Զելենսկին հայտնել է ռուսների հետ աննախադեպ ուրախալի գործարքի մասին
Fri, 13 Nov 2026 11:00:13 +0400

Նոյեմբերի 12-ին ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդներ Ջարեդ Քուշների և Սթիվեն Ուիտկոֆի հետ հանդիպումից հետո Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է Ռուսաստանի հետ գերիների մեծածավալ փոխանակման մասին։
«Ռուսաստան կատարած այցից հետո ամերիկյան թիմը շատ կարևոր արդյունք բերեց. մենք կիրականացնենք ռազմագերիների փոխանակում։ Սթիվն ու Ջարեդն ինձ ասացին, որ սա կլինի ռազմագերիների ամենամեծ փոխանակումը։ Տղաներ, մեր զինվորները վերադառնում են տուն, և ես շատ շնորհակալ եմ մեր բոլոր բանակցողներին։ Սա իրական արդյունք է։
Ամենից առաջ սա հաջողություն է ընտանիքների համար, իհարկե, և մեզ բոլորիս համար, քանի որ մարդիկ կվերադառնան իրենց ընտանիքների մոտ», – Զելենսկու խոսքերն է մեջբերում «Ուկրաինսկա պրավդա»-ն։
Ուկրաինայի նախագահը փոխանակման կոնկրետ թիվ չի նշել, բայց նախկինում հայտնել է, որ բանակցությունների ընթացքում քննարկվել է 1000-ը 1000-ի կամ 1500-ը՝ 1500-ի դիմաց ձևաչափի հնարավորությունը։
Զելենսկին մեկ այլ կարևոր արդյունք նշել է այն փաստը, որ հաջորդ անգամ եվրոպացիները կլինեն բանակցությունների սեղանի շուրջ և կունենան ձայնի իրավունք. «Սա շատ կարևոր է բարգավաճման և անվտանգության երաշխիքների համար»։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր