Վերցնե՞լ, թե՞ չվերցնել մանդատները

Վերցնե՞լ, թե՞ չվերցնել մանդատները

Mon, 08 Jun 2026 22:15:46 +0400


Այն բանից հետո, երբ պարզ դարձավ, որ ՔՊ-ն քվեներով առաջ է անցնում ընդդիմադիր ուժերից, և ամենայն հավանականությամբ վերարտադրվելու է, հանրության ընդդիմադիր զանգվածի` ընդդիմությանը քվե տված քաղաքացիների համար ամենաառանցքային ու կարևոր հարցը դարձավ ընդդիմադիրների մանդատների վերցնել-չվերցնելու հարցը:

Ընդդիմադիր զանգվածը, ինչպես որ Փաշինյանի մոլի երկրպագուները, բավականին էմոցիոնալ են: Իհարկե, խոսքը բոլորի մասին չէ, ու կա որակական, գաղափարական տարբերություն, սակայն ընդդիմությանը սատարող թևը նույնպես հիմնականում առաջնորդվում է իր էմոցիաներով, երբեմն իրականության զգացումը կորցնելով, և աբսուրդային գնահատականներ հնչեցնելով: Բայց սովորաբար էմոցիաները հույզերի վրա են հիմնված լինում, այլ ոչ թե փաստարկների: Որևէ հիմնավոր փաստարկ չի հնչում, թե ինչու ընդդիմադիր ուժերը չպետք է վերցնեն իրենց մանդատները: Օրինակ` Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած «Հայաստան» դաշինքի պարագայում շարունակ խոսում էին այն մասին, որ այս ուժը 2021-ի ընտրությունների համեմատ ավելի քիչ ձայներ է հավաքելու:

Անգամ հակառակորդներն ասում էին, որ երկրորդ նախագահի ղեկավարած ուժն անցողիկ շեմը չի հաղթահարելու ու չի անցնելու խորհրդարան, սակայն գրագետ քարոզարշավի արդյունքում «Հայաստան» դաշինքը ոչ թե 8, այլ մոտ 10 տոկոս քվե ստացավ: Այժմ բացատրեք խնդրեմ, ինչո՞ւ չպետք է Ռ. Քոչարյանի գլխավորած ուժը հրաժարվի մանդատներից: Նորությո՞ւն էր, որ այդ ուժը չունի մեծ, առավել ևս հաղթական շանսեր, միանշանակ` ոչ: Ի՞նչ է տալու ընտրողին, ընդդիմությանը, երկրին, եթե նրանք չանցնեն խորհրդարան` ոչ մի էական բան: Ընդամենը ՔՊ-ի աշխատանքն է ավելի դյուրին դառնալու, առանց ընդդիմության ներկայության, նրանց քննադատության ու սթափեցնող ելույթների: Ի՞նչ է տալու ընդդիմադիր ընտրողին, երկրին, եթե Սամվել Կարապետյանի ղեկավարած «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը չանցնի խորհրդարան, կրկին ոչ մի էական բան, ՔՊ-ական ռեժիմին ավելի պոռոտախոս, այլանդակ ու անվերահսկելի դարձնելուց բացի: Ի վերջո, եթե «Հայաստան» դաշինքի պարագայում որպես փաստարկ նշում են, որ հինգ տարի շարունակ վատ են աշխատել, ապա «Ուժեղ Հայաստանն» այս պարագայում լրիվ նոր ուժ է, նոր թիմով, գուցե պայքարի նոր մեթոդներով ավելի արդյունավետ աշխատանք կարողանան կատարել, քան՝ նախկին ընդդիմադիր ուժերը:

Հիշենք, 2024 թվականին Վրաստանում` ընտրություններից հետո ընդդիմադիր ուժերը չվերցրին մանդատները, իբրև թե իշխանության լեգիտիմությունը կասկածի տակ դնելու, կառավարման ճգնաժամ առաջացնելու համար, արդյունքում ի՞նչ փոխվեց Վրաստանի իշխանությունների կյանքում, ոչ մի բան, դեռ մի բան էլ վրաց իշխանություններն ավելի հանգիստ ու խաղաղ պայմաններում են աշխատում, առանց ընդդիմության քննադատության ու ավելորդ «փոխհրաձգությունների»: Այնպես որ պետք է պայքարի նոր փուլ մտնել, օգտագործելով բոլոր հնարավոր մեթոդները, այդ թվում` ԱԺ մանդատները և հասնել իշխանափոխության: Ի վերջո` Նիկոլ Փաշինյանին էլ այդքան հեշտ չի տրվել իշխանությունը, նա համառ պայքար է մղել 20 տարուց ավելի, չի ընկրկել ու հուսահատվել, երբ ՀՀԿ-ն ընտրակեղծարարություններով էր զբաղվում, պայքարել է և հասել իշխանության: Նրանից այս առումով սովորելու բան կա:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Այցը հետաձգել է՝ բժիշկների խորհրդով

Այցը հետաձգել է՝ բժիշկների խորհրդով Sat, 24 Oct 2026 17:30:38 +0400 Հռոմի Լեւոն 14-րդ Պապը…

11 րոպե ago

Փաշինյանի վերջին առաքելությունը Հայաստանի կյանքում

Փաշինյանի վերջին առաքելությունը Հայաստանի կյանքում Sat, 24 Oct 2026 17:15:25 +0400 Նիկոլ Փաշինյանը գուցե չի…

26 րոպե ago

Առաջիկա զարգացումները պահանջում են ընդդիմությունից՝ մշակել միասնական ճակատով հանդես գալու մարտավարություն

Առաջիկա զարգացումները պահանջում են ընդդիմությունից՝ մշակել միասնական ճակատով հանդես գալու մարտավարություն Sat, 24 Oct 2026…

55 րոպե ago

Նոր մանրամասներ քրիստոնեական եկեղեցու վրա հարձակումից

Նոր մանրամասներ քրիստոնեական եկեղեցու վրա հարձակումից Sat, 24 Oct 2026 16:30:16 +0400 Հորդանանի Էլ-Քարաք քաղաքում…

1 ժամ ago

600 դրամանոց դեղի՞ համար են Արթիկում ձերբակալել ավագանու ընդդիմադիր կին թեկնածուին

600 դրամանոց դեղի՞ համար են Արթիկում ձերբակալել ավագանու ընդդիմադիր կին թեկնածուին Sat, 24 Oct 2026…

1 ժամ ago

Զելենսկին էլ է եկել Փաշինյանի խելքին․ խաղաղությու՞ն՝ աթոռի գնով

Զելենսկին էլ է եկել Փաշինյանի խելքին․ խաղաղությու՞ն՝ աթոռի գնով Sat, 24 Oct 2026 15:45:58 +0400…

2 ժամ ago