությունն է):

Շարունակելի…

Բագրատ արք. Գալստանյան»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Իմ խոսույթը ոչ մտացածին է, ոչ կոնֆլիկտային». Լիլիթ Գալստյանը՝ Մարիա Կարապետյանին

«Իմ խոսույթը ոչ մտացածին է, ոչ կոնֆլիկտային». Լիլիթ Գալստյանը՝ Մարիա Կարապետյանին Tue, 18 Aug 2026 …